https://arm.sputniknews.ru/20260325/irani-busher-aekic-evs-163-mard-e-tarhanvel-rvosatvomi-ghekavar-100236952.html
Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ից ևս 163 մարդ է տարհանվել. «Ռոսատոմի» ղեկավար
Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ից ևս 163 մարդ է տարհանվել. «Ռոսատոմի» ղեկավար
Sputnik Արմենիա
Ատոմակայանի տարածքում շուրջ 300 աշխատակից է մնացել։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T18:51+0400
2026-03-25T18:51+0400
2026-03-25T18:51+0400
իրանի իսլամական հանրապետություն
«բուշեր» աէկ
տարհանում
հայաստան
ալեքսեյ լիխաչով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100235420_0:0:3007:1691_1920x0_80_0_0_10287a03e59759d1439f00577bd89fb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանի «Բուշեր» ատոմակայանից ևս 163 մարդ է տարհանվել։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։«Այսօր Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 7:20-ին Բուշերից դեպի իրանա-հայկական սահման է ճանապարհ ընկել 163 մարդ»,- ասել է նա։Լիխաչովը նշել է, որ սա վերջին տարհանումը չէ։ Ատոմակայանում դեռ 300 մարդ կա, տարհանման միջոցառումները շարունակվում են և չեն սահմանափակվի միայն այս խմբով։ Նախատեսվում է օբյեկտում թողնել մի քանի տասնյակ մասնագետի՝ կայանի աշխատանքն ապահովելու և տեխնոլոգիական գործընթացները վերահսկելու համար։Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը, հայտնել էր, որ մարտի 24-ի երեկոյան ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին հարվածել են «Բուշերին», և արկն ընկել է ԱԷԿ-ի տարածք։ Ատոմակայանի տարածքին հասցված առաջին հարվածը տեղի էր ունեցել մարտի 17-ին։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100235420_136:0:2865:2047_1920x0_80_0_0_2cb9acfe42e6a3eac1a53c5d61b829d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, «բուշեր» աէկ, տարհանում, հայաստան, ալեքսեյ լիխաչով
իրանի իսլամական հանրապետություն, «բուշեր» աէկ, տարհանում, հայաստան, ալեքսեյ լիխաչով
Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ից ևս 163 մարդ է տարհանվել. «Ռոսատոմի» ղեկավար
Ատոմակայանի տարածքում շուրջ 300 աշխատակից է մնացել։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանի «Բուշեր» ատոմակայանից ևս 163 մարդ է տարհանվել։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Այսօր Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 7:20-ին Բուշերից դեպի իրանա-հայկական սահման է ճանապարհ ընկել 163 մարդ»,- ասել է նա։
Լիխաչովը նշել է, որ սա վերջին տարհանումը չէ։ Ատոմակայանում դեռ 300 մարդ կա, տարհանման միջոցառումները շարունակվում են և չեն սահմանափակվի միայն այս խմբով։ Նախատեսվում է օբյեկտում թողնել մի քանի տասնյակ մասնագետի՝ կայանի աշխատանքն ապահովելու և տեխնոլոգիական գործընթացները վերահսկելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը, հայտնել էր, որ մարտի 24-ի երեկոյան ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին հարվածել են «Բուշերին», և արկն ընկել է ԱԷԿ-ի տարածք։ Ատոմակայանի տարածքին հասցված առաջին հարվածը տեղի էր ունեցել մարտի 17-ին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: