00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:38
3 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:39
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է. ովքե՞ր են պատվիրակության կազմում

Բաժանորդագրվել
Փաշինյանի գործուղման ընթացքում ՀՀ վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է։ Նրա ավտոշարասյունն անցել է Կիևյան մայրուղով:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն այսօր առանձնազրույց կունենան։
ՀՀ վարչապետը համապատասխան որոշում է ստորագրել, որում նշվում է, թե ովքեր են նրան ուղեկցում աշխատանքային այցի ընթացքում։
ՀՀ կառավարական պատվիրակության կազմում Փաշինյանն ընդգրկել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Կարեն Գասպարյանին, ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին։,
Վարչապետի ստորագրած որոշման մեջ նշվում է, որ ՀՀ պատվիրակության գործուղման ծախսերը` օրապահիկի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված, կկատարվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին։
«Այս անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին»,– նշված է որոշման մեջ։
Պատվիրակության կազմում կլինեն նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և փոխնախարար Մնացական Սաֆարյանը, որոնց ծախսերը կապահովվեն ԱԳՆ–ի միջոցների հաշվին։
Ինչ վերաբերում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպմանը, ապա դրա հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի շրջանակում։
Ի դեպ, Փաշինյանի գործուղման ընթացքում ՀՀ վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Հիշեցնենք ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել ռուս-հայկական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, մասնավորապես` Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը:
Լրահոս
0