https://arm.sputniknews.ru/20260402/menq-pvordzum-enq-tarber-hartaknerum-orakargum-pahel-veradardzi-iravunqy-shahramanjan-100531332.html
Մենք փորձում ենք տարբեր հարթակներում օրակարգում պահել վերադարձի իրավունքը․ Շահրամանյան
Մենք փորձում ենք տարբեր հարթակներում օրակարգում պահել վերադարձի իրավունքը․ Շահրամանյան
Sputnik Արմենիա
Արցախի նախկին նախագահը նշեց, որ ՀՀ անվտանգությունն առաջնահերթություն է, բայց միաժամանակ արցախահայերը չեն հրաժարվում վերադարձի միջազգային իրավունքից։ 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T11:20+0400
2026-04-02T11:20+0400
2026-04-02T11:23+0400
սամվել շահրամանյան
նիկոլ փաշինյան
արցախ
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան հակամարտություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100527592_0:240:1280:960_1920x0_80_0_0_a23a95afb406f47e0842e4ac0083c88c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Արցախահայերը փորձում են տարբեր հարթակներում օրակարգում պահել վերադարձի իրենց իրավունքը։ Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի մեկնարի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է հրաժարվել «վերադարձի խոսույթից», որովհետև դրա արդյունքում էլ մենք ենք ստանում «վերադարձի խոսույթ» (նկատի ունենալով ադրբեջանցիների՝ այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձը)։ Նա նաև հայտարարել էր, թե արցախցիները պետք է հրաժարվեն «պանդուխտի հոգեբանությունից»։«Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։ Մենք հիմա հասկանում ենք նաև ՀՀ իրավիճակը, տեղի ունեցող գործընթացները, փորձում ենք ամեն ինչ անել, որ վնաս չհասցնենք ՀՀ անվտանգությանը, այդ թվում՝ ռազմական ինչ-որ գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։ Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով սահմանվածը և փորձում ենք տարբեր հարթակներում մեր վերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը նաև միջազգային իրավունքի հարց է»,- հայտարարեց Շահրամանյանը։Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Փաշինյանը պնդում է՝ 2023թ․ Արցախում չեն կռվել, իսկ ղեկավարները ճողոպրել են
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100527592_0:0:1280:960_1920x0_80_0_0_a13270d0721b28856898f785d4c51b58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել շահրամանյան, նիկոլ փաշինյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, հայաստան
սամվել շահրամանյան, նիկոլ փաշինյան, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, հայաստան
Մենք փորձում ենք տարբեր հարթակներում օրակարգում պահել վերադարձի իրավունքը․ Շահրամանյան
11:20 02.04.2026 (Թարմացված է: 11:23 02.04.2026) Արցախի նախկին նախագահը նշեց, որ ՀՀ անվտանգությունն առաջնահերթություն է, բայց միաժամանակ արցախահայերը չեն հրաժարվում վերադարձի միջազգային իրավունքից։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Արցախահայերը փորձում են տարբեր հարթակներում օրակարգում պահել վերադարձի իրենց իրավունքը։ Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի մեկնարի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է հրաժարվել «վերադարձի խոսույթից», որովհետև դրա արդյունքում էլ մենք ենք ստանում «վերադարձի խոսույթ» (նկատի ունենալով ադրբեջանցիների՝ այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձը)։ Նա նաև հայտարարել էր, թե արցախցիները պետք է հրաժարվեն «պանդուխտի հոգեբանությունից»։
«Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։ Մենք հիմա հասկանում ենք նաև ՀՀ իրավիճակը, տեղի ունեցող գործընթացները, փորձում ենք ամեն ինչ անել, որ վնաս չհասցնենք ՀՀ անվտանգությանը, այդ թվում՝ ռազմական ինչ-որ գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։ Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով սահմանվածը և փորձում ենք տարբեր հարթակներում մեր վերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը նաև միջազգային իրավունքի հարց է»,- հայտարարեց Շահրամանյանը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։