https://arm.sputniknews.ru/20260402/amnn-arajika-2-3-shabatva-yntacqum-kaktivacni-iranin-ughvats-harvatsnery-tramp-100523433.html
ԱՄՆ–ն առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում կակտիվացնի Իրանին ուղված հարվածները, Թրամփ
ԱՄՆ–ն առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում կակտիվացնի Իրանին ուղված հարվածները, Թրամփ
Sputnik Արմենիա
Դոնալդ Թրամը նշել է` ԱՄՆ-ի «Էպիկական ցասում» գործողության հիմնական նպատակը մոտ է իրականացմանը։ 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T09:31+0400
2026-04-02T09:31+0400
2026-04-02T09:32+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94584669_0:84:1600:984_1920x0_80_0_0_7b13e7a6607dd28e53c0be3f616e27d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում կակտիվացնի Իրանի ուղղությամբ հարվածները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել Է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր ուղերձում:Նրա խոսքով՝ եթե համաձայնություն չլինի, ապա ԱՄՆ–ն մտադիր է շատ ուժեղ և միաժամանակյա հարվածներ հասցնել էլեկտրագեներացիոն կայաններին։Թրամփը պնդել է, որ ամերիկյան ուժերն Իրանում հաղթանակների շարք են գրանցել, Իրանի ռազմածովային նավատորմն անհետացել է, ռազմաօդային ուժերն ավերակների մեջ են: Նա կարծում է, որ ԱՄՆ-ի «Էպիկական ցասում» գործողության հիմնական նպատակը մոտ է իրականացմանը։Միևնույն ժամանակ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ–ի համար ամենակարևորը դիվանագիտությունը չէ, այլ Իրանի դեմ ռազմական գործողությունների շարունակումը:«Այսօր երեկոյան ուրախ եմ տեղեկացնել, որ հիմնական ռազմավարական նպատակները մոտ են իրագործմանը», - ասել է նա:Թրամփի կարծիքով՝ այժմ ԱՄՆ-ն լիովին անկախ է Մերձավոր Արևելքից։«Մենք այնտեղ լինելու կարիք չունենք։ Մեզ պետք չէ նրանց նավթը։ Մեզ պետք չէ այն, ինչ նրանք ունեն: Բայց մենք այնտեղ ենք, որպեսզի օգնենք մեր դաշնակիցներին», - ասել է նա։Միևնույն ժամանակ ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դաշնակիցներին՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային, Կատարին, ԱՄԷ–ին, Քուվեյթին և Բահրեյնին:«Մենք թույլ չենք տա, որ նրանք տուժեն», – հավաստիացրել Է ԱՄՆ նախագահը:Կրկին անդրադառնալով վառելիքի թեմային՝ Թրամփը հայտարարել է, որ կարող էր վերցնել Իրանի նավթը, բայց ԱՄՆ-ն արդեն բավականաչափ նավթ ունի։«Մենք աշխատում ենք Վենեսուելայի հետ, և մենք բազմիցս մեզ վրա ենք վերցրել հարձակման ծախսերը։ Շատ անգամներ: Եվ մենք աշխատում ենք նրանց հետ: Դա նման է համատեղ ձեռնարկության: Մենք հսկայական քանակությամբ նավթ ունենք։ Եվ մենք կարող էինք շատ հեշտությամբ դա անել Իրանի հետ ։ Մենք կարող էինք պարզապես վերցնել նրանց նավթը: Բայց ես վստահ չեմ, որ մեր երկրի մարդիկ համբերություն ունեն դա անելու համար, ինչը շատ տխուր է: Նրանք ուզում են, որ դա ավարտվի: Եթե մենք մնայինք այնտեղ, ես կնախընտրեի պարզապես նավթ վերցնել: Մենք կարող էինք դա անել այնքան հեշտությամբ: Ես նախընտրում եմ դա:.. Այժմ մենք վերահսկում ենք աշխարհի նավթի 59 տոկոսը», – ասել է ամերիկացի առաջնորդը։Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում բենզինի գների բարձրացմանը, ապա, նրա խոսքով, դա ամբողջովին պայմանավորված է նրանով, որ իրանական ռեժիմը խելահեղ ահաբեկչական հարձակումներ է իրականացրել նավթային կոմերցիոն լցանավերի և հարևան երկրների վրա, որոնք ոչ մի կապ չունեն հակամարտության հետ:«Գնացեք նեղուց և պարզապես գրավեք այն։ Պաշտպանեք այն: Օգտագործեք այն ինքներդ ձեզ համար։ ԱՄՆ – ն Հորմուզի նեղուցի կարիքը չունի, դրանով պետք է զբաղվեն նրանք, ովքեր այն օգտագործում են նավթի տեղափոխման համար», - հայտարարել Է Թրամփը՝ դիմելով այլ երկրների:ԶԼՄ-ները հայտնում են, որ Թրամփի դիմումից հետո Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսային հատվածի ուղղությամբ, իսկ «Brent» տեսակի նավթի գինը գերազանցել է 105 դոլարը մեկ բարելի դիմաց:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94584669_89:0:1512:1067_1920x0_80_0_0_545874dd801260fdc6effe3b2c1dee31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց
ԱՄՆ–ն առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում կակտիվացնի Իրանին ուղված հարվածները, Թրամփ
09:31 02.04.2026 (Թարմացված է: 09:32 02.04.2026) Դոնալդ Թրամը նշել է` ԱՄՆ-ի «Էպիկական ցասում» գործողության հիմնական նպատակը մոտ է իրականացմանը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում կակտիվացնի Իրանի ուղղությամբ հարվածները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել Է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր ուղերձում:
«Մենք պատրաստվում ենք նրանց շատ ուժեղ հարված հասցնել առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում։ Մենք պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար. նրանց տեղն այնտեղ է»,– ասել Է Թրամփը։
Նրա խոսքով՝ եթե համաձայնություն չլինի, ապա ԱՄՆ–ն մտադիր է շատ ուժեղ և միաժամանակյա հարվածներ հասցնել էլեկտրագեներացիոն կայաններին։
Թրամփը պնդել է, որ ամերիկյան ուժերն Իրանում հաղթանակների շարք են գրանցել, Իրանի ռազմածովային նավատորմն անհետացել է, ռազմաօդային ուժերն ավերակների մեջ են: Նա կարծում է, որ ԱՄՆ-ի «Էպիկական ցասում» գործողության հիմնական նպատակը մոտ է իրականացմանը։
Միևնույն ժամանակ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ–ի համար ամենակարևորը դիվանագիտությունը չէ, այլ Իրանի դեմ ռազմական գործողությունների շարունակումը:
«Այսօր երեկոյան ուրախ եմ տեղեկացնել, որ հիմնական ռազմավարական նպատակները մոտ են իրագործմանը», - ասել է նա:
Թրամփի կարծիքով՝ այժմ ԱՄՆ-ն լիովին անկախ է Մերձավոր Արևելքից։
«Մենք այնտեղ լինելու կարիք չունենք։ Մեզ պետք չէ նրանց նավթը։ Մեզ պետք չէ այն, ինչ նրանք ունեն: Բայց մենք այնտեղ ենք, որպեսզի օգնենք մեր դաշնակիցներին», - ասել է նա։
Միևնույն ժամանակ ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դաշնակիցներին՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային, Կատարին, ԱՄԷ–ին, Քուվեյթին և Բահրեյնին:
«Մենք թույլ չենք տա, որ նրանք տուժեն», – հավաստիացրել Է ԱՄՆ նախագահը:
Կրկին անդրադառնալով վառելիքի թեմային՝ Թրամփը հայտարարել է, որ կարող էր վերցնել Իրանի նավթը, բայց ԱՄՆ-ն արդեն բավականաչափ նավթ ունի։
«Մենք աշխատում ենք Վենեսուելայի հետ, և մենք բազմիցս մեզ վրա ենք վերցրել հարձակման ծախսերը։ Շատ անգամներ: Եվ մենք աշխատում ենք նրանց հետ: Դա նման է համատեղ ձեռնարկության: Մենք հսկայական քանակությամբ նավթ ունենք։ Եվ մենք կարող էինք շատ հեշտությամբ դա անել Իրանի հետ ։ Մենք կարող էինք պարզապես վերցնել նրանց նավթը: Բայց ես վստահ չեմ, որ մեր երկրի մարդիկ համբերություն ունեն դա անելու համար, ինչը շատ տխուր է: Նրանք ուզում են, որ դա ավարտվի: Եթե մենք մնայինք այնտեղ, ես կնախընտրեի պարզապես նավթ վերցնել: Մենք կարող էինք դա անել այնքան հեշտությամբ: Ես նախընտրում եմ դա:.. Այժմ մենք վերահսկում ենք աշխարհի նավթի 59 տոկոսը», – ասել է ամերիկացի առաջնորդը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում բենզինի գների բարձրացմանը, ապա, նրա խոսքով, դա ամբողջովին պայմանավորված է նրանով, որ իրանական ռեժիմը խելահեղ ահաբեկչական հարձակումներ է իրականացրել նավթային կոմերցիոն լցանավերի և հարևան երկրների վրա, որոնք ոչ մի կապ չունեն հակամարտության հետ:
«Գնացեք նեղուց և պարզապես գրավեք այն։ Պաշտպանեք այն: Օգտագործեք այն ինքներդ ձեզ համար։ ԱՄՆ – ն Հորմուզի նեղուցի կարիքը չունի, դրանով պետք է զբաղվեն նրանք, ովքեր այն օգտագործում են նավթի տեղափոխման համար», - հայտարարել Է Թրամփը՝ դիմելով այլ երկրների:
ԶԼՄ-ները հայտնում են, որ Թրամփի դիմումից հետո Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսային հատվածի ուղղությամբ, իսկ «Brent» տեսակի նավթի գինը գերազանցել է 105 դոլարը մեկ բարելի դիմաց:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: