https://arm.sputniknews.ru/20260330/ekeghecu-mijadepic-hetvo-dzerbakalvats-davti-hamar-shtapognutjun-en-kanchel-pastaban-100413725.html
Եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված Դավթի համար երեկ շտապօգնություն են կանչել. փաստաբան
Եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված Դավթի համար երեկ շտապօգնություն են կանչել. փաստաբան
Sputnik Արմենիա
Փաստաբանը նշեց, որ տղաների նկատմամբ մեղադրանք դեռ առաջադրված չէ, հուսով է, որ չի առաջադրվի, Դավիթը և Միքայելը հիմա կասկածյալի կարգավիճակում են։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T19:28+0400
2026-03-30T19:28+0400
2026-03-30T19:32+0400
հայաստան
եկեղեցի
ձերբակալություն
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373804_0:0:1468:826_1920x0_80_0_0_8ff44b6acaa51978ce18dae675539cca.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված տղաներից մեկի` Դավիթ Մինասյանի համար երեկ շտապօգնություն են հրավիրել։ Այս մասին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը ՀՀ ներքին գործերի նախարարության շենքի դիմաց ի աջակցություն եկեղեցու միջադեպով ձերբակալվածների ակցիայի ժամանակ։Մարտի 29ին հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները, սովորում են 12-րդ դասարանում։Փաստաբան Էլբակյանի խոսքով` Միքայել Մինասյանի առողջական վիճակը փոքր–ինչ ավելի լավ էր, քան Դավթինը։Նա նշեց, որ տղաներն ընդհանրապես որևէ կուսակցության անդամ չեն, նրանց ընտանիքի անդամները` նույնպես։«Դա ասում եմ որպես այդ ընտանիքի մոտիկ մարդ, քանի որ իմ տղան նույնպես սովորում է նրանց հետ (ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում), Դավիթն ու Միքայելը մեծացել են իմ աչքի առաջ։ Երեխաներն ամեն շաբաթ գնում են պատարագի, շատ հավատավոր երեխաներ են, աղոթագրքերը նրանց ձեռքերում են եղել, որոնք առգրավել են։ Երբ նրանց ՁՊՎ–ում հարցրել են` ի՞նչ եք ուզում, նրանք իրենց աղոթագրքերն են ուզել, որոնք այսօր տարել ենք նրանց»,– ասաց փաստաբանը։Նա նշեց, որ տղաների նկատմամբ մեղադրանք դեռ առաջադրված չէ, և հույս ունի, որ չի առաջադրվի, Դավիթը և Միքայելը հիմա կասկածյալի կարգավիճակում են։ Ինչ վերաբերում է հանրային գործիչ Գևորգ Գևորգյանի հետ առնչությանը, ապա Էլբակյանն ասաց, որ տղաները նրան չեն ճանաչել և առաջին անգամ նրան տեսել են ՀՀ քննչական կոմիտեում։Էլբակյանը հիշեցրեց, որ վաղը լրանում է 72 ժամը, ինչ տղաները ձերբակալված են, և պարզ կդառնա` նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվելու է, թե ոչ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373804_184:0:1285:826_1920x0_80_0_0_abe4f275705f39a7cc8b4d0fa27d8326.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եկեղեցի, ձերբակալություն, փաստաբան
հայաստան, եկեղեցի, ձերբակալություն, փաստաբան
Եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված Դավթի համար երեկ շտապօգնություն են կանչել. փաստաբան
19:28 30.03.2026 (Թարմացված է: 19:32 30.03.2026) Փաստաբանը նշեց, որ տղաների նկատմամբ մեղադրանք դեռ առաջադրված չէ, հուսով է, որ չի առաջադրվի, Դավիթը և Միքայելը հիմա կասկածյալի կարգավիճակում են։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված տղաներից մեկի` Դավիթ Մինասյանի համար երեկ շտապօգնություն են հրավիրել։ Այս մասին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը ՀՀ ներքին գործերի նախարարության շենքի դիմաց ի աջակցություն եկեղեցու միջադեպով ձերբակալվածների ակցիայի ժամանակ։
Մարտի 29ին
հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը
եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները, սովորում են 12-րդ դասարանում։
Փաստաբան Էլբակյանի խոսքով` Միքայել Մինասյանի առողջական վիճակը փոքր–ինչ ավելի լավ էր, քան Դավթինը։
«Դավթի համար երեկ շտապօգնություն են հրավիրել, առաջարկ է եղել, որ հոսպիտալացնեն նրան, Դավիթը հրաժարվել է, սակայն այսօր` մի կես ժամ առաջ ենք տեսել նրան, էլի նույն գլխացավերն ուներ»,– տեղեկացրեց էլբակյանը։
Նա նշեց, որ տղաներն ընդհանրապես որևէ կուսակցության անդամ չեն, նրանց ընտանիքի անդամները` նույնպես։
«Դա ասում եմ որպես այդ ընտանիքի մոտիկ մարդ, քանի որ իմ տղան նույնպես սովորում է նրանց հետ (ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում), Դավիթն ու Միքայելը մեծացել են իմ աչքի առաջ։ Երեխաներն ամեն շաբաթ գնում են պատարագի, շատ հավատավոր երեխաներ են, աղոթագրքերը նրանց ձեռքերում են եղել, որոնք առգրավել են։ Երբ նրանց ՁՊՎ–ում հարցրել են` ի՞նչ եք ուզում, նրանք իրենց աղոթագրքերն են ուզել, որոնք այսօր տարել ենք նրանց»,– ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ տղաների նկատմամբ մեղադրանք դեռ առաջադրված չէ, և հույս ունի, որ չի առաջադրվի, Դավիթը և Միքայելը հիմա կասկածյալի կարգավիճակում են։ Ինչ վերաբերում է հանրային գործիչ Գևորգ Գևորգյանի հետ առնչությանը, ապա Էլբակյանն ասաց, որ տղաները նրան չեն ճանաչել և առաջին անգամ նրան տեսել են ՀՀ քննչական կոմիտեում։
Էլբակյանը հիշեցրեց, որ վաղը լրանում է 72 ժամը, ինչ տղաները ձերբակալված են, և պարզ կդառնա` նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվելու է, թե ոչ։