https://arm.sputniknews.ru/20260403/irani-kamrjin-hascvats-amerika-israjelakan-harvatsi-hetevanqvov-zvoheri-tivy-hasel-e-8-i-zlm-100586717.html
Իրանի կամրջին հասցված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի. ԶԼՄ
Իրանի կամրջին հասցված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են B1 կամրջին, նախագիծ, որը պետք է միացներ Թեհրան և Քերեջ իրանական քաղաքները։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T13:05+0400
2026-04-03T13:05+0400
2026-04-03T13:11+0400
իրանի իսլամական հանրապետություն
կամուրջ
ամն
իսրայել
թեհրան
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100583606_0:0:1268:713_1920x0_80_0_0_f528e3aadbba7becafe59b13708b5100.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Թեհրանի և Քերեջի միջև իրանական B1 կամրջին ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, ևս 95 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։Ավելի վաղ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են B1 կամրջին։ Ըստ նախագծի` այն պետք է միացներ Թեհրան և Քերեջ իրանական քաղաքները և ամենամեծ կամուրջը դառնար Մերձավոր Արևելքում։ Հարձակման հետևանքով զոհվել է երկու իրանցի, ևս մի քանի մարդ վիրավորվել է։Իրանական կամրջի վրա հարձակումից հետո իրանական Fars գործակալությունը հրապարակել է Մերձավոր Արևելքի արաբական երկրներում գտնվող 8 կամուրջների ցանկ, որոնք կարող են թիրախ դառնալ Իրանի պատասխան հարվածի համար։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
թեհրան
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100583606_113:0:1070:718_1920x0_80_0_0_2ce667a6e4bef3b7a63a9bd9bea44e46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, կամուրջ, ամն, իսրայել, թեհրան, մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն, կամուրջ, ամն, իսրայել, թեհրան, մերձավոր արևելք
Իրանի կամրջին հասցված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի. ԶԼՄ
13:05 03.04.2026 (Թարմացված է: 13:11 03.04.2026) Ավելի վաղ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են B1 կամրջին, նախագիծ, որը պետք է միացներ Թեհրան և Քերեջ իրանական քաղաքները։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Թեհրանի և Քերեջի միջև իրանական B1 կամրջին ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, ևս 95 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
«Քերեջում B1 կամրջի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի դաժան հարձակման հետևանքով զոհվել է 8 խաղաղ քաղաքացի… այդ թվում նրանք, ովքեր այդտեղ եղել են Բնության օրը (իրանական Ամանորի վերջին` 13-րդ օրը– խմբ.) նշելու համար, ևս 95 մարդ վիրավորվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են B1 կամրջին։ Ըստ նախագծի` այն պետք է միացներ Թեհրան և Քերեջ իրանական քաղաքները և ամենամեծ կամուրջը դառնար Մերձավոր Արևելքում։
Հարձակման հետևանքով զոհվել է երկու իրանցի, ևս մի քանի մարդ վիրավորվել է։
Իրանական կամրջի վրա հարձակումից հետո իրանական Fars գործակալությունը հրապարակել է Մերձավոր Արևելքի արաբական երկրներում գտնվող 8 կամուրջների ցանկ, որոնք կարող են թիրախ դառնալ Իրանի պատասխան հարվածի համար։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: