00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:01
8 ր
Ուղիղ եթեր
19:01
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածել են «Բուշեր» ատոմակայանին

© AP Photo / Vahid Salemi «Բուշեր» ԱԷԿ–ը
«Բուշեր» ԱԷԿ–ը - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2026
«Բուշեր» ԱԷԿ–ը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հարվածը որևէ նյութական վնաս կամ մարդկային կորուստ չի պատճառել, ատոմակայանը չի վնասվել։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածել են «Բուշերին», որտեղ գտնվում է ԱԷԿ–ը։ Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությանը։
Կազմակերպության տվյալներով՝ հրթիռն ԱԷԿ–ի տարածքում ընկել է մարտի 24-ի երեկոյան։
Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ հարվածը որևէ նյութական վնաս կամ մարդկային կորուստ չի պատճառել, ատոմակայանը չի վնասվել։
«Խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները ռազմական գործողություններից նման օբյեկտների պաշտպանությունն ապահովող միջազգային նորմերի և պարտավորությունների ակնհայտ խախտում են և կարող են վտանգավոր և անդառնալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի անվտանգության և կայունության, հատկապես՝ Պարսից ծոցի երկրների համար», – հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը։
Մարտի 17-ին Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտնեց, որ «Բուշեր» ատոմակայանին հրթիռ է հարվածել, զոհեր կամ նյութական վնասներ չեն եղել։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նույն օրը պարզաբանեց, որ հարվածը հասցվել է չափագիտական ծառայության շենքին հարող տարածքին, որը գտնվում է «Բուշեր» ատոմակայանի արդյունաբերական հարթակում՝ գործող էներգաբլոկի հարևանությամբ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
ԱՄՆ-ն Իրանին ուղարկել է 15 կետից բաղկացած ծրագիր, որը Թեհրանը ծուղակ է համարում
Լրահոս
0