00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդկանց առավելապես անհանգստացնում է լարված և անորոշ մթնոլորտը. Հակոբ Բադալյան

© Sputnik / Asatur YesayantsПрохожие в дождливый день
Прохожие в дождливый день - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2026
Բաժանորդագրվել
Վերլուծաբանի խոսքով` իշխանության նկատմամբ անվստահությունն ինքնաբերաբար չի վերածվում ընդդիմության նկատմամբ վստահության։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային հետաքրքրվածությունն առանձնապես բարձր չէ և չի տարբերվում նախորդ ընտրություններից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Սակայն, նրա գնահատմամբ, իրավիճակը կարող է փոխվել արդեն ընտրական ակտիվ փուլի ընթացքում։
«Օրինակ` 2021 թվականին ընտրությունների պարագայում հասարակությունը շատ ավելի ակտիվ էր, որովհետև բուն պրոցեսները երկրում սկսել էին անմիջապես նոյեմբերի 9-ի հայտնի իրադարձություններից հետո։ Դա, իհարկե, օբյեկտիվ էր, քանի որ իրավիճակն ավելի արտառոց էր, հանրային հետաքրքրվածությունը շատ ավելի մեծ էր»,– ասաց նա։
Խոսելով հանրության` քաղաքական ուժերից ունեցած ակնկալիքներից` Բադալյանը նշեց, որ այսօր քաղաքացիներին առավելապես անհանգստացնում է երկրի ներսում ձևավորված ընդհանուր մթնոլորտը, որը նրա բնորոշմամբ` լարված է և անորոշ։
«Մարդիկ զգացողությամբ են, որ կարծես քայլում են ականապատ դաշտով՝ նաև ներքին կյանքի իմաստով։ Կարծես թե վառոդի տակառի վրա նստած լինեն, ու խոսքն ամենևին պատերազմի վտանգի մասին չէ, այլ ներքին կյանքի։ Երբ խոսում ենք անհանգստության մասին` կոնկրետ ոլորտային կամ բնագավառային, ապա կարծում եմ, որ հանրային շերտերում այդ ձևակերպումները և առաջնահերթությունները խիստ տարբեր են և դժվար է առանձնացնել մեկ գերակա խնդիր»,– ասաց Բադալյանը։
Քաղաքական վերլուծաբանը, խոսելով հանրությանն անհանգստացնող հիմնական մարտահրավերների մասին, ընդգծեց, որ դրանք փոխկապակցված են և չեն կարող դիտարկվել առանձին։ Նրա խոսքով՝ անվտանգությունը չի կարող ապահովվել առանց տնտեսական հիմքի, իսկ տնտեսությունն իր հերթին կախված է կառավարման արդյունավետությունից։ Միևնուն ժամանակ նկատեց, որ պետության անվտանգության հարցը հուզում է բոլորին, սակայն դժվար է ասել, թե ինչպիսին է այդ խնդրի կառուցվածքը։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2025
Նախընտրական շրջանում ՔՊ-ն ուզում է մաքրել ձեռքերը. Բադալյանը` էթիկայի կանոնագրքի մասին
«Քաղաքական ուժերը պետք է ձևակերպեն այդ հարցերն ու հասկանան դրանք հասարակության հետ հաղորդակցության ընթացքում՝ ըստ այդմ բավարարելով առկա պահանջներն ու մոտեցումները։ Կարծես թե Հայաստանում ընդդիմության մասնակցային, ապակենտրոն ձևաչափը, բավականին լավ հնարավորություն է ստեղծում այդ խնդիրը սպասարկելու համար։ Այսինքն՝ ընդդիմությունը բավականին բազմաշերտ է. մի մոտեցում է առաջնահերթ «Հայաստան» դաշինքի վարքագծում և հանրային հաղորդակցության տիրույթում, մեկ այլ բան՝ «Ուժեղ Հայաստանի» շրջանակում կամ Գագիկ Ծառուկյանի պարագայում։ Այս տեսանկյունից ընդդիմությունը լայնածավալ ձևաչափերի միջոցով հնարավորություն ունի առավել արդյունավետ սպասարկելու այս բազմազան պատկերացումները։ Հենց սա էլ, կարծես թե, որոշակի անհանգստություն է առաջացնում իշխանության մոտ, որովհետև այդ ապակենտրոն մասնակցությունը հնարավորություն է տալիս «ծածկել» անգամ ամենաքմահաճ հանրային շերտերը»,– ընդգծեց վերլուծաբանը։
Նանաև նշեց, որ թեև իշխանությունը շարունակում է ունենալ որոշակի աջակցություն, բայց ընդհանուր առմամբ հանրության մեծ մասն այլևս վստահություն չի տածում գործող իշխանության նկատմամբ։
«Սակայն իշխանության նկատմամբ անվստահությունն ինքնաբերաբար չի վերածվում ընդդիմության նկատմամբ վստահության։ Այս իմաստով շատ բան կախված է լինելու, թե ընդդիմությունն իշխանության հանդեպ հանրային անվստահությունն ինչպե՞ս կկապիտալիզացնի իր հանդեպ վստահության։ Սա պահանջում է աշխատանք։ Այս ուղղությամբ աշխատանքը տարվել է, թեպետ չեմ կարող ասել, թե այն շատ արդյունավետ է»,– հավելեց նա։
Բադալյանը սոցիալական ցացների պատկերի վրա չցանկացավ հանրային տրամադրությանը գնահատական տալ` նկատելով, որ այն չի արտացոլում իրական հանրային տրամադրությունները։ Նրա խոսքով՝ այդ տիրույթում մեծ է կեղծ հաշիվների ազդեցությունը, ինչը կարող է խեղաթյուրել պատկերը։ Վերլուծաբանի գնահատմամբ՝ հասարակության մեջ բևեռացվածությունը պահպանվում է, սակայն այն նաև հանգեցրել է ընդհանուր հոգնածության։
Լրահոս
0