https://arm.sputniknews.ru/20260304/gnatshy-hajastanum-petrvarin-amenabardzry-eghel-en-tskhakhvoti-katnamterqi-dzvi-kakavoji-gnery-99466058.html
Գնաճը Հայաստանում. փետրվարին ամենաբարձրը եղել են ծխախոտի, կաթնամթերքի, ձվի և կակաոյի գները
Գնաճը Հայաստանում. փետրվարին ամենաբարձրը եղել են ծխախոտի, կաթնամթերքի, ձվի և կակաոյի գները
Sputnik Արմենիա
Ոչ պարենային ապրանքների մեջ ամենաբարձր գնաճը եղել է ոսկերչական զարդերի շուկայում` 58.1 %։ 04.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-04T16:01+0400
2026-03-04T16:01+0400
2026-03-04T16:35+0400
գնաճ
հայաստան
վիճակագրություն
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99468085_0:54:1411:848_1920x0_80_0_0_f73fc0432840d0b66b25635a9b7fe7b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2026 թ. փետրվարը 2025թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 4.3 %: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։Ավելի վաղ հայտնել էինք, որ 2026 թ. հունվարին, 2025 թ. հունվարի նկատմամբ , գնաճը եղել է 3.8 %:Այս տարվա փետրվարին (2025–ի փետրվարի նկատմամբ) սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում ընդհանուր առմամբ 6.5 % գնաճ է արձանագրվել: Ամենաշատը թանկացել են ծխախոտը` 13 %, կաթնամթերքը, պանիրը և ձուն` 10.1 %, ձուկը և ծովամթերքը` 9.6 % ։Ինչ վերաբերում է միրգ–բանջարեղենային շուկային, ապա այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանջարեղենի գներն իջել են 0.8 %–ով, փոխարենը 6.5 %–ով բարձրացել են մրգերի գները։Պարենային ապրանքատեսակների մեջ ամենից շատ բարձացել է կակաոյի գինը` 36.4 %–ով, ձվի գինը` 19.2 %–ով, գառան, ոչխարի մսի գինը` 13.3 %–ով, տավարի մսի գինը` 12.5 %–ով և այլն։Ոչ պարենային ապրանքների գները 2026 թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ աճել են 0.9 %–ով: Ամենաբարձր գնաճը եղել է ոսկերչական զարդերի շուկայում` 58.1 %–ով, իսկ ամենացածր գները եղել են սիրողական այգեգործության ոլորտում` -13 %:2026 թ. փետրվարին, ըստ Վիճակագական կոմիտեի տվյալների, բենզինի գները իջել են 8.2 %–ով, դիզելային վառելիքինը` 6.2 %–ով, փոխարենը` բարձրացել է հեղուկ ածխաջրածինների գինը (բութան, պրոպան և այլն)` 48.3 %–ով։Կանաչ էներգետիկայի անցնելու դեպքում պղնձի գինը կկրկնապատկվի. հետազոտությունԲնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026 թ. փետրվարին 2025 թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 3.2 %–ով։Ինչ վերաբերում է արտարժույթի շուկային, ապա 2026 թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 377.6 դրամ (2025 թ. փետրվարին այն կազմել է 395.6 դրամ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99468085_105:0:1306:901_1920x0_80_0_0_60aba05899ce95e7bfa5dda58cb6d6ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գնաճ, հայաստան, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), ինֆոգրաֆիկա
գնաճ, հայաստան, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), ինֆոգրաֆիկա
Գնաճը Հայաստանում. փետրվարին ամենաբարձրը եղել են ծխախոտի, կաթնամթերքի, ձվի և կակաոյի գները
16:01 04.03.2026 (Թարմացված է: 16:35 04.03.2026) Ոչ պարենային ապրանքների մեջ ամենաբարձր գնաճը եղել է ոսկերչական զարդերի շուկայում` 58.1 %։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2026 թ. փետրվարը 2025թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 4.3 %: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ 2026 թ. հունվարին, 2025 թ. հունվարի նկատմամբ , գնաճը եղել է 3.8 %:
Այս տարվա փետրվարին (2025–ի փետրվարի նկատմամբ) սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում ընդհանուր առմամբ 6.5 % գնաճ է արձանագրվել: Ամենաշատը թանկացել են ծխախոտը` 13 %, կաթնամթերքը, պանիրը և ձուն` 10.1 %, ձուկը և ծովամթերքը` 9.6 % ։
Ինչ վերաբերում է միրգ–բանջարեղենային շուկային, ապա այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանջարեղենի գներն իջել են 0.8 %–ով, փոխարենը 6.5 %–ով բարձրացել են մրգերի գները։
Պարենային ապրանքատեսակների մեջ ամենից շատ բարձացել է կակաոյի գինը` 36.4 %–ով, ձվի գինը` 19.2 %–ով, գառան, ոչխարի մսի գինը` 13.3 %–ով, տավարի մսի գինը` 12.5 %–ով և այլն։
Ոչ պարենային ապրանքների գները 2026 թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ աճել են 0.9 %–ով: Ամենաբարձր գնաճը եղել է ոսկերչական զարդերի շուկայում` 58.1 %–ով, իսկ ամենացածր գները եղել են սիրողական այգեգործության ոլորտում` -13 %:
2026 թ. փետրվարին, ըստ Վիճակագական կոմիտեի տվյալների, բենզինի գները իջել են 8.2 %–ով, դիզելային վառելիքինը` 6.2 %–ով, փոխարենը` բարձրացել է հեղուկ ածխաջրածինների գինը (բութան, պրոպան և այլն)` 48.3 %–ով։
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026 թ. փետրվարին 2025 թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 3.2 %–ով։
Ինչ վերաբերում է արտարժույթի շուկային, ապա 2026 թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 377.6 դրամ (2025 թ. փետրվարին այն կազմել է 395.6 դրամ):