https://arm.sputniknews.ru/20260401/ukrainaji-harvatsneri-hetevanqvov-zapvorvozhiei-marzum-4-mard-e-tuzhel-ajd-tvum-mek-erekha-100473177.html
Ուկրաինայի հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզում 4 մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա
Ուկրաինայի հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզում 4 մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա
Sputnik Արմենիա
Հավանականություն կա, որ փլատակներում դեռ մարդիկ են մնացել, աշխատանքները շարունակվում են։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T11:33+0400
2026-04-01T11:33+0400
2026-04-01T11:33+0400
ուկրաինա
զապորոժիե
տուժածներ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100470158_0:0:1281:720_1920x0_80_0_0_3961ef597fc7720efdfbc446a65845c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինուժը հարվածներ է հասցրել Զապորոժիեի մարզի Վասիլևկա քաղաքում գտնվող բնակելի շենքերից մեկին, 4 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։«Այս գիշեր թշնամին հարվածել է Վասիլևկա քաղաքում գտնվող երկհարկանի բնակելի տանը։ Շենքը գրեթե ամբողջությամբ փլուզվել է։ Փլատակներից 4 մարդ է դուրս բերվել՝ 1942, 1970 և 1993 թվականներին ծնված կանայք և 2022 թվականին ծնված երեխա։ Բժիշկները նրանց օգնություն են ցուցաբերում», – գրել է Բալիցկին Max–ում։Նա հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։Բալիցկիի խոսքով՝ հավանականություն կա, որ փլատակներում դեռ մարդիկ են մնացել, աշխատանքները շարունակվում են։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100470158_83:0:1043:720_1920x0_80_0_0_9718a36289004607e09bb387a3bc0287.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, զապորոժիե, տուժածներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ուկրաինա, զապորոժիե, տուժածներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ուկրաինայի հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզում 4 մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա
Հավանականություն կա, որ փլատակներում դեռ մարդիկ են մնացել, աշխատանքները շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինուժը հարվածներ է հասցրել Զապորոժիեի մարզի Վասիլևկա քաղաքում գտնվող բնակելի շենքերից մեկին, 4 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։
«Այս գիշեր թշնամին հարվածել է Վասիլևկա քաղաքում գտնվող երկհարկանի բնակելի տանը։ Շենքը գրեթե ամբողջությամբ փլուզվել է։ Փլատակներից 4 մարդ է դուրս բերվել՝ 1942, 1970 և 1993 թվականներին ծնված կանայք և 2022 թվականին ծնված երեխա։ Բժիշկները նրանց օգնություն են ցուցաբերում», – գրել է Բալիցկին Max–ում։
Նա հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Բալիցկիի խոսքով՝ հավանականություն կա, որ փլատակներում դեռ մարդիկ են մնացել, աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։