https://arm.sputniknews.ru/20260327/hhum-spanvats-ajshat-bajmuradvovajin-verjapes-hugharkavvorel-en-100310671.html
ՀՀ–ում սպանված Այշատ Բայմուրադովային վերջապես հուղարկավորել են
ՀՀ–ում սպանված Այշատ Բայմուրադովային վերջապես հուղարկավորել են
Sputnik Արմենիա
Բայմուրադովայի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր, քանի որ նրա ընտանիքը չէր արձագանքում հարցումներին։ 27.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-27T13:50+0400
2026-03-27T13:50+0400
2026-03-27T13:52+0400
հայաստան
երևան
սպանություն
կին
հուղարկավորություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94833857_0:40:1198:714_1920x0_80_0_0_90ecfa0b97d4639c9eca8501a59257f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Երևանում սպանված 23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովան, որը փախել էր ընտանեկան բռնությունից և ապաստան գտել Հայաստանում, հուղարկավորվել է։ Այս մասին հայտնում է «Вот Так» տելեգրամյան ալիքը։Նշենք, որ Բայմուրադովայի մարմինը մի քանի ամիս մնացել էր դիահերձարանում։ Ըստ Հայաստանի օրենսդրության՝ դին կարող էր հանձնվել միայն հարազատներին, որոնք էլ կարող էին նրան հուղարկավորել։ Սակայն կնոջ հարազատները հրաժարվել էին անգամ պատասխանել պաշտոնական հարցումներին։ Ի վերջո, ՀՀ իշխանություններն են վճարել հուղարկավորության համար և մարմինը հանձնել կնոջ մտերիմներին։Հիշեցնենք` Չեչնիայում ծնված 23-ամյա Այշատ Բայմուրադովան փախել էր ընտանիքից և անհետ կորել Երևանում հոկտեմբերի 15-ին։ Մի քանի օր անց հայտնաբերվել էր նրա դին։ Նրա սպանության մեղադրանքով հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94833857_0:0:1198:900_1920x0_80_0_0_f06a33fb7ce1066e71c41a622dde0c2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, սպանություն, կին, հուղարկավորություն
հայաստան, երևան, սպանություն, կին, հուղարկավորություն
ՀՀ–ում սպանված Այշատ Բայմուրադովային վերջապես հուղարկավորել են
13:50 27.03.2026 (Թարմացված է: 13:52 27.03.2026) Բայմուրադովայի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր, քանի որ նրա ընտանիքը չէր արձագանքում հարցումներին։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Երևանում սպանված 23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովան, որը փախել էր ընտանեկան բռնությունից և ապաստան գտել Հայաստանում, հուղարկավորվել է։ Այս մասին հայտնում է «Вот Так» տելեգրամյան ալիքը։
Երևանում կատարված հուղարկավորությանը մասնակցել է մոտ 40 մարդ, այդ թվում` Այշատի ընկերները, նրա հարցով զբաղվող ակտիվիստները, լրագրողները և նրա ողբերգական պատմությանը հետևող մարդիկ։ Մարմինը հողին են հանձնել Երևանի գերեզմանատներից մեկի առանձին հատվածում, որտեղ թաղվում են ինքնությունը չպարզված մարդիկ` առանց շիրմաքարերի։
Նշենք, որ Բայմուրադովայի մարմինը մի քանի ամիս մնացել էր դիահերձարանում։ Ըստ Հայաստանի օրենսդրության՝ դին կարող էր հանձնվել միայն հարազատներին, որոնք էլ կարող էին նրան հուղարկավորել։ Սակայն կնոջ հարազատները հրաժարվել էին անգամ պատասխանել պաշտոնական հարցումներին։ Ի վերջո, ՀՀ իշխանություններն են վճարել հուղարկավորության համար և մարմինը հանձնել կնոջ մտերիմներին։
Հիշեցնենք` Չեչնիայում ծնված 23-ամյա Այշատ Բայմուրադովան փախել էր ընտանիքից և անհետ կորել Երևանում հոկտեմբերի 15-ին։ Մի քանի օր անց
հայտնաբերվել էր նրա դին։ Նրա սպանության մեղադրանքով
հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ։