00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչը Փաշինյանին ստիպեց հայացքն ուղղել դեպի Մոսկվա. Սուրենյանցը վերլուծել է վարչապետի ացը

© SputnikՓաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ
Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2026
Բաժանորդագրվել
Փաշինյան–Պուտին մոսկովյան հանդիպումը երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրների բարձրաձայնման մասին էր, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, TRIP-ի անորոշ դարձող հեռանկարը Փաշինյանին ստիպեց հայացքն ուղղել դեպի Մոսկվա. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը ` մեկնաբանելով ՀՀ վարչապետի մոսկովյան այցը։
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ։ Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել էր, որ Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունները շարունակում են կարևոր մնալ Երևանի համար։
«Բանն այն է, որ անվտանգային որոշակի վակուում է առաջացել, և հատկապես նախընտրական շրջանում, ես կարծում եմ, ռուսական ուղղության անհրաժեշտությունը նա զգաց»,– նշում է Սուրենյանցը։
Վերլուծաբանը նկատում է, որ հանդիպման հրապարակային հատվածը ակնհայտորեն չափազանց բաց էր։ Դրանում շոշափված թեմաները նախկինում, որպես կանոն, հայ-ռուսական բարձր մակարդակի շփումներում կադրից դուրս էին մնում կամ խիստ դիվանագիտական ձևակերպումներով էին արծարծվում։
Սուրենյանցը արձանագրում է, որ, եթե Փաշինյանի թիմը մինչ այդ պրոպագանդայի մակարդակով ներկայացնում էր, թե կայունություն հաստատում է Արևմուտքը, իսկ Ռուսաստանը ապակայունացնող գործոն է, ապա Մոսկվայում Փաշինյանը միանգամայն այլ շեշտադրումներ արեց։
«Երբ Պուտինը նշում էր խաղաղության հաստատման գործում Թրամփի դերի մասին, Փաշինյանն անմիջապես շտապեց նկատել, որ Պուտինի դերը պակաս կարևոր չէ։ Երկրորդը` Պուտինը շատ նուրբ տողատակով հասկացրեց, որ դաշնակցային հարաբերությունների փլուզման գործում շատ մեծ դեր է խաղացել Երևանի կողմից երկրի ստրատեգիական կուրսի փոփոխման քաղաքականությունը»,– նկատում է մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Պուտին–Փաշինյան հանդիպման` առաջիկա ԱԺ ընտրություններին վերաբերող հատվածին` Սուրենյանցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ, եթե նախկինում Հայաստանի առաջին դեմքերի հետ շփումներում ՌԴ նախագահը հենց առաջին դեմքին էր հաջողություն մաղթում ընտրական գործընթացում, այս անգամ նա, ըստ էության հասկացրեց, որ Ռուսաստանը գործընկերների ավելի լայն շրջանակ ունի։
«Ռուսաստանի նախագահը շատ պարզ հասկացրեց, որ ակնկալում է, որ Հայաստանում ավելի մրցակցային միջավայր կլինի, և խտրական վերաբերմունքի պատճառով Ռուսաստանի բարեկամները դուրս չեն թողնվի ընտրական գործընթացից»,– արձանագրում է Սուրենյանցը։
Փաշինյան-Պուտին բաց զրույցից հետո բավական խիստ հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ շեշտելով հայաստանցի գործընկերների խոսքերի և գործերի տարբերությունը։
«Պուտինը նաև շատ նուրբ տողատակով հասկացրեց, որ իրենք ունեն Հայաստանի վրա ազդեցության շատ լուրջ գործիք, դա գազն է։ Որևէ մեկը պատկերացնու՞մ է, թե գազը, չասեմ 600 դոլար դառնա, ինչպես եվրոպացիների համար է, բայց 177․5–ից, ենթադրենք, դառնա 250 կամ 300 դոլար, ինչպիսի կաթվածահար վիճակում կհայտնի Հայաստանի տնտեսությունը»,– ասում է Սուրենյանցը` հավելելով, որ եթե ԱՄՆ–ը բարձր մաքսատուրքեր սահմանելով, ապա որոշակի զիջումներ անելով է կառուցում իր արտաքին քաղաքականությունը, ինչո՞ւ Ռուսաստանը չի կարող կիրառել իր տնտեսական լծակները։
Ամփոփելով Փաշինյանի այցի հիմնական ուղերձները` քաղաքական վերլուծաբանը նշում է, որ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները զգուշացում էին պաշտոնական Երևանին` քաղաքական կուրսի փոփոխության դեպքում հնարավոր զարգացումների մասին։ Նրա բնորոշմամբ, Պուտին–Փաշինյան զրույցում կային ինչպես «կենացային դիվանագիտության բաղադրիչներ»` հայ- ռուսական հարաբերությունների խորության ու զարգացման պոտենցիալի մասին, այնպես էլ դրանցում ակնհայտ նկատվում էին այն խնդիրները, որոնք հարաբերություններում ճգնաժամ են հարուցել։
Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ մոսկովյան հանդիպումն իրականում երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրների բարձրաձայնման մասին էր։ Իսկ թե ինչ լուծումներ կհետևեն դրան, կողմերը ճգնաժամի հաղթահարման ինչ ուղղությամբ կգնան կամ գուցե չհամաձայնեցված խնդիրները կբերեն ավելի խոր ճգնաժամի, քաղաքական վերլուծաբանի խոսքով, ցույց կտա արդեն ժամանակը։
Լրահոս
0