00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:38
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

7 ամսով ազատազրկված մարդուն «մահապատժի» են դատապարտել․ հացադուլ անող կալանավորի քույր

© Sputnik / Aram NersesyanՓշալար
Փշալար - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2026
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կալանավորված անձն ինքն է իր ձեռագրով գրություն ուղարկել ու հրաժարվել բուժօգնությունից։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Արմավիր» ՔԿՀ-ում առողջական խնդիրների պատճառով հացադուլ հայտարարած տղամարդը շարունակում է պահվել ՔԿՀ-ում՝ կարանտինային 6-րդ պատժախցում՝ առանց պատշաճ բուժօգնության։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց 41-ամյա ազատազրկված անձ Գեղամ Պետրոսյանի քույրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արմավիր» ՔԿՀ–ում պահվող անձանցից 3-ը մարտի 16-ից հացադուլ են հայտարարել։ Երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, մեկինը՝ առողջական խնդիրներով։
«Քաղաքացիական հիվանդանոցները հրաժարվել են եղբորս ընդունել, քանի որ ալերգիկ է, դեղորայքից երկու անգամ սրտի կանգ է ունեցել, մեկը տանն է եղել։ Եղբայրս երիկամների սուր նոպաներ է ունենում, բայց անգամ ցավազրկող չեն տալիս, ոչ մի բուժօգնություն չի ստանում, միայն սոնոգրաֆիայի են տանում, ճնշումը չափում ու հետ բերում կարանտինային 6-րդ պատժախուց, որտեղ նրա հետ միասին նաև հացադուլ անող մյուս երկու ազատազրկվածներն են»,- ասաց քույրը։
Նրա տեղեկություններով՝ հացադուլ անողներից մեկն անգամ ինքնասպանության փորձ է արել, կարողացել են փրկել։ Նրանք էլ գործերի վերանայում են պահանջում։
Ասում է՝ եղբայրը ո՛չ սպանություն է գործել, ո՛չ գողություն արել, ճանապարհատրանսպորտային խախտումների համար զրկված է եղել վարորդական իրավունքից, բայց շարունակել է վարել, ինչի համար էլ տուգանվել է 375 հազար դրամով ու ազատազրկվել 7 ամիս 4 օրով։
Նրա խոսքով՝ տուգանքն էլ վճարել չեն կարող, եղբայրը 2 անչափահաս երեխաներ ունի՝ 10 և 12 տարեկան, մի քանի օրից 3-րդ երեխան լույս աշխարհ կգա, ընտանիքի միակ կերակրողն է։ Տարբեր աշխատանքներ է կատարել՝ բանվորից մինչև պահակ՝ չնայած բազմաթիվ ծանր հիվանդություններ ունի՝ սիրտ-անոթային, երիկամային անբավարարություն, բարձր ճնշում, դեղորայքային ալերգիա և այլն։
«Մի երկու օրից կլրանա 3 ամիսը, որ եղբայրս ՔԿՀ-ում է, բայց արդեն երևի մի 15-17 կգ քաշի կորուստ է ունեցել։ Իր հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, բայց նրան շարունակում են պահել։ Ստացվում է, որ 7 ամսով կալանավորված մարդուն մահապատժի են դատապարտել։ Նրա բոլոր իրավունքները ոտնահարվում են»,- ասում է քույրը։
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի խոսքով՝ ազատազրկված անձն ինքն իր ձեռքով է գրություն գրել և հրաժարվել բուժօգնությունից։
«Օրեր առաջ, երբ եղել է պայմանավորվածություն տարբեր բուժկենտրոնների մի քանի մասնագետների (այդ թվում՝ նախարարի խորհրդատու) հետ քաղաքացու բուժզննումն ու ըստ այդմ՝ բուժօգնության տրամադրումը կազմակերպելու համար, իր ձեռքով գրված սեփական դիմումի համաձայն նա հրաժարվել է բուժօգնությունից, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն»,- նշեց Ծատրյանը։
Հավելեց՝ գրությունը չեն կարող հրապարակել, քանի որ բժշկական գաղտնիք է պարունակում։
Պետրոսյանի քրոջ խոսքով՝ եղբորը ցանկացել են բուժկենտրոն հետազոտության տեղափոխել ՔԿՀ-ի ավտոմեքենայով, սակայն եղբայրը չի ցանկացել, քանի որ ինքնազգացողությունը վատ է եղել, ցանկացել է՝ շտապօգնության մեքենայով կազմակերպվի տեղափոխումը։ Այնուամենայնիվ, նախորդ գրությունից կարճ ժամանակ անց նա մեկ այլ գրություն է գրել՝ համաձայնելով բուժօգնությանը։
Այս պահին ընտանիքի խնդրանքն է, որ գոնե Գեղամին տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, որտեղ նրա առողջական վիճակը պատշաճ կհսկվի։ Քույրը վախենում է, որ ամեն օրվա հապաղումը կարող է ճակատագրական լինել եղբոր կյանքի համար։
Փաստաբանը փորձել է թմրամիջոց տանել «Նուբարաշեն» ՔԿՀ. նրան ձերբակալել են
Նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանի կարծիքով՝ քաղաքացին իր՝ պարբերաբար փոխվող դիրքորոշումներով ավելի է բարդացնում պատշաճ բուժօգնության կազմակերպման գործընթացը։
Հիշեցնում է՝ հաշվի առնելով նրա դեղորայքային սուր ալերգիան, որի հետևանքով սովորական ցավազրկողն անգամ կարող է սրտի կանգի պատճառ դառնալ, համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության կազմակերպման համար իրենք ստիպված են տարբեր նեղ մասնագետներ հրավիրել տարբեր բուժկենտրոններից, այդ թվում՝ ալերգոլոգ և այլք, որոնք կհսկեն նրա վիճակը, ուստի սեղմ ժամկետում նույնը կազմակերպել հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է տեղափոխման տրանսպորտային միջոցին՝ նախարարի խոսնակն ընդգծում է՝ եթե շտապ կամ անհետաձգելի դեպք չէ, այլ պլանային ստուգում, ապա նորմալ է ՔԿՀ մեքենայով տեղափոխությունը։
Նրա խոսքով՝ ազատազրկվածի առողջական վիճակը շարունակում է լինել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հսկողության տակ, նաև քննարկվում է նոր բուժզննման անցկացման կազմակերպումը։ Եթե լինի շտապ և անհետաձգելի դեպքի ցուցում, տեղափոխումը կիրականացվի շտապ օգնության մեքենայով։
Լրահոս
0