https://arm.sputniknews.ru/20260323/rusastany-busher-aeki-het-kapvats-azdanshanner-e-pvokhancum-magatein-ev-amnin-peskvov-100150583.html
Ռուսաստանը «Բուշեր» ԱԷԿ–ի հետ կապված ազդանշաններ է փոխանցում ՄԱԳԱՏԷ–ին և ԱՄՆ–ին. Պեսկով
Ռուսաստանը «Բուշեր» ԱԷԿ–ի հետ կապված ազդանշաններ է փոխանցում ՄԱԳԱՏԷ–ին և ԱՄՆ–ին. Պեսկով
Sputnik Արմենիա
Մարտի 17-ին Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնեց, որ «Բուշեր» ատոմակայանին արկ է հարվածել, զոհեր կամ նյութական վնաս չի եղել։ 23.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-23T14:14+0400
2026-03-23T14:14+0400
2026-03-23T14:15+0400
«բուշեր» աէկ
իրանի իսլամական հանրապետություն
մագատէ
ատոմակայան
ամն
ռուսաստան
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_0:84:1600:984_1920x0_80_0_0_b83c8168b20e0c0dc4b6aa45c88dd25b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ռուսաստանը մշտական երկխոսության մեջ է ՄԱԳԱՏԷ-ի հետ «Բուշեր» ԱԷԿ–ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Մոսկվան Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հնարավոր սպառնալիքների վերաբերյալ ազդանշաններ է փոխանցում նաև ամերիկյան կողմին։Նոր հարձակում Թեհրանի ուղղությամբ, հարվածներ Էր Ռիադին. իրավիճակը Մերձավոր ԱրևելքումԱյժմ կայանը ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո է։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը միջուկային օբյեկտներին հարվածները համարում է չափազանց վտանգավոր և բազմիցս արտահայտել է իր մտահոգությունները։Մարտի 17-ին Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտնեց, որ «Բուշեր» ատոմակայանին արկ է հարվածել, զոհեր կամ նյութական վնաս չի եղել։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նույն օրը պարզաբանեց, որ հարվածը հասցվել է չափագիտական ծառայության շենքին հարող տարածքին, որը գտնվում է «Բուշեր» ատոմակայանի արդյունաբերական հարթակում՝ գործող էներգաբլոկի հարևանությամբ։Ովքեր Իրանի դեմ ռազմական հարձակում էին ծրագրել, չարաչար սխալվել են. Կոնդրատև
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_89:0:1512:1067_1920x0_80_0_0_444bf5fdfe6a376c57ddcb111c3103fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«բուշեր» աէկ, իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, ատոմակայան, ամն, ռուսաստան, դմիտրի պեսկով
«բուշեր» աէկ, իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, ատոմակայան, ամն, ռուսաստան, դմիտրի պեսկով
Ռուսաստանը «Բուշեր» ԱԷԿ–ի հետ կապված ազդանշաններ է փոխանցում ՄԱԳԱՏԷ–ին և ԱՄՆ–ին. Պեսկով
14:14 23.03.2026 (Թարմացված է: 14:15 23.03.2026) Մարտի 17-ին Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնեց, որ «Բուշեր» ատոմակայանին արկ է հարվածել, զոհեր կամ նյութական վնաս չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ռուսաստանը մշտական երկխոսության մեջ է ՄԱԳԱՏԷ-ի հետ «Բուշեր» ԱԷԿ–ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մոսկվան Իրանի «Բուշեր» ԱԷԿ–ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հնարավոր սպառնալիքների վերաբերյալ ազդանշաններ է փոխանցում նաև ամերիկյան կողմին։
Այժմ կայանը ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո է։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը միջուկային օբյեկտներին հարվածները համարում է չափազանց վտանգավոր և բազմիցս արտահայտել է իր մտահոգությունները։
Մարտի 17-ին Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտնեց, որ «Բուշեր» ատոմակայանին արկ է հարվածել, զոհեր կամ նյութական վնաս չի եղել։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նույն օրը պարզաբանեց, որ հարվածը հասցվել է չափագիտական ծառայության շենքին հարող տարածքին, որը գտնվում է «Բուշեր» ատոմակայանի արդյունաբերական հարթակում՝ գործող էներգաբլոկի հարևանությամբ։