https://arm.sputniknews.ru/20260403/shurj-7000-yntaniqi-dimum-merzhvel-e-inchpes-e-yntanum-arcakhcineri-bnakapahvovman-tsragiry-100585937.html
Շուրջ 7000 ընտանիքի դիմում մերժվել է․ ինչպե՞ս է ընթանում արցախցիների բնակապահովման ծրագիրը
Շուրջ 7000 ընտանիքի դիմում մերժվել է․ ինչպե՞ս է ընթանում արցախցիների բնակապահովման ծրագիրը
Sputnik Արմենիա
Ամենից հաճախ ծրագրի շրջանակում բնակարաններ ձեռք են բերվել Կոտայքում և Արմավիրում, ամենաքիչը՝ Վայոց Ձորում, Տավուշում և Արագածոտնում։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T20:52+0400
2026-04-03T20:52+0400
2026-04-03T20:52+0400
բռնի տեղահանված
արցախ
բնակարան
բնակարանաշինություն
հայաստան
ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66521973_0:0:1390:782_1920x0_80_0_0_2daf8bdcb06432c094a04abbe1020b81.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ծրագրից օգտվելու համար դիմել է 12 հազար 184 ընտանիք։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ ներկայացնելով մարտի վերջի դրությամբ ունեցած տվյալները։6967 ընտանիքի դիմում մերժվել է տարբեր պատճառներով։5217 ընտանիք ստացել է հավաստագիր, որը հնարավորություն է տալիս ՀՀ ցանկացած բնակավայրում (բացի Երևանի 1-ին կամ 2-րդ վարչական գոտու) ձեռք բերել անշարժ գույք։ 2336 ընտանիք արդեն իրացրել է հավաստագիրը, որիցԱմենամեծ թվով բնակարաններ ձեռք են բերվել Կոտայքի մարզում, երկրորդ տեղում Արմավիրն է, ապա Երևանը, Լոռին և Արարատը։ Ամենաքիչը ծրագրի շրջանակում բնակարաններ են ձեռք բերվել Վայոց Ձորում, Տավուշում և Արագածոտնում։Անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչի շրջանակում մարզային բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը․Հիշեցնենք՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ․ հունիսին։ 242 բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում 1 անձի հաշվով տրվում է 5 մլն դրամ աջակցություն, վերջին փոփոխություններով երևանամերձ բնակավայրերում՝ 4 միլիոն դրամ (նախկինում եղած 3 միլիոն դրամի փոխարեն)։ 3 միլիոն դրամ աջակցությունը կպահպանվի միայն Երևանի համար (բացառությամբ՝ 1-ին և 2-րդ գոտու, որոնք ներառված չեն ծրագրում)։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66521973_106:0:1342:927_1920x0_80_0_0_2f6b5e6b9e249c8d20fdb3210e41afc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնի տեղահանված, արցախ, բնակարան, բնակարանաշինություն, հայաստան, ծրագիր
բռնի տեղահանված, արցախ, բնակարան, բնակարանաշինություն, հայաստան, ծրագիր
Շուրջ 7000 ընտանիքի դիմում մերժվել է․ ինչպե՞ս է ընթանում արցախցիների բնակապահովման ծրագիրը
Ամենից հաճախ ծրագրի շրջանակում բնակարաններ ձեռք են բերվել Կոտայքում և Արմավիրում, ամենաքիչը՝ Վայոց Ձորում, Տավուշում և Արագածոտնում։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ծրագրից օգտվելու համար դիմել է 12 հազար 184 ընտանիք։
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ ներկայացնելով մարտի վերջի դրությամբ ունեցած տվյալները։
6967 ընտանիքի դիմում մերժվել է տարբեր պատճառներով։
«Մերժման հիմնական պատճառներից են՝ ընտանիքի որևէ անդամ չունի ՀՀ քաղաքացիություն, ընտանիքի որևէ անդամ հաշվառված չէ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների շտեմարանում որպես տեղահանված, ընտանիքի որևէ անդամ հանդիսանում է Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառու, ընտանիքի որևէ անդամ ունի անշարժ գույք ՀՀ-ում»,- հայտնում են նախարարությունից։
5217 ընտանիք ստացել է հավաստագիր, որը հնարավորություն է տալիս ՀՀ ցանկացած բնակավայրում (բացի Երևանի 1-ին կամ 2-րդ վարչական գոտու) ձեռք բերել անշարժ գույք։ 2336 ընտանիք արդեն իրացրել է հավաստագիրը, որից
Անշարժ գույքի ձեռքբերման բաղադրիչի շրջանակում՝ 2123 ընտանիք,
Կառուցապատման բաղադրիչի շրջանակում՝ 24 ընտանիք,
Գործող հիփոթեքի բաղադրիչի շրջանակում՝ 189 ընտանիք։
Ամենամեծ թվով բնակարաններ ձեռք են բերվել Կոտայքի մարզում, երկրորդ տեղում Արմավիրն է, ապա Երևանը, Լոռին և Արարատը։ Ամենաքիչը ծրագրի շրջանակում բնակարաններ են ձեռք բերվել Վայոց Ձորում, Տավուշում և Արագածոտնում։
Անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչի շրջանակում մարզային բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը․
Հիշեցնենք՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ․ հունիսին։ 242 բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում 1 անձի հաշվով տրվում է 5 մլն դրամ աջակցություն,
վերջին փոփոխություններով երևանամերձ բնակավայրերում՝ 4 միլիոն դրամ (նախկինում եղած 3 միլիոն դրամի փոխարեն)։ 3 միլիոն դրամ աջակցությունը կպահպանվի միայն Երևանի համար (բացառությամբ՝ 1-ին և 2-րդ գոտու, որոնք ներառված չեն ծրագրում)։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։