https://arm.sputniknews.ru/20260402/npataky-mekn-e-paraktel-mez-shahramanjany-pataskhanum-e-pashinjani-meghadranqnerin-100529993.html
Նպատակը մեկն է՝ պառակտել մեզ․ Շահրամանյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներին
Նպատակը մեկն է՝ պառակտել մեզ․ Շահրամանյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներին
Sputnik Արմենիա
Արցախի նախկին նախագահը նշեց, որ 2020թ․ հենց ՀՀ գործող իշխանություններն են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում, և կատարվածի պատասխանատուն նրանք են։ 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T11:06+0400
2026-04-02T11:06+0400
2026-04-02T11:25+0400
սամվել շահրամանյան
նիկոլ փաշինյան
արցախ
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան հակամարտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100527724_0:138:1280:858_1920x0_80_0_0_d73e63785e08522fa340541251ffe601.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը մեղադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասարակությանը պառակտելու փորձերի համար։ Այդ մասին նա ասաց այսօր` Ապրիլյան քառօրյա պատերազմի մեկնարկի տարելիցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները, թե Արցախում ղեկավարները «փախել են»։ Նրա այս խոսքերը Շահրամանյանը զառանցանք անվանեց և կոչ արեց հասարակությանը չտրվել նման սադրանքների, որովհետև նրա կարծիքով դրանց նպատակը մեկն է՝ սերմանել հասարակության մեջ անհանդուրժողականություն իրար նկատմամբ, որը գլոբալ մեծ ծրագրի մի մասն է։Հիշեցնենք, որ մարտի 22–ին մետրոյում Նիկոլ Փաշինյանը բղավելով խոսել է արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Նա արցախցիներին «փախածներ» է անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար։Մենք փորձում ենք տարբեր հարթակներում օրակարգում պահել վերադարձի իրավունքը․ Շահրամանյան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100527724_0:0:1280:960_1920x0_80_0_0_6a3043cde9fb218d3d3105d85eeb2041.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել շահրամանյան, նիկոլ փաշինյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն
սամվել շահրամանյան, նիկոլ փաշինյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն
Նպատակը մեկն է՝ պառակտել մեզ․ Շահրամանյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներին
11:06 02.04.2026 (Թարմացված է: 11:25 02.04.2026) Արցախի նախկին նախագահը նշեց, որ 2020թ․ հենց ՀՀ գործող իշխանություններն են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում, և կատարվածի պատասխանատուն նրանք են։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը մեղադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասարակությանը պառակտելու փորձերի համար։ Այդ մասին նա ասաց այսօր` Ապրիլյան քառօրյա պատերազմի մեկնարկի տարելիցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները, թե Արցախում ղեկավարները «փախել են»։ Նրա այս խոսքերը Շահրամանյանը զառանցանք անվանեց և կոչ արեց հասարակությանը չտրվել նման սադրանքների, որովհետև նրա կարծիքով դրանց նպատակը մեկն է՝ սերմանել հասարակության մեջ անհանդուրժողականություն իրար նկատմամբ, որը գլոբալ մեծ ծրագրի մի մասն է։
«Ինչ վերաբերում է «փախան, ճողոպրեցին» հայտարարություններին, ուզում եմ հիշեցնել նման խոսույթ ունեցող անձանց, որ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում և հենց իրենց գործողությունների պատճառով է, որ արցախցիները հայտնվել են այս վիճակում, հայ ժողովուրդը կորցրել է Արցախը, և օկուպացված է այսօր ՀՀ զգալի տարածքներ, և այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որոնք Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են»,- ասաց Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ մարտի 22–ին մետրոյում Նիկոլ Փաշինյանը բղավելով խոսել է արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Նա արցախցիներին «փախածներ» է անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար։