00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:57
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կօգտագործվի որպես պլացդարմ. Դավթյանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ծրագրերի մասին

© Sputnik / David GalstyanՃանապարհ Սյունիքում
Ճանապարհ Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Իրանի շահերն այս պահին գրեթե ամբողջությամբ համընկնում են, կարծում է փորձագետը։
Մերձավոր Արևելքը հարուստ է էներգակիրներով, իսկ Հարավային Կովկասը գրավիչ է Ասիայի և Եվրոպայի միջև միջտարածաշրջանային տրանսպորտային զարկերակների առումով: Հետևաբար, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն անդրադառնում են նաև Հայաստանի վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
«ԱՄՆ-ն և Իսրայելը ձգտում են Իրանի պետականության կործանմանը։ Այս պայմաններում Հայաստանը անվտանգության երաշխավորման և իրական սպառնալիքներին դիմակայելու սցենար չունի»,-ասում է Դավթյանը։
Ավելի վաղ Ստրասբուրգում վարչապետ Փաշինյանն ուղղակիորեն հայտարարել էր, որ TRIPP-ը Հայաստանի համար առաջնահերթ սցենար է։ Նախագծի շուրջ արդեն լիակատար կոնսենսուս կա, և Մերձավոր Արևելքի իրադարձությունները, նրա կարծիքով, չպետք է խանգարեն դրան։
Սակայն Թեհրանում բազմիցս նշել են, իրենց խոսույթում իրանցիները TRIPP-ը դիտարկում են որպես «ՆԱՏՕ-ի միջանցք», որը կոչված է ապահովելու ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։ Այսինքն՝ Իրանում TRIPP-ը դիտարկվում է որպես ռազմավարական նախագիծ՝ ուղղված հենց իրենց երկրի դեմ։
Մերձավոր Արևելքում պատերազմը լոգիստիկ և տնտեսական ռիսկեր ունի Հայաստանի համար․ փորձագետ
Հատկանշական է, որ Ադրբեջանում և Թուրքիայում TRIPP-ը նախկինի պես համարում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»: Այդպիսով՝ Բաքուն և Անկարան ձգտում են Հայաստանին ինտեգրել Կենտրոնական Ասիան Կասպից ավազանի հետ կապող Միջին միջանցքի նախագծին հենց այս հատվածով (Հայաստանի հարավով)։
Վահե Դավթյանի խոսքով՝ նախագծի խնդիրները դուրս են գալիս գեոէկոնոմիկայի՝ էներգակիրների, նավթի և գազի մատակարարման շրջանակներից, և դրա իրական նպատակն է հենադաշտ ձևավորել ռազմաքաղաքական էքսպանսիայի համար։
Այսինքն՝ ի սկզբանե, երբ մշակվում էին Իրանի զսպմանն ուղղված նախագծերը (այսպես կոչված՝ «Անակոնդայի պլանը»), Հայաստանի հարավային սահմանն արդեն դիտարկվում էր որպես կարևորագույն օղակներից մեկը։ Ամերիկյան և եվրոպական բոլոր ուղեղային կենտրոնները Սյունիքը դիտարկում են որպես տարածաշրջանային կարևոր կետ առաջիկա տասնամյակում Իրանի հետ դիմակայության համար։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը պետք է կարևոր հանգույց դառնա ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի, ինչպես նաև նրանց թելադրած կանոններով խաղացող Ադրբեջանի համար՝ Իրանին հյուծման հասցնելու համատեղ փորձերում։ Ընդ որում, Հայաստանն օգտագործելու են ոչ միայն որպես հակաիրանական, այլև՝ հակառուսական հենադաշտ։
«Ռուսաստանի և Իրանի շահերն այս պահին գրեթե ամբողջությամբ համընկնում են։ Պատահական չէ, որ այս երկու երկրները համագործակցում են ռազմավարական գործընկերության ռեժիմով։ Ստեղծվող իրավիճակը նրանց սպառնում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի կաթվածահարմամբ։ Չէ՞ որ դա պարզապես տրանսպորտային զարկերակ չէ։ Խոսքը գլոբալ մեգառազմավարության մասին է, որը կկապի Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգի նավահանգստից մինչև Հնդկական օվկիանոս՝ ընդհուպ մինչև Մումբայ նավահանգիստ»,-ասում է քաղաքագետը։
Ի սկզբանե այս նախագծում առաջատար խաղացողներն էին Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը, այդ պատճառով էլ այսօր ինտենսիվ ռմբակոծությունների են ենթարկվում իրանական Բանդար Աբբաս և Չաբահար նավահանգիստները։ Սրանք կարևորագույն հանգույցներ են, որոնք հստակ տեղավորվում են Ռուսաստանի և Իրանի աշխարհառազմավարական շահերի մեջ։
«Ի՞նչ կապ ունի այս ամենը Հայաստանի շահերի հետ։ Թեհրանը և Դելին բազմիցս շեշտել են Հայաստանի դերը մուլտիմոդալ կապի մեջ, որը պետք է հուսալիորեն միացներ Հնդկական օվկիանոսը Սև ծովի ափի հետ։ Եվ եթե Երևանը հրաժարվում է այս ռազմավարությունից, ապա նախապատվությունը տալիս է TRIPP-ին և Միջին միջանցքին։ Այսինքն՝ «Հյուսիս-Հարավ»-ի փոխարեն ընտրում է «Արևմուտք-Արևելք» նախագիծը, որի շահառուների մասին արդեն խոսել ենք»,-նշում է Դավթյանը։
Սակայն հիմա Միացյալ Նահանգները բացահայտորեն «խրվել են» Իրանի դեմ գործողության մեջ և իրավիճակից ելքեր են փնտրում՝ գոնե դեմքը չկորցնելու համար։ Ըստ փորձագետի՝ ակնհայտ է, որ Իրանի դեմ գործողությունը ծրագրելիս Վաշինգտոնը հիմնվել էր Սոմալիում, Սուդանում, Լիբիայում, Իրաքում և այլուր իր փորձի վրա։ Այնտեղ ամեն ինչ պարզ էր․ «Վերացնում ես խարիզմատիկ ազգային առաջնորդին, և ամբողջ երկիրը ոտքերիդ տակ է»։ Բայց Իրանը խիստ տարբերվում է թվարկված երկրներից, այն 5000-ամյա կայուն ինստիտուցիոնալ կառուցվածք ունի։ Արդյունքում Իրանը հակառակորդներին նորանոր անակնկալներ է մատուցում։ Թեհրանը պաշտպանությունից անցել է հարձակման։
Պարզվեց, որ Իրանը բավարար քանակությամբ անօդաչուներ և հրթիռներ ունի, իսկ լեռներում՝ բազմաթիվ մեկնարկային հարթակներ։ Պաշտոնապես համարվում էր, որ իրանական հրթիռների հեռահարությունը 2-2.5 հազար կիլոմետր է, բայց Թեհրանը ցուցադրեց մինչև 4000 կմ շառավիղ՝ առնվազն երկու անգամ ծակելով Իսրայելի «Երկաթե գմբեթը»։
Վահե Դավթյանը եզրափակում է, որ այս պատերազմն իրանցիների համար ոչ միայն գոյաբանական բնույթ ունի։ Նրանք կարծում են, որ հնարավորությունների դաշտ է բացվում և հնարավոր կլինի Մերձավոր Արևելքում խաղի այնպիսի կանոններ հաստատել, որոնք իրենք համարում են արդար և ընդունելի։
Լրահոս
0