https://arm.sputniknews.ru/20260401/klini-patshatsh-ardzaganq-qaghaqapetarany-usumnasirutjun-e-katarum-tiv-94-mankapartezum-100476008.html
Կլինի պատշաճ արձագանք. քաղաքապետարանն ուսումնասիրություն է անում թիվ 94 մանկապարտեզում
Կլինի պատշաճ արձագանք. քաղաքապետարանն ուսումնասիրություն է անում թիվ 94 մանկապարտեզում
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի խոսքով` առաջիկայում հանդիպումներ են նշանակված և՛ ծնողների, և՛ մանկապարտեզի անձնակազմի հետ... 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T12:26+0400
2026-04-01T12:26+0400
2026-04-01T12:29+0400
հայաստան
մանկապարտեզ
ծնող
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66892758_0:151:1600:1051_1920x0_80_0_0_e667c1c3628f03e2f04ec12c8cd18ad6.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություն է կատարում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում` տնօրեն Փառանձեմ Միրիբյանի կատարած գործողություններին պատշաճ արձագանք տալու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ծնողները բողոքի ակցիա են անում Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում` պահանջելով, որ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը հեռանա։ Նրանց խոսքով` շուրջ 1 տարի առաջ նշանակված տնօրենի պահվածքի պատճառով դաստիարակները հերթով աշխատանքից դուրս են գալիս, ծնողների համբերության վերջին կաթիլն էլ դարձել է միանգամից 10 դաստիարակի՝ աշխատանքից ազատման դիմումը։Անդրադառնալով ծնողների` տնօրենին հեռացնելու ուղիղ պահանջին` Խաչատրյանը նշեց, որ այս պահին դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չի կարող տալ։Հարցին` արդյոք դիմում–բողոքի տակ 190 ծնողների ստորագրությունն արդեն ազդակ չէ՞, որ մանկապարտեզին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է պետք, առնվազն մինչև համապատասխան քննության ավարտը, Խաչատրյանը պատասխանեց` անշուշտ, ազդակ է գործը ուսումնասիրելու համար։ Նրա խոսքով` անկախ նրանից, թե բողոքող ծնողները շատ կլինեն, թե կլինի մեկը, միևնույնն է, եթե կա ողջամիտ և անհանգստացնող թեմա, ապա այն կլինի իրենց ուշադրության կենտրոնում։«Քանի որ հանդիպումներ են նշանակված և՛ ծնողների, և՛ անձնակազմի հետ, վստահ կարող եմ ասել, որ պատշաճ արձագանք տրվելու է ցանկացածի գործունեությանը, եթե չի համապատասխանել այդ պաշտոնին առնչվող աշխատանքային պարտականություններին»,–ասաց Խաչատրյանը։Նա այս պահին դժվարացավ ասել` սա տնօրենի դեմ առաջին բողոքն է, թե եղել են այլ բողոքներ, որից քաղաքապետարանը տեղյակ չէ։Խաչատրյանն ընդգծեց` թեև մանկապարտեզը քաղաքապետարանին է ենթակա, բայց վերահսկողական լիազորությունները հիմնականում պատվիրակված են վարչական շրջանի ղեկավարին։Հիշեցնենք` 190 ծնողներ ստորագրել են դիմում–բողոքի տակ, դիմել են տարբեր կառույցների, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանին, ԿԳՄՍՆ–ին։ Ասում են՝ կա՛մ խնդիրը կլուծվի, կա՛մ իրենք երեխաներին կտանեն մանկապարտեզից։Նշենք, որ աշխատասենյակում փակված տնօրեն Փառանձեմ Միրիբյանը ժամեր անց դուրս էր եկել և հրաժարվել որևէ մեկնաբանություն տալ լրագրողներին։ Նա նշել էր, որ վերջերս է վիրահատվել, առողջական խնդիրներ ունի և իրեն վատ է զգում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66892758_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e07f6c0b116aa48ba52066e651989f4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մանկապարտեզ, ծնող, բողոքի ակցիա
հայաստան, մանկապարտեզ, ծնող, բողոքի ակցիա
Կլինի պատշաճ արձագանք. քաղաքապետարանն ուսումնասիրություն է անում թիվ 94 մանկապարտեզում
12:26 01.04.2026 (Թարմացված է: 12:29 01.04.2026) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի խոսքով` առաջիկայում հանդիպումներ են նշանակված և՛ ծնողների, և՛ մանկապարտեզի անձնակազմի հետ, խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություն է կատարում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում` տնօրեն Փառանձեմ Միրիբյանի կատարած գործողություններին պատշաճ արձագանք տալու համար։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ծնողները բողոքի ակցիա են անում Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում` պահանջելով, որ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը հեռանա։ Նրանց խոսքով` շուրջ 1 տարի առաջ նշանակված տնօրենի պահվածքի պատճառով դաստիարակները հերթով աշխատանքից դուրս են գալիս, ծնողների համբերության վերջին կաթիլն էլ դարձել է միանգամից 10 դաստիարակի՝ աշխատանքից ազատման դիմումը։
Անդրադառնալով ծնողների` տնօրենին հեռացնելու ուղիղ պահանջին` Խաչատրյանը նշեց, որ այս պահին դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չի կարող տալ։
«Կարող եմ միայն ասել, որ եթե որևէ մեկն իր աշխատանքային պարտականությունների ելնելով թերացել է կամ այնպիսի սխալ է թույլ տվել, որը համատեղելի չէ իր գործունեությանը, մեր կողմից անպայման համապատասխան արձագանք կստանա, լինի դա կարգապահական տույժի, թե այլ տեսքով։ Այս պահին բոլորիս ջանքերն ուղղված են առողջ բարոյահոգեբանական միջավայրում հաստատության բնականոն գործունեության ապահովմանը»,–ասաց Խաչատրյանը։
Հարցին` արդյոք դիմում–բողոքի տակ 190 ծնողների ստորագրությունն արդեն ազդակ չէ՞, որ մանկապարտեզին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է պետք, առնվազն մինչև համապատասխան քննության ավարտը, Խաչատրյանը պատասխանեց` անշուշտ, ազդակ է գործը ուսումնասիրելու համար։ Նրա խոսքով` անկախ նրանից, թե բողոքող ծնողները շատ կլինեն, թե կլինի մեկը, միևնույնն է, եթե կա ողջամիտ և անհանգստացնող թեմա, ապա այն կլինի իրենց ուշադրության կենտրոնում։
«Քանի որ հանդիպումներ են նշանակված և՛ ծնողների, և՛ անձնակազմի հետ, վստահ կարող եմ ասել, որ պատշաճ արձագանք տրվելու է ցանկացածի գործունեությանը, եթե չի համապատասխանել այդ պաշտոնին առնչվող աշխատանքային պարտականություններին»,–ասաց Խաչատրյանը։
Նա այս պահին դժվարացավ ասել` սա տնօրենի դեմ առաջին բողոքն է, թե եղել են այլ բողոքներ, որից քաղաքապետարանը տեղյակ չէ։
Խաչատրյանն ընդգծեց` թեև մանկապարտեզը քաղաքապետարանին է ենթակա, բայց վերահսկողական լիազորությունները հիմնականում պատվիրակված են վարչական շրջանի ղեկավարին։
«Այդ հարցին ավելի ստույգ կարող եմ ավելի ուշ պատասխանել, գուցե մուտքագրվել են դիմում–բողոքներ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բայց ոչ քաղաքապետարան»,– ասաց նա։
Հիշեցնենք` 190 ծնողներ ստորագրել են դիմում–բողոքի տակ, դիմել են տարբեր կառույցների, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանին, ԿԳՄՍՆ–ին։ Ասում են՝ կա՛մ խնդիրը կլուծվի, կա՛մ իրենք երեխաներին կտանեն մանկապարտեզից։
Նշենք, որ աշխատասենյակում փակված տնօրեն Փառանձեմ Միրիբյանը ժամեր անց դուրս էր եկել և հրաժարվել որևէ մեկնաբանություն տալ լրագրողներին։ Նա նշել էր, որ վերջերս է վիրահատվել, առողջական խնդիրներ ունի և իրեն վատ է զգում։