https://arm.sputniknews.ru/20260325/arshak-srbazani-gvortsvov-datavvory-kpvokhvi-gevvorg-manukjann-yndunec-bacarki-mijnvordutjuny-100229337.html
Արշակ սրբազանի գործով դատավորը կփոխվի. Գևորգ Մանուկյանն ընդունեց բացարկի միջնորդությունը
Արշակ սրբազանի գործով դատավորը կփոխվի. Գևորգ Մանուկյանն ընդունեց բացարկի միջնորդությունը
Sputnik Արմենիա
Դատավոր Գևորգ Մանուկյանը աշխատել է քննչական վարչությունում, որը գործ է հարուցել սրբազանի դեմ։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T17:10+0400
2026-03-25T17:10+0400
2026-03-25T17:36+0400
հայաստան
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100226048_0:0:1500:844_1920x0_80_0_0_2050c6b5bd1539ab15394ab2052f4acd.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործը քննող դատավորը կփոխվի։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեկնարկած առաջին նիստի ժամանակ սրբազանի փաստաբանները բացարկի միջնորդություն ներկայացրին նիստը նախագահող Գևորգ Մանուկյանին, դատարանը բավարարեց միջնորդությունը։Պատճառը Մանուկյանի՝ նիստի մեկնարկին հայտնած տեղեկություններն էին, ըստ որոնց՝ ինքը 2008-ից մինչև 2020 թվականն աշխատել է Արմավիրի մարզի քննչական վարչությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։Հիշեցնենք` Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։Մարտի 5-ին Արշակ սրբազանն ազատ արձակվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100226048_167:0:1500:1000_1920x0_80_0_0_a081f96993a10dd047f162f58f4771e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, դատավոր
հայաստան, տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, դատավոր
Արշակ սրբազանի գործով դատավորը կփոխվի. Գևորգ Մանուկյանն ընդունեց բացարկի միջնորդությունը
17:10 25.03.2026 (Թարմացված է: 17:36 25.03.2026) Դատավոր Գևորգ Մանուկյանը աշխատել է քննչական վարչությունում, որը գործ է հարուցել սրբազանի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործը քննող դատավորը կփոխվի։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեկնարկած առաջին նիստի ժամանակ սրբազանի փաստաբանները բացարկի միջնորդություն ներկայացրին նիստը նախագահող Գևորգ Մանուկյանին, դատարանը բավարարեց միջնորդությունը։
Պատճառը Մանուկյանի՝ նիստի մեկնարկին հայտնած տեղեկություններն էին, ըստ որոնց՝ ինքը 2008-ից մինչև 2020 թվականն աշխատել է Արմավիրի մարզի քննչական վարչությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։
«Սույն քրեական վարույթը քննվել է նույն վարչությունում, սակայն որևէ առնչություն չեմ ունեցել վարույթի հետ։ Ինչպես նաև այս գործով իրեղեն ապացույց թմրանյութի չհայտնաբերման առիթով պաշտոնեական անփութության հետ կապված վարույթ է հարուցվել, որը հավանաբար նույն բաժնի քննիչներ են քննում։ 2020-2024 թվականներին զբաղեցրել եմ Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնը և գործի բերումով որոշակի առնչություն եմ ունեցել գործով հանրային մեղադրող Արուսյակ Բոյաջյանի հետ»,- ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք` Արշակը սրբազանը
ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ
մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա
կալանավորվեց։
Մարտի 5-ին Արշակ սրբազանն
ազատ արձակվեց։