https://arm.sputniknews.ru/20260330/hajtni-e-vov-kstana-tigran-qevosajani-anvan-9-rd-mrcanaky-100407565.html
Հայտնի է` ով կստանա Տիգրան Քեոսայանի անվան 9–րդ մրցանակը
Հայտնի է` ով կստանա Տիգրան Քեոսայանի անվան 9–րդ մրցանակը
Sputnik Արմենիա
52–ամյա տղամարդը փրկել է մի աղջկա, որը փորձել է անցնել հորդառատ անձրևից հեղեղված ճանապարհը։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T17:02+0400
2026-03-30T17:02+0400
2026-03-30T17:04+0400
դաղստան
մարգարիտա սիմոնյան
տիգրան քեոսայան
մրցանակ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100406612_0:0:1920:1080_1920x0_80_0_0_1a9fe6b77943dd8ffeab4335a4436313.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի անվան հերթական մրցանակը կուղարկվի Դաղստանի բնակիչ Աբդուրահման Աբդուրահմանովին, որը հեղեղումների ժամանակ մի երեխայի է փրկել։«Տիգրանի անվան 9–րդ մրցանակը մենք տալիս ենք Աբդուրահման Աբդուրահմանովին, որը Մախաչկալայում փրկել է մի աղջկա, որին քիչ էր մնում` քշեր ջրի հոսքը»,– գրել Է Սիմոնյանը սոցցանցերում:Երեխան Մախաչկալայում փորձել է անցնել ճանապարհը, որը մարտի 28–ին հեղեղվել է հորդառատ անձրևի հետևանքով: 6 տարեկան աղջնակը տատիկի հետ է եղել, որը չի կարողացել պահել թոռնուհուն: Նրան մահից փրկել է արագ սննդի կետի 52–ամյա աշխատակից Աբդուրահման Աբդուրահմանովը։ Տղամարդը նկատել է սառը ջրի մեջ գտնվող աղջկան, նետվել ջրի հոսքի մեջ և դուրս բերել փոքրիկին։Նախորդ մրցանակը ստացել էր զինծառայող Սերգեյ Յարաշևը, որն ավելի քան երկու ամիս Գրիշինոյի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գրոհների ներքո միայնակ պահել էր դիրքը։Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ է սահմանել, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը. նրանք, վտանգելով իրենց կյանքը, երեխաներին պաշտպանել են դանակով տղամարդուց: Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակակիրներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։Տիգրան Քյոսայանի անվան մրցանակը կբաժանվի պատուհանից ընկած երեխայի կյանքը փրկողների միջև
դաղստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Абдурахман Абдурахманов спасает девочку, которую чуть не унесло водой в Махачкале
Sputnik Արմենիա
Абдурахман Абдурахманов спасает девочку, которую чуть не унесло водой в Махачкале
2026-03-30T17:02+0400
true
PT0M27S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100406612_240:0:1680:1080_1920x0_80_0_0_17660c6160747abb1bb3978686475e95.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դաղստան, մարգարիտա սիմոնյան, տիգրան քեոսայան, մրցանակ, видео, տեսանյութ, տեսանյութեր
դաղստան, մարգարիտա սիմոնյան, տիգրան քեոսայան, մրցանակ, видео, տեսանյութ, տեսանյութեր
Հայտնի է` ով կստանա Տիգրան Քեոսայանի անվան 9–րդ մրցանակը
17:02 30.03.2026 (Թարմացված է: 17:04 30.03.2026) 52–ամյա տղամարդը փրկել է մի աղջկա, որը փորձել է անցնել հորդառատ անձրևից հեղեղված ճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի անվան հերթական մրցանակը կուղարկվի Դաղստանի բնակիչ Աբդուրահման Աբդուրահմանովին, որը հեղեղումների ժամանակ մի երեխայի է փրկել։
«Տիգրանի անվան 9–րդ մրցանակը մենք տալիս ենք Աբդուրահման Աբդուրահմանովին, որը Մախաչկալայում փրկել է մի աղջկա, որին քիչ էր մնում` քշեր ջրի հոսքը»,– գրել Է Սիմոնյանը սոցցանցերում:
Երեխան Մախաչկալայում փորձել է անցնել ճանապարհը, որը մարտի 28–ին հեղեղվել է հորդառատ անձրևի հետևանքով: 6 տարեկան աղջնակը տատիկի հետ է եղել, որը չի կարողացել պահել թոռնուհուն: Նրան մահից փրկել է արագ սննդի կետի 52–ամյա աշխատակից Աբդուրահման Աբդուրահմանովը։ Տղամարդը նկատել է սառը ջրի մեջ գտնվող աղջկան, նետվել ջրի հոսքի մեջ և դուրս բերել փոքրիկին։
Նախորդ մրցանակը
ստացել էր զինծառայող Սերգեյ Յարաշևը, որն ավելի քան երկու ամիս Գրիշինոյի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գրոհների ներքո միայնակ պահել էր դիրքը։
Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ է սահմանել, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը. նրանք, վտանգելով իրենց կյանքը, երեխաներին պաշտպանել են դանակով տղամարդուց: Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակակիրներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։