00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվում դատապարտված հայերի առողջական խնդիրների մասին տեղեկությունները կցկտուր են. Սահակյան

© Sputnik / Asatur YesayantsՍիրանուշ Սահակյանը
Սիրանուշ Սահակյանը - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2026
Սիրանուշ Սահակյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանի խոսքով` Բաքվում ապօրինի պահվող հայերի մոտ գնալով առողջության վատթարացում է տեղի ունենում, և կյանքին սպառնացող ռիսկերը, վտանգները մեծանում են։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում Բաքվում ապօրինի դատապարված հայերի, նրանց առողջության մասին տեղեկություններ ստանալը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ–ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Բացի այն, որ ավարտվել են դատավարությունները, Կարմիր խաչը վտարված է և որևէ միջազգային կառույց չի իրականացնում անկախ գործունեություն մարդու իրավունքների տեսանկյունից, մենք նաև զրկված ենք այդ հատվածական, կցկտուր պատկերային տեղեկատվությունից։ Նախկինում խոշտանգման առանձին դրվագներ բացահայտվեցին նաև այդ լուսանկարների ուսումնասիրությամբ, մինչդեռ գնալով տեղեկությունն ավելի ու ավելի սահմանափակ է դառնում»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով` այս պահին դեռևս կարողանում են պաշտոնական որոշակի տվյալներ ստանալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով, թեև դրանք շատ հաճախ ձևական բնույթի տեղեկություններ են պարունակում, օրինակ, գերիների առողջական վիճակի մասին։
«Մինչդեռ, երբ այդ տեղեկությունները համադրում ենք մեզ հայտնի օբյեկտիվ տվյալների, հեռախոսազանգերի միջոցով ստացված առողջական վիճակի մասին հաղորդումների և պաշտոնական փաստաթղթերի հետ, մեծ խզում ենք տեսնում։ Իսկապես լրջագույն առողջական ռիսկեր պարունակող դեպքեր կան, սակայն դրանց մասին պատշաճ արձանագրում տեղի չի ունենում և, առհասարակ, բժշկական ծառայություններ և սպասարկում չի տրամադրվում, որի միջոցով գոնե հնարավոր կլիներ ապահովել այս անձանց պատշաճ առողջական վիճակը։ Նրանց մոտ գնալով վատթարացում է տեղի ունենում, և կյանքին սպառնացող ռիսկերը, վտանգները, ըստ էության, մեծանում են»,– ընդգծեց Սահակյանը։
Նրա խոսքով` ընտանիքների հետ հեռախոսազանգերի ընթացքում հայերը հիմնականում գանգատվում են առողջական խնդիրներից, և երբեմն նույնիսկ նրանց ձայնը կամ խոսելու դժվարություններն ընտանիքի անդամներին թույլ են տալիս հասկանալ առանձին խնդիրների, օրինակ՝ շնչառական, թոքային խնդիրների մասին, որոնք նաև ազդում են ձայնի վրա կամ ուղեկցվում են հազով և այլն։
Բացի այդ, իրավապաշտպանն առանձնացրեց մեկ այլ խնդիր ևս. այս պահին դատապարտված հայերը չեն կարողանում ծանոթանալ կայացված դատավճիռների հետ։
Բաքվում պահվող հայ գերիները զրկված են որևէ ինստիտուցիոնալ պաշտպանությունից. փաստաբան
«Ստացվում է` այս կեղծ, բեմականացված դատավարություններն ընթանում էին, որպեսզի այս անձանց «մեղքը» հիմնավորվի, սակայն ի սկզբանե նրանք զրկված են իրենց առաջադրված մեղադրանքները հասկանալու և դրանցից պաշտպանվելու հնարավորությունից։ Մենք ունենք մեկ դեպք, երբ ընդամենը քաղվածքն են տրամադրել, իսկ մնացած դեպքերում ո՛չ դատավճիռի ամբողջական տարբերակը, ո՛չ էլ քաղվածքը չեն տրամադրում դատապարտված հայերին»,– տեղեկացրեց Սահակյանը։
Նրա գնահատմամբ` սա միտումնավոր է արվում. դատավճիռները չտրամադրելով` ադրբեջանական իշխանությունը խոչընդոտներ է ստեղծում և միտումնավոր փորձում արգելափակել միջազգային ատյանների միջոցով պաշտպանվելու հնարավորությունները։
«Մենք մտադիր ենք միջազգային իրավական գործընթացներ մեկնարկել անհատական եղանակով` անգամ չսպասելով պետության որևէ գործելակերպի։ Այդ ուղղությամբ, իհարկե, ջանքեր գործադրվում են։ Անկախ արդյունքից` կարծում եմ, որ հայերը հետևողական են լինելու միջազգային հարթակներում իրենց իրավունքների պաշտպանությանը»,– համոզված է ՄԻԵԴ–ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։
Սիրանուշ Սահակյանը մի շարք այլ իրավաշտպանների և կազմակերպությունների հետ մեկ ամիս առաջ դիմել էր միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և պատասխանատու կառավարություններին` կոչ անելով անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված հայերի իրավունքները պաշտպանելու, նրանց ազատ արձակումն ապահովելու համար:
Սահակյանի խոսքով` միջազգային կառույցներից արձագանքներ լինում են. միջազգային հանրությունը հետաքրքրված է այս հարցով և երբեմն հասցեական արձանագրումներ է անում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Դրանց ի պատասխան ադրբեջանական կողմից շատ հաճախ հնչում է ագրեսիվ հռետորաբանություն, ինչը, ըստ իրավապաշտպանի` նշանակում է, որ միջազգային գործընկերների, օտարերկրյա պետությունների աշխատանքը նյարդայնացնում է Ադրբեջանի իշխանություններին։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվել է, և դատարանը 2026–ի փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
2026–ի փետրվարի 17-ին ավարտվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործի» քննությունը, որն անցկացվում էր առանձնացված վարույթով։ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:
Թրամփին կոչ եմ անում կատարել հայ գերիներին ազատելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսեր
Լրահոս
0