https://arm.sputniknews.ru/20251204/nakhyntrakan-shrjanum-qp-n-uzum-e-maqrel-dzerqery-badaljany-etikaji-kanvonagrqi-masin-96460308.html
Նախընտրական շրջանում ՔՊ-ն ուզում է մաքրել ձեռքերը. Բադալյանը` էթիկայի կանոնագրքի մասին
Նախընտրական շրջանում ՔՊ-ն ուզում է մաքրել ձեռքերը. Բադալյանը` էթիկայի կանոնագրքի մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետի խոսքով` այսօր ապրում ենք մի իրականության մեջ, երբ ՔՊ–ի վերնախավի վիրավորական արտահայտությունները ոչ մի իրավական գնահատականի չեն արժանանում, դառնալով... 04.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-04T08:55+0400
2025-12-04T08:55+0400
2025-12-04T10:49+0400
էթիկայի հանձնաժողով
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
հայհոյանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88707842_1:0:1388:780_1920x0_80_0_0_e74c4b8b7d9fd1562e020e40f3026505.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից էթիկայի կանոնագրքի ստեղծումը նախընտրական տրամաբանության մեջ արվող քայլ է, ցույց տալու համար, որ ՔՊ–ն «ավելի բարձր մշակույթի կրող քաղաքական ուժ է»։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՔՊ վարչության որոշմամբ ընդունել է կուսակցության էթիկայի կանոնագիրք, որում ստանդարտներ են սահմանել` իրենք իրենց հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու նպատակով։Հարցին, թե կանոնակարգի ստեղծմամբ ՔՊ–ն ընդունո՞ւմ է, որ մինչ այս հայհոյախոսությամբ է հանդես եկել, քաղաքագետն ընդգծեց, որ խոստովանելու կարիք չկա, բավական է կարդալ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները կամ դիտել խորհրդարանում ունեցած նրա ելույթներ։«Այժմ փորձում են քաղաքական այս նախընտրական շրջափուլում ստեղծել տպավորություն, որ ընդունում են իրենց սխալը, որ փորձում են բարձր նշաձող սահմանել և այլն։ Միայն թե հարց է առաջանում՝ այդ կանոնագրքին որքա՞ն ժամանակ են հետևելու, թե կարող է ունենանք իրավիճակ, որ հայտարարեն` մեզ մի՛ մեղադրեք, որովհետև հակառակ կողմից հայհոյախոսությունը շարունակվում է, և մեզ դրդում են, շեղվում ենք և այլն, և այլն»,–ասաց քաղաքագետը։Նա նաև շեշտեց, որ այսօր ապրում ենք մի իրականության մեջ, երբ ՔՊ–ի վերնախավի վիրավորական արտահայտությունները ոչ մի իրավական գնահատականի չեն արժանանում, դառնալով «քաղաքական հայտարարություններ», մինչդեռ հասարակ մարդիկ ընդամենը ինչ–որ հայտարարությունների համար, այն էլ բացարձակապես ոչ քրեածին, հայտնվում են քրեակատարողական հիմնարկում։«Այս պարագայում հարցը հետևյալն է՝ ինչպես է գործում Քրեական օրենսգիրքը, այսինքն՝ մեկի հանդեպ գործում է, մյուսի հանդեպ` ոչ, ըստ քաղաքական նպատակահարմարության։ Սա, իհարկե, ոչ թե էթիկայի կանոնագրքի, այլ Քրեական օրենսգրքի և ընդհանրապես Սահմանադրության և օրենսդրության կամայական կիրառման հարցն է, որտեղ լծակները, ամբողջապես գտնվում են քաղաքական իշխանության ձեռքում»,–եզրափակեց նա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88707842_174:0:1214:780_1920x0_80_0_0_17effab027b1663ca4f5572fc5fb3a77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էթիկայի հանձնաժողով, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), հայհոյանք
էթիկայի հանձնաժողով, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), հայհոյանք
Նախընտրական շրջանում ՔՊ-ն ուզում է մաքրել ձեռքերը. Բադալյանը` էթիկայի կանոնագրքի մասին
08:55 04.12.2025 (Թարմացված է: 10:49 04.12.2025) Քաղաքագետի խոսքով` այսօր ապրում ենք մի իրականության մեջ, երբ ՔՊ–ի վերնախավի վիրավորական արտահայտությունները ոչ մի իրավական գնահատականի չեն արժանանում, դառնալով լոկ «քաղաքական հայտարարություններ»։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից էթիկայի կանոնագրքի ստեղծումը նախընտրական տրամաբանության մեջ արվող քայլ է, ցույց տալու համար, որ ՔՊ–ն «ավելի բարձր մշակույթի կրող քաղաքական ուժ է»։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՔՊ վարչության որոշմամբ ընդունել է կուսակցության էթիկայի կանոնագիրք, որում ստանդարտներ են սահմանել` իրենք իրենց հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու նպատակով։
«Միայն թե հարց է առաջանում՝ ՔՊ–ին առնչվող մնացյալ բոլոր շրջանակները հետևելո՞ւ են այդ կանոնագրքին, թե՞ ՔՊ–ի միայն վերնախավն է փորձելու այս կանոնագրքով քարոզչական էֆեկտ ստանալ։ Այսօր տարատեսակ ֆեյք էջերով հայհոյախառն սոցցանցերային մթնոլորտ է ստեղծված։ Եթե այս կանոնագիրքը վերաբերելու է միայն ՔՊ վերնախավին, ապա հասկանալի է, որ սկզբունքորեն ոչ մի բան չի փոխվի, որովհետև բուն միջավայրը ձևավորվում է այդ հարակից մեխանիզմներով։ Արդյունքում ՔՊ-ի վերնախավը կստանա մաքուր ձեռքեր, այդպես քարոզչական որոշակի էֆեկտ կլինի»,–ասաց Բադալյանը։
Հարցին, թե կանոնակարգի ստեղծմամբ ՔՊ–ն ընդունո՞ւմ է, որ մինչ այս հայհոյախոսությամբ է հանդես եկել, քաղաքագետն ընդգծեց, որ խոստովանելու կարիք չկա, բավական է կարդալ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները կամ դիտել խորհրդարանում ունեցած նրա ելույթներ։
«Այժմ փորձում են քաղաքական այս նախընտրական շրջափուլում ստեղծել տպավորություն, որ ընդունում են իրենց սխալը, որ փորձում են բարձր նշաձող սահմանել և այլն։ Միայն թե հարց է առաջանում՝ այդ կանոնագրքին որքա՞ն ժամանակ են հետևելու, թե կարող է ունենանք իրավիճակ, որ հայտարարեն` մեզ մի՛ մեղադրեք, որովհետև հակառակ կողմից հայհոյախոսությունը շարունակվում է, և մեզ դրդում են, շեղվում ենք և այլն, և այլն»,–ասաց քաղաքագետը։
Նա նաև շեշտեց, որ այսօր ապրում ենք մի իրականության մեջ, երբ ՔՊ–ի վերնախավի վիրավորական արտահայտությունները ոչ մի իրավական գնահատականի չեն արժանանում, դառնալով «քաղաքական հայտարարություններ», մինչդեռ հասարակ մարդիկ ընդամենը ինչ–որ հայտարարությունների համար, այն էլ բացարձակապես ոչ քրեածին, հայտնվում են քրեակատարողական հիմնարկում։
«Այս պարագայում հարցը հետևյալն է՝ ինչպես է գործում Քրեական օրենսգիրքը, այսինքն՝ մեկի հանդեպ գործում է, մյուսի հանդեպ` ոչ, ըստ քաղաքական նպատակահարմարության։ Սա, իհարկե, ոչ թե էթիկայի կանոնագրքի, այլ Քրեական օրենսգրքի և ընդհանրապես Սահմանադրության և օրենսդրության կամայական կիրառման հարցն է, որտեղ լծակները, ամբողջապես գտնվում են քաղաքական իշխանության ձեռքում»,–եզրափակեց նա։