https://arm.sputniknews.ru/20260327/eatmn-ktarmacni-nvorararakan-ardjunaberutjan-zargacman-skzbunqnery-mishustin-100302220.html
ԵԱՏՄ–ն կթարմացնի նորարարական արդյունաբերության զարգացման սկզբունքները. Միշուստին
ԵԱՏՄ–ն կթարմացնի նորարարական արդյունաբերության զարգացման սկզբունքները. Միշուստին
Sputnik Արմենիա
Նոր փաստաթուղթը կապահովի գիտական ձեռնարկությունների և գործարար շրջանակների ավելի սերտ փոխգործակցություն նորարարական արտադրանքի ստեղծման գործում։ 27.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-27T11:10+0400
2026-03-27T11:10+0400
2026-03-27T11:15+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
միխայիլ միշուստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100298352_0:0:1500:843_1920x0_80_0_0_13d57e4de1d12a05b61923e113a6f196.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության մարմինները կհաստատեն եվրասիական տեխնոլոգիական հարթակների և նորարարական արտադրանքի զարգացման վերաբերյալ թարմացված դրույթը։ Շիմքենդում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։Միշուստինը նշել է, որ ԵԱՏՄ-ն ուժեղացնում է նորարարական և արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում նախագծերի աջակցությունը վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու հաշվին։ Այժմ այդ նպատակների համար նախատեսված է մոտ 9 մլրդ ռուբլի, բայց դա այլևս բավարար չէ։ Նմանատիպ աջակցության միջոցառումներ են ձեռնարկվում նաև ագրոարդյունաբերական նախագծերի համար։Նա հիշեցրել է, որ չնայած արտաքին դժվար կոնյունկտուրային` 2025 թվականի տվյալներով` ԵԱՏՄ երկրների համախառն ներքին արդյունքը աճել է 1.7%-ով, ինչը գերազանցում է Եվրամիության ցուցանիշը։ԵԱՏՄ երկրները ԱԲ–ի պատասխանատու օգտագործման վերաբերյալ հայտարարություն կստորագրեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100298352_171:0:1295:843_1920x0_80_0_0_541a70c45d656ee1b0d345d195b08663.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), միխայիլ միշուստին
եվրասիական տնտեսական միություն (եատմ), միխայիլ միշուստին
ԵԱՏՄ–ն կթարմացնի նորարարական արդյունաբերության զարգացման սկզբունքները. Միշուստին
11:10 27.03.2026 (Թարմացված է: 11:15 27.03.2026) Նոր փաստաթուղթը կապահովի գիտական ձեռնարկությունների և գործարար շրջանակների ավելի սերտ փոխգործակցություն նորարարական արտադրանքի ստեղծման գործում։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության մարմինները կհաստատեն եվրասիական տեխնոլոգիական հարթակների և նորարարական արտադրանքի զարգացման վերաբերյալ թարմացված դրույթը։ Շիմքենդում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնը շարունակում է աջակցել միութենական երկրների հետ համագործակցության ընդլայնմամբ հետաքրքրված ռուսական բարձր տեխնոլոգիական ընկերություններին։ Նոր դրույթը պետք է ավելի սերտ փոխգործակցություն ապահովի գիտության և բիզնեսի միջև նորարարական արտադրանքի ստեղծման գործում։
Միշուստինը նշել է, որ ԵԱՏՄ-ն ուժեղացնում է նորարարական և արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում նախագծերի աջակցությունը վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու հաշվին։ Այժմ այդ նպատակների համար նախատեսված է մոտ 9 մլրդ ռուբլի, բայց դա այլևս բավարար չէ։ Նմանատիպ աջակցության միջոցառումներ են ձեռնարկվում նաև ագրոարդյունաբերական նախագծերի համար։
Նա հիշեցրել է, որ չնայած արտաքին դժվար կոնյունկտուրային` 2025 թվականի տվյալներով` ԵԱՏՄ երկրների համախառն ներքին արդյունքը աճել է 1.7%-ով, ինչը գերազանցում է Եվրամիության ցուցանիշը։