00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
43 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն Իրանին ուղարկել է 15 կետից բաղկացած ծրագիր, որը Թեհրանը ծուղակ է համարում

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՍպիտակ տունը
Սպիտակ տունը - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2026
Սպիտակ տունը
Բաժանորդագրվել
Ծրագիրը անդրադառնում է անվտանգության հիմնական հարցերին, այդ թվում՝ Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերին։
ԵՐԵՎԱՆ, մարտի 25 – Sputnik. Վաշինգտոնը Թեհրանին է տրամադրել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր՝ ԱՄՆ տնտեսության վրա դրա աճող ազդեցության ֆոնին, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաների։
«Միացյալ Նահանգները Իրանին է ուղարկել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր։ Սա արտացոլում է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ հակամարտությունից դուրս գալու ելք գտնել, որպեսզի կարողանան հաղթահարել դրա տնտեսական հետևանքները», - նշում է հրատարակությունը։
Ծրագիրը անդրադառնում է անվտանգության հիմնական հարցերին, այդ թվում՝ Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերին։ Թերթի տվյալներով՝ այն առանձին կետ ունի ծովային ուղիների անվտանգության վերականգման համար, հիմնականում Հորմուզի նեղուցի, որի փակումը հանգեցրել է էներգամատակարարման խափանումների և նավթի ու գազի համաշխարհային գների կտրուկ աճի։
Հրատարակության տվյալներով՝ Պակիստանը միջնորդ է հանդես եկել ամերիկյան ծրագիրն Իրանին փոխանցելու հարցում։
Միևնույն ժամանակ, Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի բանակցային առաջարկը կարող է ծուղակ լինել։ Ըստ հրատարակության՝ իրանցի պաշտոնյաները «չեն ուզում կրկին խաբվել», քանի որ անցյալ տարվա հունիսին և այս տարվա փետրվարի 28-ին Իրանի վրա հարձակումները տեղի են ունեցել բանակցային գործընթացի ամենաթեժ պահին։
Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը շատ դրական և արդյունավետ բանակցություններ են վարել։ Նա նշել էր, որ Պենտագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել, և որ կեղծ լուրերը ծառայում են շուկաները մանիպուլյացիայի ենթարկելուն։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
Իրանում ավելի քան 82 հազար քաղաքացիական օբյեկտ է վնասվել հակամարտության ընթացքում
Լրահոս
0