https://arm.sputniknews.ru/20260403/hhum-mart-amsin-gnatshn-aveli-bardzr-e-eghel-qan-nakhvord-erku-amsum-vitshakagrutjun-100593530.html
ՀՀ–ում մարտ ամսին գնաճն ավելի բարձր է եղել, քան նախորդ երկու ամսում. վիճակագրություն
ՀՀ–ում մարտ ամսին գնաճն ավելի բարձր է եղել, քան նախորդ երկու ամսում. վիճակագրություն
Sputnik Արմենիա
Վիճակագրական կոմիտեից վստահեցնում են, որ գները նվազել են բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T15:03+0400
2026-04-03T15:03+0400
2026-04-03T20:14+0400
գնաճ
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
վիճակագրություն
հայաստան
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100603404_0:0:1411:795_1920x0_80_0_0_8827da1b4ee9e89469be14ed1f9f64a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2026 թ. մարտը 2025 թ. մարտի նկատմամբ) կազմել է 4.5 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.7 %: Այդ մասին այսօր հայտնել է ՀՀ վիճակագրական կոմիտեն «Սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում 2026 թ. հունվար–մարտին» զեկույցում։Նշենք, որ այս տարվա փետրվարին 12–ամսյա գնաճը (2025թ. փետրվարի նկատմամբ) կազմել էր 4.3 %, իսկ հունվարին` 3.8 %:2026 թ. մարտին 2025 թ. մարտի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.8 % գնաճ:2026 թ. մարտին 2025 թ մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել է 0.8 %–ով։ Այս ապրանքախմբում ամենից բարձր եղել է ոսկերչական զարդերի գնաճը 54.5 %–ով, իսկ ամենամեծ գնանկումը եղել է սիրողական այգեգործության բնագավառում` 12.8 %–ով։Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ գները նվազել են բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում` համապատասխանաբար 6.3 %–ով և 5.9 %–ով։ Ինչ վերաբերում է հեղուկ ածխաջրածիններին (բութան, պրոպան և այլն), ապա այս շուկայում գները 0.2 %–ով աճել են։Ըստ հրապարակված տվյալների` 2026 թ. մարտին 2025 թ. մարտի համեմատ սակագներն աճել են նաև բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում` 2.6 %–ով։ Այս բնագավառում ամենից բարձր գնաճը եղել է հանգստի կազմակերպման համալիր ծառայություններում` 16.4 % և տրանսպորտի ապահովագրության ոլորտում` 11.7 %։Միրգ–բանջարեղենի շուկայում ևս արձանագրվել է գնաճ, 2026 թ. մարտին 2025 թ. մարտի համեմատ ամենից թանկ եղել է կիտրոնը, որի գներն աճել են 25.6 %–ով, լոլիկը` 22.3 %–ով, նուռը` 21.7 %–ով, սմբուկը` 21.3 %–ով, մանդարինը` 19.8 %–ով և այլն։2026 թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 377.4 դրամ (2025 թ. մարտին այն կազմել է 392.8 դրամ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100603404_109:0:1310:901_1920x0_80_0_0_2716288363d891866959146bea6cb122.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գնաճ, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), վիճակագրություն, հայաստան, ինֆոգրաֆիկա
գնաճ, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), վիճակագրություն, հայաստան, ինֆոգրաֆիկա
ՀՀ–ում մարտ ամսին գնաճն ավելի բարձր է եղել, քան նախորդ երկու ամսում. վիճակագրություն
15:03 03.04.2026 (Թարմացված է: 20:14 03.04.2026) Վիճակագրական կոմիտեից վստահեցնում են, որ գները նվազել են բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2026 թ. մարտը 2025 թ. մարտի նկատմամբ) կազմել է 4.5 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.7 %: Այդ մասին այսօր հայտնել է ՀՀ վիճակագրական կոմիտեն «Սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում 2026 թ. հունվար–մարտին»
զեկույցում։
Նշենք, որ այս
տարվա փետրվարին 12–ամսյա գնաճը (2025թ. փետրվարի նկատմամբ) կազմել էր 4.3 %, իսկ հունվարին` 3.8 %:
2026 թ. մարտին 2025 թ. մարտի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.8 % գնաճ:
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանում պարենային հիմնական ապրանքախմբի մեջ ամենից բարձր եղել է կաթնամթերքի, պանրի և ձվի գնաճը` 12.8 %, ծխախոտային արտադրատեսակներինը` 9.7 %, օղունը` 9.2 %, սուրճ, թեյ և կակաո ապրանքախմբինը` 7.7 %, յուղերի և ճարպերինը` 7.5 %։
2026 թ. մարտին 2025 թ մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել է 0.8 %–ով։ Այս ապրանքախմբում ամենից բարձր եղել է ոսկերչական զարդերի գնաճը 54.5 %–ով, իսկ ամենամեծ գնանկումը եղել է սիրողական այգեգործության բնագավառում` 12.8 %–ով։
Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ գները նվազել են բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում` համապատասխանաբար 6.3 %–ով և 5.9 %–ով։ Ինչ վերաբերում է հեղուկ ածխաջրածիններին (բութան, պրոպան և այլն), ապա այս շուկայում գները 0.2 %–ով աճել են։
Ըստ հրապարակված տվյալների` 2026 թ. մարտին 2025 թ. մարտի համեմատ սակագներն աճել են նաև բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում` 2.6 %–ով։ Այս բնագավառում ամենից բարձր գնաճը եղել է հանգստի կազմակերպման համալիր ծառայություններում` 16.4 % և տրանսպորտի ապահովագրության ոլորտում` 11.7 %։
Միրգ–բանջարեղենի շուկայում ևս արձանագրվել է գնաճ, 2026 թ. մարտին 2025 թ. մարտի համեմատ ամենից թանկ եղել է կիտրոնը, որի գներն աճել են 25.6 %–ով, լոլիկը` 22.3 %–ով, նուռը` 21.7 %–ով, սմբուկը` 21.3 %–ով, մանդարինը` 19.8 %–ով և այլն։
2026 թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 377.4 դրամ (2025 թ. մարտին այն կազմել է 392.8 դրամ):