https://arm.sputniknews.ru/20260317/armavir-qkhum-mahacats-kalanavvory-4-or-araj-er-azatazrkvel-qkts-99946247.html
«Արմավիր» ՔԿՀ–ում մահացած կալանավորը 4 օր առաջ էր ազատազրկվել. ՔԿԾ
«Արմավիր» ՔԿՀ–ում մահացած կալանավորը 4 օր առաջ էր ազատազրկվել. ՔԿԾ
Sputnik Արմենիա
Քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանցից 3–ը հացադուլ են հայտարարել: 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T15:04+0400
2026-03-17T15:04+0400
2026-03-17T15:22+0400
հայաստան
«արմավիր» քկհ
կալանավոր
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_0:160:3077:1890_1920x0_80_0_0_6d1b6ac5bcf3d2373463c19127985169.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. «Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինային խցում այսօր կախված հայտնաբերված տղամարդը 53 տարեկան էր: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության պետի մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 17-ին «Արմավիր» ՔԿՀ-ում կարանտինային խցում կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ՔԿՀ-ում բավականին լարված իրավիճակ է, քանի որ մի քանի կալանավոր ու դատապարտյալ էլ հացադուլ են հայտարարել։Նա նաև անդրադարձավ հացադուլ հայտարարած անձանց։««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այս պահի դրությամբ հացադուլի մեջ է գտնվում 3 անձ, որոնք հացադուլ են հայտարարել մարտի 16-ից։ Նրանցից երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, իսկ մեկինը՝ առողջական խնդիրներով։ Վերոնշյալը որևէ առնչություն չունի արձանագրված մահվան դեպքի հետ»,– ասաց Նավիկյանը։Նշենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով էլ ինքնասպան եղած կալանավորը Արմեն Գասպարյանն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_172:0:2903:2048_1920x0_80_0_0_3a8498ca8e99bd18b8c16f815438276d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «արմավիր» քկհ, կալանավոր, մահ
հայաստան, «արմավիր» քկհ, կալանավոր, մահ
«Արմավիր» ՔԿՀ–ում մահացած կալանավորը 4 օր առաջ էր ազատազրկվել. ՔԿԾ
15:04 17.03.2026 (Թարմացված է: 15:22 17.03.2026) Քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանցից 3–ը հացադուլ են հայտարարել:
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. «Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինային խցում այսօր կախված հայտնաբերված տղամարդը 53 տարեկան էր: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության պետի մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը:
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ մարտի 17-ին «Արմավիր» ՔԿՀ-ում կարանտինային խցում կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ՔԿՀ-ում բավականին լարված իրավիճակ է, քանի որ մի քանի կալանավոր ու դատապարտյալ էլ հացադուլ են հայտարարել։
«Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում հայտնաբերվել է մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում»,- նշեց Նավիկյանը:
Նա նաև անդրադարձավ հացադուլ հայտարարած անձանց։
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այս պահի դրությամբ հացադուլի մեջ է գտնվում 3 անձ, որոնք հացադուլ են հայտարարել մարտի 16-ից։ Նրանցից երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, իսկ մեկինը՝ առողջական խնդիրներով։ Վերոնշյալը որևէ առնչություն չունի արձանագրված մահվան դեպքի հետ»,– ասաց Նավիկյանը։
Նշենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով էլ ինքնասպան եղած կալանավորը Արմեն Գասպարյանն է։