00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
43 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն իր հայտարարություններով ցանկանում է դուրս գալ ճահճից. ՀՀ–ում Իրանի դեսպան

Բաժանորդագրվել
Վաշինգտոնն այն վիճակում չէ, որ իր պայմանները թելադրի իրանական կողմին։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանի և ԱՄՆ–ի միջև որևէ բանակցություն չի եղել, իսկ Դոնալդ Թրամփի հայտարարությունները սովորական բլեֆ են և հոգեբանական խաղ։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով ամերիկյան առաջնորդի հայտարարություններին և Իրանի հետ բանակցային գործընթացի ու Թեհրանին ուղղված առաջարկների վերաբերյալ վերջին օրերի հրապարակումներին։
Դիվանագետի խոսքով՝ ամերիկացիները փորձում են հանդարտեցնել էներգակիրների համաշխարհային շուկան և միաժամանակ պառակտում մտցնել իրանական հանրության շրջանում։ Թրամփի հայտարարություններն ու ԶԼՄ-ներում «արտահոսքերը» հենց դրան են ուղղված։
«Վաշինգտոնը հոգեբանական խաղ է նախաձեռնել, բայց իրանցի ժողովուրդը չի տրվի դրան։ Ամերիկացիները հասկացել են, որ Իրանի դեմ պատերազմն իրենց համար ճահիճ է դարձել. նրանք խրվել են այդ ճահճի մեջ և ուզում են ժամանակ շահել, այդ տիղմից դուրս գալու ուղիներ են փնտրում, բայց այնպես, որ սեփական հասարակության առջև կարողանան պահպանել սեփական դեմքը»,- նշեց դիվանագետը։
Դեսպանը հիշեցրեց, որ անցյալում Վաշինգտոնը երկու անգամ խաղաղության հասնելու հնարավորություն է ունեցել։ Սակայն երկու անգամն էլ ԱՄՆ-ն ագրեսիա է սանձազերծել Իրանի դեմ՝ անցյալ տարվա ամռանը և հիմա։ Չնայած նրան, որ Թեհրանը մասնակցում էր բանակցություններին, նրանք որոշեցին խախտել այդ բանակցությունները հարձակվելով։
«Իրանի ժողովուրդը պայքարելու է այնքան ժամանակ, մինչև ագրեսորը դադարեցնի իր գործողությունները»,– ասաց դեսպանը` հավելելով, որ Թրամփն այն վիճակում չէ, որ իր պայմանները թելադրի իրանցիներին։
Շիրղոլամին նշեց` Իրանի որոշ հարևաններ` Թուրքիան, Եգիպտոսը, Պակիստանը, բանակցություններում որպես միջնորդներ հանդես գալու ցանկություն են հայտնել. Իրանը բարձր է գնահատում նրանց ջանքերը, բայց չի կարող ասել, թե որքանով այդ ցանկությունը իրականություն կդառնա։
Ավելի վաղ «New York Times» թերթը, հղում անելով անանուն պաշտոնյաներին, պնդել էր, թե Վաշինգտոնը Թեհրանին է փոխանցել մերձավորարևելյան հակամարտությունից դուրս գալու` 15 կետից բաղկացած ծրագիր՝ ԱՄՆ տնտեսության վրա այդ հակամարտության աճող ազդեցության ֆոնին։ Իսկ մարտի 23-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը շատ դրական և արդյունավետ բանակցություններ են վարել։ Նա նշել էր, որ հանձնարարել է Պենտագոնին հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները ։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել, իսկ կեղծ լուրերը ծառայում են շուկաները մանիպուլյացիայի ենթարկելուն։
Լրահոս
0