https://arm.sputniknews.ru/20260403/iranum-sracman-fvonin-hh-shaheric-e-bkhum-rdi-het-haraberutjunneri-kajunacumy-suslvov-100589883.html
Իրանում սրացման ֆոնին ՀՀ շահերից է բխում ՌԴ–ի հետ հարաբերությունների կայունացումը. Սուսլով
Իրանում սրացման ֆոնին ՀՀ շահերից է բխում ՌԴ–ի հետ հարաբերությունների կայունացումը. Սուսլով
Sputnik Արմենիա
Փորձագետի կարծիքով՝ Թուրքիան և Ադրբեջանը կարող են Սյունիքում ագրեսիա իրականացնել, եթե համարեն, որ Ռուսաստանը չի պաշտպանելու Հայաստանը: 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T13:42+0400
2026-04-03T13:42+0400
2026-04-03T13:54+0400
իրանի իսլամական հանրապետություն
դմիտրի սուսլով
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100584518_0:84:1600:984_1920x0_80_0_0_e7e50d27c1c42e6fdebc443cb8e599b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իրանի ռազմական և տնտեսական թուլացումը ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը, այդ թվում՝ Անդրկովկասում։ Այս պայմաններում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կայունացումը բխում է Երևանի շահերից, սակայն Մոսկվան դեռևս Երևանի կողմից նման հետաքրքրվածություն չի տեսնում։ Այսօր Երևանում կայացած կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց միջազգային հարաբերությունների գծով ռուս փորձագետ Դմիտրի Սուսլովը։Փորձագետն ընդգծեց, որ Արցախի կորուստն ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել Հայաստանի հետ, եթե երկիրը զրկվի Գյումրու ռուսական ռազմաբազայից, ռուսական ներկայությունից, անվտանգության երաշխիքից և Ռուսաստանի հետ լավ հարաբերություններից:«Եթե տարածաշրջանի երկրները` մասնավորապես Թուրքիան և Ադրբեջանը, հասկանան, որ Ռուսաստանը չի պաշտպանի Հայաստանը նույնիսկ ագրեսիայի դեպքում, ապա երկիրն առնվազն կարող է զրկվել Սյունիքի մարզից»,- ասաց Սուսլովը:Նախիջևանին հասցված հարվածներն ազդել են փոխադրումների և Մեղրիում ներդրումների վրա. ՕվերչուկՄիջազգային հարաբերությունների փորձագետը կարծում է, որ սա միանգամայն հնարավոր սցենար է, որը կարող է իրականացվել՝ անկախ Բաքվի և Անկարայի հետ քաղաքական պայմանավորվածություններից:«Ընդհանրապես ոչ մի բանի վստահել չի կարելի, ոչ մի պայմանավորվածություն չի կատարվի, առավել ևս պայմանավորվածություններն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան ներկայիս քաղաքական վարչակարգերի օրոք։ Ինչ ջերմացում էլ լինի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում, դա հաշվի չի առնվի այդ երկրների էլիտաների կողմից այն դեպքում, եթե Հայաստանը զրկվի զսպող գործոնից, որը կապված է ռուսական ներկայության հետ»- նշել է Սուսլովը։Նշենք, որ այսօր Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը (ՌԱՀՀԿ) Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի հետ համատեղ Երևանում անցկացրել է «Տարածաշրջանային և ընտրական գործընթացների ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա» թեմայով միջազգային կլոր սեղան:ՌԴ–ն ՀՀ–ին նոր ատոմակայանի համար առավել բարենպաստ առաջարկներ կանի. «Ռոսատոմի» տնօրեն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100584518_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4aca2bca79f8b33c5b408886e47b1c18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, դմիտրի սուսլով, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
իրանի իսլամական հանրապետություն, դմիտրի սուսլով, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Իրանում սրացման ֆոնին ՀՀ շահերից է բխում ՌԴ–ի հետ հարաբերությունների կայունացումը. Սուսլով
13:42 03.04.2026 (Թարմացված է: 13:54 03.04.2026) Փորձագետի կարծիքով՝ Թուրքիան և Ադրբեջանը կարող են Սյունիքում ագրեսիա իրականացնել, եթե համարեն, որ Ռուսաստանը չի պաշտպանելու Հայաստանը:
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իրանի ռազմական և տնտեսական թուլացումը ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը, այդ թվում՝ Անդրկովկասում։ Այս պայմաններում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կայունացումը բխում է Երևանի շահերից, սակայն Մոսկվան դեռևս Երևանի կողմից նման հետաքրքրվածություն չի տեսնում։ Այսօր Երևանում կայացած կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց միջազգային հարաբերությունների գծով ռուս փորձագետ Դմիտրի Սուսլովը։
«Եվ սա, պետք է ասեմ, այն հարցերից մեկն է, որտեղ այժմ Ռուսաստանի և Հայաստանի շահերը սկզբունքորեն համընկնում են, որովհետև մենք շահագրգռված չենք Անդրկովկասում Իրանի դիրքերի թուլացմամբ։ Եվ, տեսականորեն, Իրանի թուլացման պայմաններում Երևանը պետք է շահագրգռված լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների կայունացման և նույնիսկ բարելավման մեջ, բայց առայժմ մենք դա չենք տեսնում»,- ասաց Սուսլովը։
Փորձագետն ընդգծեց, որ Արցախի կորուստն ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել Հայաստանի հետ, եթե երկիրը զրկվի Գյումրու ռուսական ռազմաբազայից, ռուսական ներկայությունից, անվտանգության երաշխիքից և Ռուսաստանի հետ լավ հարաբերություններից:
«Եթե տարածաշրջանի երկրները` մասնավորապես Թուրքիան և Ադրբեջանը, հասկանան, որ Ռուսաստանը չի պաշտպանի Հայաստանը նույնիսկ ագրեսիայի դեպքում, ապա երկիրն առնվազն կարող է զրկվել Սյունիքի մարզից»,- ասաց Սուսլովը:
Միջազգային հարաբերությունների փորձագետը կարծում է, որ սա միանգամայն հնարավոր սցենար է, որը կարող է իրականացվել՝ անկախ Բաքվի և Անկարայի հետ քաղաքական պայմանավորվածություններից:
«Ընդհանրապես ոչ մի բանի վստահել չի կարելի, ոչ մի պայմանավորվածություն չի կատարվի, առավել ևս պայմանավորվածություններն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան ներկայիս քաղաքական վարչակարգերի օրոք։ Ինչ ջերմացում էլ լինի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում, դա հաշվի չի առնվի այդ երկրների էլիտաների կողմից այն դեպքում, եթե Հայաստանը զրկվի զսպող գործոնից, որը կապված է ռուսական ներկայության հետ»- նշել է Սուսլովը։
Նշենք, որ այսօր Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը (ՌԱՀՀԿ) Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի հետ համատեղ Երևանում անցկացրել է «Տարածաշրջանային և ընտրական գործընթացների ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա» թեմայով միջազգային կլոր սեղան: