https://arm.sputniknews.ru/20260324/inch-vitshakum-e-armavir-qkh-um-arvoghjakan-khndirneri-pattsharvov-hacadul-hajtararats-andzy-100184998.html
Ինչ վիճակում է «Արմավիր» ՔԿՀ-ում առողջական խնդիրների պատճառով հացադուլ հայտարարած անձը
Ինչ վիճակում է «Արմավիր» ՔԿՀ-ում առողջական խնդիրների պատճառով հացադուլ հայտարարած անձը
Sputnik Արմենիա
Դատապարտյալի բժշկական թղթերն ուսումնասիրվել են երևանյան տարբեր բուժկենտրոնների համապատասխան բաժանմունքներում։ 24.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-24T15:21+0400
2026-03-24T15:21+0400
2026-03-24T15:21+0400
հայաստան
«արմավիր» քկհ
դատապարտյալ
հացադուլ
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_0:160:3077:1890_1920x0_80_0_0_6d1b6ac5bcf3d2373463c19127985169.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. «Արմավիր» ՔԿՀ-ում առողջական խնդիրների պատճառով հացադուլ հայտարարած կալանավորի համար կազմակերպվում է անհրաժեշտ բուժօգնություն, միաժամանակ, հաշվի առնելով նրա ալերգիկ վիճակը, տարբեր հետազոտություններից առաջ անցկացվում են համապատասխան բժշկական քննարկումներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ շատ մանրամասներ չի կարող հայտնել՝ ելնելով բժշկական գաղտնիքից։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արմավիր» ՔԿՀ–ում պահվող անձանցից 3-ը մարտի 16-ից հացադուլ են հայտարարել։ Երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, մեկինը՝ առողջական խնդիրներով։Նրա խոսքով՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մշտական կապի մեջ են կալանավորի հարազատների հետ, երեկ առողջապահության նախարարությունում ընդունելություն է կազմակերպվել նրա քրոջ հետ, ներկայացվել են եղբոր առողջական վիճակին վերաբերող մանրամասներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_172:0:2903:2048_1920x0_80_0_0_3a8498ca8e99bd18b8c16f815438276d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «արմավիր» քկհ, դատապարտյալ, հացադուլ
հայաստան, «արմավիր» քկհ, դատապարտյալ, հացադուլ
Ինչ վիճակում է «Արմավիր» ՔԿՀ-ում առողջական խնդիրների պատճառով հացադուլ հայտարարած անձը
Դատապարտյալի բժշկական թղթերն ուսումնասիրվել են երևանյան տարբեր բուժկենտրոնների համապատասխան բաժանմունքներում։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. «Արմավիր» ՔԿՀ-ում առողջական խնդիրների պատճառով հացադուլ հայտարարած կալանավորի համար կազմակերպվում է անհրաժեշտ բուժօգնություն, միաժամանակ, հաշվի առնելով նրա ալերգիկ վիճակը, տարբեր հետազոտություններից առաջ անցկացվում են համապատասխան բժշկական քննարկումներ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ շատ մանրամասներ չի կարող հայտնել՝ ելնելով բժշկական գաղտնիքից։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ «Արմավիր» ՔԿՀ–ում պահվող անձանցից 3-ը մարտի 16-ից հացադուլ են հայտարարել։ Երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, մեկինը՝ առողջական խնդիրներով։
«Քաղաքացու առողջական խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։ Այս ընթացքում երևանյան գրեթե բոլոր խոշոր բուժկենտրոնների համապատասխան բաժանմունքներում դիտարկվել են քաղաքացու բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ նախարարի` տվյալ գծով խորհրդականն է ուսումնասիրել ընդհանուր վիճակը։ Վաղը նախատեսվում է կրկին անհրաժեշտ հետազոտություններ իրականացնել»,- նշեց Ծատրյանը։
Նրա խոսքով՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մշտական կապի մեջ են կալանավորի հարազատների հետ, երեկ առողջապահության նախարարությունում ընդունելություն է կազմակերպվել նրա քրոջ հետ, ներկայացվել են եղբոր առողջական վիճակին վերաբերող մանրամասներ։