https://arm.sputniknews.ru/20260327/eatm-arevtrin-khangarum-en-nerqin-sahmannerum-gvortsvogh-keghts-maqsatnery-ghrghzstani-varchapet-100303526.html
ԵԱՏՄ առևտրին խանգարում են ներքին սահմաններում գործող «կեղծ մաքսատները». Ղրղզստանի վարչապետ
ԵԱՏՄ առևտրին խանգարում են ներքին սահմաններում գործող «կեղծ մաքսատները». Ղրղզստանի վարչապետ
Sputnik Արմենիա
Միության երկրների միջև սահմանային վերահսկողությունը հաճախ կրկնում է մաքսային ընթացակարգերը, ինչը հակասում է ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ ԵԱՏՄ-ի... 27.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-27T11:35+0400
2026-03-27T11:35+0400
2026-03-27T11:37+0400
ղրղզստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100300309_0:0:3126:1759_1920x0_80_0_0_e7640ba1a8316b113b8addf22ab9623b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ԵԱՏՄ-ում առևտրին խոչընդոտում է ներքին սահմանների վրա չափազանց մեծ վերահսկողությունը։ Ղազախստանի Շիմքենդ քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։Նրա խոսքով` անհրաժեշտ է ուժեղացնել աշխատանքը միության ներսում ենթակառուցվածքային սահմանափակումները վերացնելու հարցում, համաժամանակեցնել վերահսկող մարմինների աշխատանքը՝ թվային հարթակների միջոցով արագ փոխադրումներ ապահովելու համար։«Թվային լուծումները թափանցիկություն կապահովեն և կարագացնեն լոգիստիկան։ Բացառիկ դեպքերում վերահսկողության միջոցառումները կարելի է իրականացնել նույնիսկ ոչ թե սահմանին, այլ ապրանքների մատակարարման կետում»,– նշել է Ղրղզստանի վարչապետը։ԵԱՏՄ–ն կթարմացնի նորարարական արդյունաբերության զարգացման սկզբունքները. ՄիշուստինՆերկայիս արտաքին տնտեսական անկայունության պայմաններում կարևոր է նաև կանխել կարևորագույն ապրանքների, այդ թվում՝ հանքային պարարտանյութերի համար պակասուրդի առաջացումն ու գնաճը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է համալիր միջոցառումներ նախապատրաստել միության տնտեսության վրա արտաքին ցնցումները նվազագույնի հասցնելու համար:Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը անցկացվում է մարտի 26-27-ը։ Երեկ նեղ կազմով նիստ է կայացել՝ առանց դիտորդ պետությունների մասնակցության։
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100300309_0:0:2732:2048_1920x0_80_0_0_666cf8908ba4df6f680b506397479200.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրղզստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ղրղզստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ԵԱՏՄ առևտրին խանգարում են ներքին սահմաններում գործող «կեղծ մաքսատները». Ղրղզստանի վարչապետ
11:35 27.03.2026 (Թարմացված է: 11:37 27.03.2026) Միության երկրների միջև սահմանային վերահսկողությունը հաճախ կրկնում է մաքսային ընթացակարգերը, ինչը հակասում է ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ ԵԱՏՄ-ի հիմնարար սկզբունքներին։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ԵԱՏՄ-ում առևտրին խոչընդոտում է ներքին սահմանների վրա չափազանց մեծ վերահսկողությունը։ Ղազախստանի Շիմքենդ քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։
«Սահմանների վրա վերահսկողության միջոցառումները հաճախ վերածվում են կեղծ մաքսային ընթացակարգերի և հաճախ համատարած բնույթ են դառնում, ինչը հակասում է ԵԱՏՄ–ի` ապրանքների ազատ տեղաշարժի մասին հիմնարար սկզբունքին», – հայտարարել է Կասիմալիևը։
Նրա խոսքով` անհրաժեշտ է ուժեղացնել աշխատանքը միության ներսում ենթակառուցվածքային սահմանափակումները վերացնելու հարցում, համաժամանակեցնել վերահսկող մարմինների աշխատանքը՝ թվային հարթակների միջոցով արագ փոխադրումներ ապահովելու համար։
«Թվային լուծումները թափանցիկություն կապահովեն և կարագացնեն լոգիստիկան։ Բացառիկ դեպքերում վերահսկողության միջոցառումները կարելի է իրականացնել նույնիսկ ոչ թե սահմանին, այլ ապրանքների մատակարարման կետում»,– նշել է Ղրղզստանի վարչապետը։
Ներկայիս արտաքին տնտեսական անկայունության պայմաններում կարևոր է նաև կանխել կարևորագույն ապրանքների, այդ թվում՝ հանքային պարարտանյութերի համար պակասուրդի առաջացումն ու գնաճը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է համալիր միջոցառումներ նախապատրաստել միության տնտեսության վրա արտաքին ցնցումները նվազագույնի հասցնելու համար:
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը անցկացվում է մարտի 26-27-ը։ Երեկ նեղ կազմով նիստ է կայացել՝ առանց դիտորդ պետությունների մասնակցության։