https://arm.sputniknews.ru/20260401/pashinjany-putinin-vstahecrel-e-hajastani-qkhnerum-qaghbantarkjalner-chkan-100509488.html
Փաշինյանը Պուտինին վստահեցրել է` Հայաստանի ՔԿՀ–ներում քաղբանտարկյալներ չկան
Փաշինյանը Պուտինին վստահեցրել է` Հայաստանի ՔԿՀ–ներում քաղբանտարկյալներ չկան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշել է` օտար երկրների քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում չեն կարող ընտրվել ԱԺ պատգամավոր կամ վարչապետ։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T19:42+0400
2026-04-01T19:42+0400
2026-04-01T19:43+0400
հայաստան
քաղբանտարկյալ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100508757_0:0:1280:720_1920x0_80_0_0_7dd8b144150d63d9b70a45d15a395f4b.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում քաղբանտարկյալներ չկան։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։Փաշինյանը պատասխանել է Ռուսաստանի նախագահի այն դիտարկմանը, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացների որոշ մասնակիցներ գտնվում են անազատության մեջ՝ չնայած ռուսական անձնագրեր ունեն։Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանում տիրում է ժողովրդավարական համակարգ, և շատերը նույնիսկ բողոքում են, որ երկրում չափազանց շատ ժողովրդավարություն կա։ Նա շեշտել է նաև Հայաստանում սոցիալական ցանցերի ազատությունը` հավելելով, որ երկրում որևէ սահմանափակում չկա։Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելուն, Փաշինյանը նշել է, որ երկրում վարչապետ պետք է ընտրվի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա, և որ այդ ընտրություններին կարող են մասնակցել միայն հայկական անձնագիր ունեցող քաղաքացիները։Փաշինյանը միաժամանակ վստահեցրել է, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ կզարգանան ԱԺ ընտրություններից հետո։«Ես վստահ եմ, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանում ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը կամրապնդվեն։ Եվ մեր հարաբերությունները նույնպես կշարունակեն դինամիկ զարգանալ ընտրություններից հետո», - նշել է նա։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Никол Пашинян про выборы
Sputnik Արմենիա
Никол Пашинян про выборы
2026-04-01T19:42+0400
true
PT2M24S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100508757_208:0:1168:720_1920x0_80_0_0_6f3ee2ec2dc4a6d1215b63147f4ec626.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղբանտարկյալ, նիկոլ փաշինյան, видео
հայաստան, քաղբանտարկյալ, նիկոլ փաշինյան, видео
Փաշինյանը Պուտինին վստահեցրել է` Հայաստանի ՔԿՀ–ներում քաղբանտարկյալներ չկան
19:42 01.04.2026 (Թարմացված է: 19:43 01.04.2026) ՀՀ վարչապետը նշել է` օտար երկրների քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում չեն կարող ընտրվել ԱԺ պատգամավոր կամ վարչապետ։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում քաղբանտարկյալներ չկան։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Փաշինյանը պատասխանել է Ռուսաստանի նախագահի այն դիտարկմանը, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացների որոշ մասնակիցներ գտնվում են անազատության մեջ՝ չնայած ռուսական անձնագրեր ունեն։
Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանում տիրում է ժողովրդավարական համակարգ, և շատերը նույնիսկ բողոքում են, որ երկրում չափազանց շատ ժողովրդավարություն կա։ Նա շեշտել է նաև Հայաստանում սոցիալական ցանցերի ազատությունը` հավելելով, որ երկրում որևէ սահմանափակում չկա։
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելուն, Փաշինյանը նշել է, որ երկրում վարչապետ պետք է ընտրվի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա, և որ այդ ընտրություններին կարող են մասնակցել միայն հայկական անձնագիր ունեցող քաղաքացիները։
«ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ռուսական անձնագրեր ունեցող անձինք չեն կարող առաջադրվել ԱԺ պատգամավորի կամ վարչապետի պաշտոնում», - հայտարարել է նա։
Փաշինյանը միաժամանակ վստահեցրել է, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ կզարգանան ԱԺ ընտրություններից հետո։
«Ես վստահ եմ, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանում ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը կամրապնդվեն։ Եվ մեր հարաբերությունները նույնպես կշարունակեն դինամիկ զարգանալ ընտրություններից հետո», - նշել է նա։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ
Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։