00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:01
8 ր
Ուղիղ եթեր
19:01
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի դեմ ԱՄՆ–ի պատերազմը խաչ է քաշել TRIPP–ի վրա. քաղաքագետը` մարտահրավերների մասին

© SputnikԳրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայում
Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2026
Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Գրիգոր Բալասանյանն անհասկանալի է համարում Հայաստանի իշխանությունների պահվածքը և նրանց անտարբերությունը բարեկամ և հարևան պետության խնդիրների նկատմամբ:
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ԱՄՆ–ի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմը խաչ է քաշել «Թրամփի ուղու» վրա, և ակնհայտ է, որ ոչ մի TRIPP էլ չի լինելու: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը՝ վերլուծելով տարածաշրջանային զարգացումները։
Նրա հիշեցրեց, որ ՀՀ իշխանություններն իրենք ևս ընդունում են, որ ԱՄՆ–ի համար Սյունիքով անցնող տրանսպորտային նախագիծը երկրորդական նշանակություն ունի։
«Այս առումով անհասկանալի է, թե ինչու ԱԳ նախարար Արարատ Միրոյանը շտապ մեկնեց Վաշինգտոն և Մարկո Ռուբիոյի հետ ստորագրեց շրջանակային փաստաթուղթ, որով այս նախագծի մեջ ԱՄՆ–ին հասնում է առյուծի բաժինը՝ 74,26 %–ը, իսկ հայկական կողմին՝ խղճուկ մնացորդները»,– նշեց Բալասանյանը։
Նրա խոսքով` Իրանը ցույց տվեց, որ ԱՄՆ–ի կողմից նույնիսկ ամենափոքր սպառնալիքի դեպքում պատրաստ են պատասխան տալ:
«Իրանն ամերիկյան ներկայության դեմ կպայքարի ամենուր, որտեղ հարկ կհամարի։ Դա նա ցույց տվեց Օմանի օրինակով. երկիր, որը բնակեցված է հիմնականում էթնիկ իրանցիներով, անմասն չմնաց հարվածներից։ Եթե իրանցիները պատրաստ են «Շահեդով» (իրանական անօդաչու թռչող սարք) հարվածել Օմանի հյուրանոցին, որտեղ գտնվել էր ընդամենը 2–3 ամերիկացի զինվորական, ապա ինչպե՞ս կարելի է մտածել, որ ԱՄՆ լոգիստիկ ընկերությունները Սյունիքում՝ Իրանի քթի տակ տեղակայելով, կխուսափենք պատասխան գործողություններից։ Առավել ևս, եթե հանկարծ պարզվի, որ դրանք այնքան էլ լոգիստիկ ընկերություններ չեն»,– ասաց Բալասանյանը։
ՀՀ իշխանությունների վարքագիծը TRIPP–ի հետ կապված Բալասանյանը արկածախնդրություն է համարում, մինչև վերջ չհաշվարկված քաղաքականություն. Հայաստանն այդպես էլ մինչև վերջ չի հասկացել` ինչ երկրի հետ գործ ունի։
Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ–ի ցամաքային ներխուժման դեպքում. զրույց դեսպանի հետ
«Իսկ այդ երկիրն Իրանն է՝ 1,7 մլն քառ կմ տարածքով և 90 մլն բնակչությամբ։ Երկիր, որը կարողացավ մեծ հաշվով շարքից հանել Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմաբազաները` հրե օղակում պահելով տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին, փակելով Հորմուզի նեղուցը և կաթվածահար անելով ողջ լոգիստիկան։ Մեզ, չգիտես ինչու, թվում էր, թե մենք կարող ենք միջամտել երկու տերությունների հակամարտությանը, խաղալ նրանց հակասությունների վրա։ Նման բան չի լինում. միջազգային հարաբերություններն ունեն իրենց տրամաբանությունը։ Իհարկե, փոքր երկրներին կարող են ներել իրենց, այսպես կոչված, չարաճճիությունները, բայց երբ այդ երկրները փորձում են գործիքներ դառնալ որոշ տերությունների ձեռքում այլ տերությունների հետ կոնֆլիկտում, ապա պատիժը շատ խիստ է լինում»,– ընդգծեց քաղաքագետը։
Նա ոչ ադեկվատ է համարում ՀՀ իշխանությունների պահվածքը Իրանի դեմ պատերազմի ֆոնին։ 1990–ականների ծանր տարիներին Իրանը Հայաստանին հսկայական օգնություն է ցույց տվել և, ըստ այդմ, Բալասանյանի համոզմամբ` Իրանը շատ ավելիին է արժանի, քան ցավակցություններն ու դեղերի խմբաքանակի ուղարկումը՝ որպես մարդասիրական բեռ:
«Մենք կարող էինք և պետք է բեռներ ուղարկեինք Իրան` անկախ նրանից՝ նա օգնության կարիք ունե՞ր, թե ոչ։ Հիշենք երեք տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը. ցնցումները դեռ չէին դադարել, իսկ հումանիտար օգնությամբ լի հայկական «Սպայկայի» բեռնատարներն արդեն կանգնած էին սահմանին։ Հայաստանը օգնություն է ցուցաբերել հայերին ցեղասպանության ենթարկած երկրին, իսկ մյուս հարևան երկիրը, որտեղ հայերը միշտ ունեցել են ամենաբարձր կարգավիճակն ու արտոնությունները, այսօր անտեսվում է: Մի՞թե այդքան դժվար էր գոնե 2 բեռնատար ուղարկել։ Ադրբեջանը, որն իր տարածքն է տրամադրել Իսրայելին Իրանին հարվածելու համար, կարողանում է մարդասիրական օգնություն ուղարկել Թեհրանին, իսկ մենք ի՞նչ ենք անում։ Ոչինչ»,– ընդգծեց Բալասանյանը։
Ըստ նրա` կարելի էր գոնե իրանահայ երեխաներին բերել Հայաստան, նրանց համար հանգիստ կազմակերպել այստեղ, օգնել հաղթահարել այն վիթխարի սթրեսը, որին ենթարկվել էին այս օրերին։ Մինչդեռ Իրանի հայ համայնքի հետ ՀՀ կառավարության կողմից գրեթե զրոյական աշխատանք է տարվել։
Նա հիշեցրեց, որ Իրանի հետ հարևանությունը միշտ էլ Հայաստանին թույլ է տվել խուսափել թուրք–ադրբեջանական ծուղակից, մինչդեռ այսօր Հայաստանն ինքն է իրեն այդ ծուղակի մեջ գցում և դեռ պարզ չէ, թե ինչով կավարտվի այս ամենը։
Միաժամանակ, Բալասանյանը հույս ունի, որ «Թրամփի ուղու» ձախողումը նոր հնարավորություն կլինի Հայաստանի համար, որ չպետք է օվկիանոսից այն կողմ գտնվող տերությունների շահերը վեր դասել մերձավոր հարևանի և բարեկամ պետության շահերից: Քաղաքագետի խոսքով` Իրանը հասկացրել է, որ կարմիր գծերի մասին իր հայտարարությունները դատարկ ձայն չեն. այդ մասին է վկայում գոնե այն, որ Իրանն այսօր շուրջ 200 հազար զինվորական է կենտրոնացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների մոտ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանում հումանիտար ճգնաժամը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի և Վրաստանի համար. Աբովյան
Լրահոս
0