https://arm.sputniknews.ru/20260310/tigran-qevosajani-anvan-utervord-mrcanaky-kstana-68-or-dirqy-pahats-martiky-99697662.html
Տիգրան Քեոսայանի անվան ութերորդ մրցանակը կստանա 68 օր դիրքը պահած մարտիկը
Տիգրան Քեոսայանի անվան ութերորդ մրցանակը կստանա 68 օր դիրքը պահած մարտիկը
Sputnik Արմենիա
Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի հերոսի աստղ շնորհել 21-ամյա մարտիկ Յարաշևին։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T23:22+0400
2026-03-10T23:22+0400
2026-03-10T23:22+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հերոս
մարգարիտա սիմոնյան
տիգրան քեոսայան
ռուսաստան
վլադիմիր պուտին
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99696998_0:47:2884:1669_1920x0_80_0_0_f6eba56de6e02b305914e360be88e16a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի անվան հերթական մրցանակը կուղարկվի հատուկ ռազմական գործողության մարտիկ Սերգեյ Յարաշևին Սամարայից։Նա երկու ամսից ավելի միայնակ պահել է դիրքերը Գրիշինոյի մոտ՝ Կրասնոարմեյսկի ուղղությամբ (ԴԺՀ), Ուկրաինայի զինված ուժերի զինյալների գրոհների ներքո։Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հրամանագիր նախապատրաստել հատուկ ռազմական գործողության 21-ամյա մարտիկ Սերգեյ Յարաշևին Ռուսաստանի հերոսի աստղ շնորհելու մասին։ Երիտասարդ հերոսի սխրանքի մասին ՌԴ առաջնորդին մարտի 10-ին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ պատմել է ԴԺՀ–ի ղեկավար Դենիս Պուշիլինը։ԴԺՀ ղեկավարն ընդգծել է, որ զինվորականը կատարել է դրված բոլոր խնդիրները, նրան տարհանել են։ Այժմ հիվանդանոցում է, անդամահատվել են նրա երկու ոտնաթաթերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99696998_0:0:2732:2048_1920x0_80_0_0_1969e27287b56c15e07db3116cd49b50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հերոս, մարգարիտա սիմոնյան, տիգրան քեոսայան, ռուսաստան, վլադիմիր պուտին, հատուկ ռազմական գործողություն
հերոս, մարգարիտա սիմոնյան, տիգրան քեոսայան, ռուսաստան, վլադիմիր պուտին, հատուկ ռազմական գործողություն
Տիգրան Քեոսայանի անվան ութերորդ մրցանակը կստանա 68 օր դիրքը պահած մարտիկը
Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի հերոսի աստղ շնորհել 21-ամյա մարտիկ Յարաշևին։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի անվան հերթական մրցանակը կուղարկվի հատուկ ռազմական գործողության մարտիկ Սերգեյ Յարաշևին Սամարայից։
«Տիգրանի անվան ութերորդ մրցանակը գնում է այդ մարտիկին՝ Տիգրանի և իմ խոնարհումների հետ միասին», – գրել է նա։
Նա երկու ամսից ավելի միայնակ պահել է դիրքերը Գրիշինոյի մոտ՝ Կրասնոարմեյսկի ուղղությամբ (ԴԺՀ), Ուկրաինայի զինված ուժերի զինյալների գրոհների ներքո։
Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հրամանագիր նախապատրաստել հատուկ ռազմական գործողության 21-ամյա մարտիկ Սերգեյ Յարաշևին Ռուսաստանի հերոսի աստղ շնորհելու մասին։ Երիտասարդ հերոսի սխրանքի մասին ՌԴ առաջնորդին մարտի 10-ին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ պատմել է ԴԺՀ–ի ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Պատկերացնում եք, թե որքան թշնամու հակագրոհներ են եղել։ Նրանք փորձում էին կոտրել... Անհնար էր այնտեղ մոտենալ. անօդաչուներով էին փոխանցվում և՛ զինամթերքը, և՛ ականները, և՛ սնունդը», – Պուտինին պատմել է Պուշիլինը։
ԴԺՀ ղեկավարն ընդգծել է, որ զինվորականը կատարել է դրված բոլոր խնդիրները, նրան տարհանել են։ Այժմ հիվանդանոցում է, անդամահատվել են նրա երկու ոտնաթաթերը։