00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:01
8 ր
Ուղիղ եթեր
19:01
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
70 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խուդոյանը միջնորդեց ԱԱԾ-ից պահանջել Բագրատ սրբազանին գաղտնալսած «եզակի» տվյալները

© Sputnik«Սրբազան պայքարի» գործով դատական նիստ
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստ - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2026
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաստաբանը դատարանին միջնորդել է ԱԱԾ–ից պահանջել այդ «եզակի» նյութերը, կցել վարույթին, հետազոտել դրանք, իսկ այդպիսի նյութեր դատարանին չտրամադրելու պարագայում՝ գործով ձեռք բերված բոլոր ապացույցները ճանաչել ոչ թույլատրելի։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց դատարան , որպեսզի դատարանը պահանջի ԱԱԾ–ից ներկայացնել Բագրատ սրբազանին գաղտնալսած «եզակի» տվյալները, որով պայմանավորված է գործի հետագա ընթացքը։
Նա ընդգծեց, որ նշվում է, թե Բագրատ սրբազանին գաղտնալսելու ընթացքում հայտնաբերվել են «անփոխարինելի» և «եզակի» ապացույցներ։
«Առաջին դատական ակտի հիմքում դրված է հետևյալ ինֆորմացիան, որ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Բագրատ Սրբազանն ու իր շրջապատի անձիք պլանավորում են կատարել հանցանք՝ այն է կառավարությանը, ՍԴ-ին, ԱԺ-ին պարտադրելը։ Միևնույն ժամանակ գործի վարույթ նյութերը թերթելիս չենք տեսել, թե ինչ օպերատիվ տվյալներ են։ Հետևապես, եթե չկան օպերատիվ տվյալներ, չի կարող լինել նաև վարույթ։ Միջնորդում եմ՝ պահանջել այդ նյութերը, կցել վարույթին, հետազոտել դրանք, իսկ այդպիսի նյութեր դատարանին չտրամադրելու պարագայում՝ գործով ձեռք բերված բոլոր ապացույցները ճանաչել ոչ թույլատրելի՝ ապօրինի քրեական վարույթի պատճառով ձեռք բերված լինելու իրավական հիմքով»,- ընդգծեց Խուդոյանը։
Ըստ նրա՝ օրենսդրությունը հնարավորություն չի տալիս փաստաբանին անձամբ պահանջելու դրանք, քանի դեռ չկա ավարտված վարույթ։
Նա ընդգծեց, որ նախորդ դատական նիստերի ընթացքում ևս քննարկել են, որ ի սկզբանե՝ 2024թ․-ի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում անձիք ապօրինաբար գաղտնալսվել են, նրանց նկատմամբ կատարվել են ապօրինի միջամտություններ ՝ պայմանավորված քաղաքական գործընթացներով։
Հավելենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 2–ին, ժամը 15.30–ին։
Լրահոս
0