https://arm.sputniknews.ru/20260325/kremlum-meknabanel-en-merdzavvor-arevelqi-veraberjal-amni-khaghaghutjan-tsragri-masin-lury-100220931.html
Կրեմլում մեկնաբանել են Մերձավոր Արևելքի վերաբերյալ «ԱՄՆ–ի խաղաղության ծրագրի» մասին լուրը
Կրեմլում մեկնաբանել են Մերձավոր Արևելքի վերաբերյալ «ԱՄՆ–ի խաղաղության ծրագրի» մասին լուրը
Sputnik Արմենիա
Թեհրանը Մոսկվային տեղեկություն չի փոխանցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T15:29+0400
2026-03-25T15:29+0400
2026-03-25T15:29+0400
ռուսաստան
ամն
ուկրաինա
մերձավոր արևելք
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/1264/37/12643772_0:268:3072:1996_1920x0_80_0_0_a72a697f9b008712967d2c140b33c610.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Մոսկվան չգիտի, թե որքանով է հավաստի Մերձավոր Արևելքի վերաբերյալ «ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի» մասին լուրը. Թեհրանը նման տվյալներ չի փոխանցել։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումների մասին հարցին ի պատասխան Պեսկովն ասել է, որ ՌԴ-ն ողջունում է ԱՄՆ-ի հետ երկխոսության վերակենդանացման ցանկացած ձև, այդ թվում՝ երկու երկրների խորհրդարանականների միջև, քանի որ դա բխում է երկրների շահերից։ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է` երբ են տեղի ունենալու ԱՄՆ-Իրան բանակցություններըԱվելի վաղ «Վեդոմոստի» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Պետդումայի պատգամավորներն առաջիկայում կմեկնեն ԱՄՆ։ Նշվում էր, որ ամերիկացիների հետ բանակցությունների համար Վաշինգտոն կմեկնի տարբեր խմբակցությունների պատգամավորներից բաղկացած մի խումբ, իսկ պատվիրակությունը կգլխավորի Միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովը («Միասնական Ռուսաստան»):«Եթե նմանատիպ շփումները կայանան, դա կարելի է միայն ողջունել։ Դրանք իսկապես անհրաժեշտ են»,-լրագրողներին ասել է Պեսկովը։Նա նաև նշել է, որ Ուկրաինայի թեմայով շփումները շարունակվում են ԱՄՆ ներկայացուցիչների հետ, Մոսկվան տեղեկություններ է ստանում Կիևի հետ նրանց բանակցությունների ընթացքի մասին։«Հուսով ենք, որ ԱՄՆ-ն կշարունակի իր բարի ծառայությունները, մենք բաց ենք բանակցությունների համար»,-հավելել է նա։Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գնալ ուկրաինական ճգնաժամի բանակցային լուծում որոնելու ճանապարհով՝ հիմնվելով Ալյասկայի գագաթնաժողովում ՌԴ և ԱՄՆ նախագահների ձեռք բերած փոխըմբռնումների վրա` ներառյալ հակամարտության հիմնապատճառների վերացումը, այն է` Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները։2026 թվականին Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն Աբու Դաբիում և Ժնևում եռակողմ բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 17-18-ը։ Հաջորդ փուլը պետք է տեղի ունենար մարտին ԱՄԷ-ում, սակայն Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով չկայացավ։
ամն
ուկրաինա
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1264/37/12643772_341:0:3072:2048_1920x0_80_0_0_0890250f9751423644a4ff1091fc3632.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, ուկրաինա, մերձավոր արևելք, դմիտրի պեսկով
ռուսաստան, ամն, ուկրաինա, մերձավոր արևելք, դմիտրի պեսկով
Կրեմլում մեկնաբանել են Մերձավոր Արևելքի վերաբերյալ «ԱՄՆ–ի խաղաղության ծրագրի» մասին լուրը
Թեհրանը Մոսկվային տեղեկություն չի փոխանցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Մոսկվան չգիտի, թե որքանով է հավաստի Մերձավոր Արևելքի վերաբերյալ
«ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի» մասին լուրը. Թեհրանը նման տվյալներ չի փոխանցել։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր իրանցի ընկերները նման տեղեկություն չեն փոխանցել մեզ։ Մենք չգիտենք, թե որքանով են հավաստի այդ հաղորդագրությունները»,- ասել է նա։
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումների մասին հարցին ի պատասխան Պեսկովն ասել է, որ ՌԴ-ն ողջունում է ԱՄՆ-ի հետ երկխոսության վերակենդանացման ցանկացած ձև, այդ թվում՝ երկու երկրների խորհրդարանականների միջև, քանի որ դա բխում է երկրների շահերից։
Ավելի վաղ «Վեդոմոստի» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Պետդումայի պատգամավորներն առաջիկայում կմեկնեն ԱՄՆ։ Նշվում էր, որ ամերիկացիների հետ բանակցությունների համար Վաշինգտոն կմեկնի տարբեր խմբակցությունների պատգամավորներից բաղկացած մի խումբ, իսկ պատվիրակությունը կգլխավորի Միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովը («Միասնական Ռուսաստան»):
«Եթե նմանատիպ շփումները կայանան, դա կարելի է միայն ողջունել։ Դրանք իսկապես անհրաժեշտ են»,-լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի թեմայով շփումները շարունակվում են ԱՄՆ ներկայացուցիչների հետ, Մոսկվան տեղեկություններ է ստանում Կիևի հետ նրանց բանակցությունների ընթացքի մասին։
«Հուսով ենք, որ ԱՄՆ-ն կշարունակի իր բարի ծառայությունները, մենք բաց ենք բանակցությունների համար»,-հավելել է նա։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գնալ ուկրաինական ճգնաժամի բանակցային լուծում որոնելու ճանապարհով՝ հիմնվելով Ալյասկայի գագաթնաժողովում ՌԴ և ԱՄՆ նախագահների ձեռք բերած փոխըմբռնումների վրա` ներառյալ հակամարտության հիմնապատճառների վերացումը, այն է` Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները։
2026 թվականին Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն Աբու Դաբիում և Ժնևում եռակողմ բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 17-18-ը։ Հաջորդ փուլը պետք է տեղի ունենար մարտին ԱՄԷ-ում, սակայն Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով չկայացավ։