https://arm.sputniknews.ru/20260325/brni-teghahanvats-25-000-arcakhci-artagaghtel-e-hhic-nzhdeh-iskandarjan---100221675.html
Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան
Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան
Sputnik Արմենիա
Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն արձագանքել է արցախցիների պետական ծրագրերով հատկացված շուրջ 145 միլիարդ դրամի աջակցության մասին Նիկոլ Փաշինյանի... 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T21:32+0400
2026-03-25T21:32+0400
2026-03-25T21:39+0400
արցախ
արցախցի
բռնի տեղահանված
բնակարան
հայաստան
կառավարություն
նժդեհ իսկանդարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87846050_0:0:1600:901_1920x0_80_0_0_28833c49e3f7fe949927574893c0e760.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Արցախից բռնի տեղահանվածների միայն 10%-ն է կարողացել Հայաստանում բնակարան գնել պետական բնակապահովման ծրագրով, իսկ 25 000–ն արտագաղթել է. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը` անդրադառնալով 2023թ–ից ի վեր ՀՀ կառավարության կողմից արցախցիներին ուղղված ծրագրերի արդյունքներին։ Մարտի 18–ին արցախցիներին նվիրված «Ներառական զարգացում, ձեռքբերումներ և անելիքներ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2023 թ-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել ԼՂ–ից տեղահանվածների կարիքները հոգալու համար։ Իսկանդարյանը նշեց, որ 2023–ի բռնի տեղահանումից հետո ՀՀ կառավարությունը որևէ ձևով չի համագործակցել Արցախի կառավարության հետ` արցախցիների հոգսերը թեթևացնելու նպատակով։ Նժդեհ Իսկանդարյանի գնահատմամբ`այս ծրագրերը իրականում արցախցիների համար հասանելի և մատչելի չեն։ «Թող իրենք տվյալներ հրապարակեն, մենք էլ կփորձենք պարզել, թե քանի արցախցի է կարողացել է մինչ օրս կառավարության կողմից հատկացված միջոցներով Հայաստանում բիզնես սկսել։ Համենայնդեպս, իմ շրջապատում նման մարդ չկա»,– նշեց նա։ Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանվածների ՀՀ քաղաքացիություն ստանալուն, Իսկանդարյանի դիտարկմամբ, խնդիրը ավելի շատ էմոցիոնալ դաշտում է։ Ոմանք, ըստ նրա, պնդում են, որ իրենք արդեն իսկ ՀՀ քաղաքացիներ են, քանի որ նույն կապույտ անձնագիրն ունեն, ոմանք անհանգստանում են, որ այդ կերպ կկորցնեն Արցախի հետ իրենց կապն ու բռնի տեղահանվածի իրենց կարգավիճակը։ ՀՀ իշխանությունն էլ, Արցախի էջը փակված հայտարարելով ու արցախցիների վերադարձի իրավունքի մասին չբարձրաձայնելով, Նժդեհ Իսկանդարյանի համոզմամբ, ուղիղ սպասարկում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի` փետրվարի 1-ի դրությամբ հրապարակած տվյալներով` բնակարանի գնման վկայագիր է ստացել Արցախից բռնի տեղահանված 4 404 ընտանիք, որոնցից բնակարան է ձեռք բերել մոտ 2 000–ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87846050_177:0:1600:1067_1920x0_80_0_0_2525f0f84e1bfc1fed19e1eea3bfc862.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախցի, բռնի տեղահանված, բնակարան, հայաստան, կառավարություն, նժդեհ իսկանդարյան
արցախ, արցախցի, բռնի տեղահանված, բնակարան, հայաստան, կառավարություն, նժդեհ իսկանդարյան
Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան
21:32 25.03.2026 (Թարմացված է: 21:39 25.03.2026) Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն արձագանքել է արցախցիների պետական ծրագրերով հատկացված շուրջ 145 միլիարդ դրամի աջակցության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Արցախից բռնի տեղահանվածների միայն 10%-ն է կարողացել Հայաստանում բնակարան գնել պետական բնակապահովման ծրագրով, իսկ 25 000–ն արտագաղթել է.
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը` անդրադառնալով 2023թ–ից ի վեր ՀՀ կառավարության կողմից արցախցիներին ուղղված ծրագրերի արդյունքներին։
Մարտի 18–ին արցախցիներին նվիրված «Ներառական զարգացում, ձեռքբերումներ և անելիքներ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2023 թ-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել ԼՂ–ից տեղահանվածների կարիքները հոգալու համար։
Իսկանդարյանը նշեց, որ 2023–ի բռնի տեղահանումից հետո ՀՀ կառավարությունը որևէ ձևով չի համագործակցել Արցախի կառավարության հետ` արցախցիների հոգսերը թեթևացնելու նպատակով։
«Առաջին իսկ օրվանից մենք ասել ենք, որ բնակապահովման ծրագրում բազմաթիվ են խնդիրները։ Բոլորիս համար էլ պարզ է, որ Հայաստանում չկա մի բնակավայր, որտեղ 2-3 հոգանոց ընտանիքները կարողանան իրենց հասանելիք 5 կամ 10 միլիոն դրամով բնակարան ձեռք բերել։ Պետք է շեշտել, որ տվյալ բնակավայրում քաղաքացին պետք է նաև աշխատանքով ապահովվի։ Երբ մենք խոսում ենք արցախցիներին նույն համայնքում, համատեղ բնակեցնելու ծրագրի մասին, նրանք պնդում են, որ ուժ է գեներացվում»,– ասաց նա։ Արցախից բռնի տեղահանված անձանց համար կառավարությունը նաև ձեռնարկատիրական գործունեություն սկսելու պետական աջակցության ծրագրեր է իրականացնում։
Նժդեհ Իսկանդարյանի գնահատմամբ`այս ծրագրերը իրականում արցախցիների համար հասանելի և մատչելի չեն։ «Թող իրենք տվյալներ հրապարակեն, մենք էլ կփորձենք պարզել, թե քանի արցախցի է կարողացել է մինչ օրս կառավարության կողմից հատկացված միջոցներով Հայաստանում բիզնես սկսել։ Համենայնդեպս, իմ շրջապատում նման մարդ չկա»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանվածների ՀՀ քաղաքացիություն ստանալուն, Իսկանդարյանի դիտարկմամբ, խնդիրը ավելի շատ էմոցիոնալ դաշտում է։ Ոմանք, ըստ նրա, պնդում են, որ իրենք արդեն իսկ ՀՀ քաղաքացիներ են, քանի որ նույն կապույտ անձնագիրն ունեն, ոմանք անհանգստանում են, որ այդ կերպ կկորցնեն Արցախի հետ իրենց կապն ու բռնի տեղահանվածի իրենց կարգավիճակը։ ՀՀ իշխանությունն էլ, Արցախի էջը փակված հայտարարելով ու արցախցիների վերադարձի իրավունքի մասին չբարձրաձայնելով, Նժդեհ Իսկանդարյանի համոզմամբ, ուղիղ սպասարկում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։
Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի` փետրվարի 1-ի դրությամբ հրապարակած տվյալներով` բնակարանի գնման վկայագիր է ստացել Արցախից բռնի տեղահանված 4 404 ընտանիք, որոնցից բնակարան է ձեռք բերել մոտ 2 000–ը։