https://arm.sputniknews.ru/20260331/armavir-qkhum-buzhandznakazmi-angvortsutjuny-kjanqer-e-vtangum-ditvordakan-khumb-100462327.html
«Արմավիր» ՔԿՀ–ում բուժանձնակազմի անգործությունը կյանքեր է վտանգում․ դիտորդական խումբ
«Արմավիր» ՔԿՀ–ում բուժանձնակազմի անգործությունը կյանքեր է վտանգում․ դիտորդական խումբ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Sputnik Արմենիան անդրադարձել էր ազատազրկված անձանցից մեկի ընտանիքի բողոքին, ըստ որի՝ քաղաքացին պատշաճ բուժօգնություն չի ստանում, և նման պայմաններում... 31.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-31T21:54+0400
2026-03-31T21:54+0400
2026-03-31T21:54+0400
հայաստան
«արմավիր» քկհ
դիտորդ
ինքնասպանության փորձ
ազատազրկում
առողջություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1994/67/19946774_0:0:1600:901_1920x0_80_0_0_5cebc33b32df5d5f2c6258c4d9531a82.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik․ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում համակարգային ձախողման հետևանքով մարդիկ փաստացի մնում են առանց բուժման։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը։Խմբի կողմից փաստագրվել են դեպքեր, երբ քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձինք կատարել են ինքնավնասումներ, ինքնասպանության փորձեր, հայտարարել հացադուլ, սակայն մնացել են առանց պատշաճ բժշկական օգնության»,- նշված է հայտարարության մեջ։Շեշտվում է, որ որոշ դեպքերում ազատազրկված մարդիկ կարող են ունենալ այնպիսի հիվանդություններ, որոնք առնվազն նախնական գնահատմամբ կարող լինել պատժի հետ անհամատեղելի, սակայն այս նպատակով անհապաղ բժշկական հետազոտություններ չեն կազմակերպվում։Դիտորդների խումբը պահանջում է ցուցաբերել անհապաղ բժշկական օգնություն բոլոր արձանագրված դեպքերով, քննարկել ազատազրկված անձանց պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ուսումնասիրության և անկախ բժշկական գնահատումների հետ կապված հարցերը, պատշաճ բժշկական վերահսկողության տակ պահել ինքնավնասում, ինքնասպանության փորձ կատարած, հացադուլ հայտարարած անձանց առողջական վիճակը։Նշենք, որ օրեր առաջ Sputnik Արմենիան անդրադարձել էր «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Գեղամ Պետրոսյանին, որ հացադուլ է հայտարարել առողջական խնդիրների պատճառով։ Մեզ հետ զրույցում նրա քույրը մանրամասներ ներկայացրեց ազատազրկված անձի առողջական ծանր վիճակի, մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ սիրտ-անոթային, երիկամային անբավարարության, դեղորայքային սուր ալերգիայի մասին՝ նշելով, որ եղբայրը պատշաճ բուժօգնություն չի ստանում։ Ընտանիքը մտահոգ է, որ եղբոր վիճակը կարող է անդառնալի փուլի հասնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1994/67/19946774_0:0:1424:1068_1920x0_80_0_0_df951db202d5d788b17d685e54cea4b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «արմավիր» քկհ, դիտորդ, ինքնասպանության փորձ, ազատազրկում, առողջություն
հայաստան, «արմավիր» քկհ, դիտորդ, ինքնասպանության փորձ, ազատազրկում, առողջություն
«Արմավիր» ՔԿՀ–ում բուժանձնակազմի անգործությունը կյանքեր է վտանգում․ դիտորդական խումբ
Ավելի վաղ Sputnik Արմենիան անդրադարձել էր ազատազրկված անձանցից մեկի ընտանիքի բողոքին, ըստ որի՝ քաղաքացին պատշաճ բուժօգնություն չի ստանում, և նման պայմաններում նրա կյանքին վտանգ է սպառնում։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik․ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում համակարգային ձախողման հետևանքով մարդիկ փաստացի մնում են առանց բուժման։ Այս մասին հայտարարություն է տարածել
ՀՀ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը։
«Դիտորդական խմբի այցի ընթացքում արձանագրվել են առողջության և բուժօգնություն ստանալու իրավունքի լրջագույն խախտումներ, որոնք պետք է արժանանան պատասխանատու մարմինների արձագանքին։
Խմբի կողմից փաստագրվել են դեպքեր, երբ քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձինք կատարել են ինքնավնասումներ, ինքնասպանության փորձեր, հայտարարել հացադուլ, սակայն մնացել են առանց պատշաճ բժշկական օգնության»,- նշված է հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ որոշ դեպքերում ազատազրկված մարդիկ կարող են ունենալ այնպիսի հիվանդություններ, որոնք առնվազն նախնական գնահատմամբ կարող լինել պատժի հետ անհամատեղելի, սակայն այս նպատակով անհապաղ բժշկական հետազոտություններ չեն կազմակերպվում։
Դիտորդների խումբը պահանջում է ցուցաբերել անհապաղ բժշկական օգնություն բոլոր արձանագրված դեպքերով, քննարկել ազատազրկված անձանց պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ուսումնասիրության և անկախ բժշկական գնահատումների հետ կապված հարցերը, պատշաճ բժշկական վերահսկողության տակ պահել ինքնավնասում, ինքնասպանության փորձ կատարած, հացադուլ հայտարարած անձանց առողջական վիճակը։
Նշենք, որ օրեր առաջ
Sputnik Արմենիան անդրադարձել էր «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Գեղամ Պետրոսյանին, որ հացադուլ է հայտարարել առողջական խնդիրների պատճառով։ Մեզ հետ զրույցում նրա քույրը մանրամասներ ներկայացրեց ազատազրկված անձի առողջական ծանր վիճակի, մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ սիրտ-անոթային, երիկամային անբավարարության, դեղորայքային սուր ալերգիայի մասին՝ նշելով, որ եղբայրը պատշաճ բուժօգնություն չի ստանում։ Ընտանիքը մտահոգ է, որ եղբոր վիճակը կարող է անդառնալի փուլի հասնել։