https://arm.sputniknews.ru/20260323/nvor-hardzakum-tehrani-ughghutjamb-harvatsner-er-riadin-iravitshaky-merdzavvor-arevelqum-100135901.html
Նոր հարձակում Թեհրանի ուղղությամբ, հարվածներ Էր Ռիադին. իրավիճակը Մերձավոր Արևելքում
Նոր հարձակում Թեհրանի ուղղությամբ, հարվածներ Էր Ռիադին. իրավիճակը Մերձավոր Արևելքում
Sputnik Արմենիա
Մերձավոր Արևելքում իրավիճակը լարված է մնում. շարունակվում են փոխադարձ հարվածները, կողմերը հանդես են գալիս կոշտ հայտարարություններով: 23.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-23T09:11+0400
2026-03-23T09:11+0400
2026-03-23T10:34+0400
իրանի իսլամական հանրապետություն
հրթիռ
ամն
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/17/100136019_1:0:1238:696_1920x0_80_0_0_a6e0fd9b73adf71399605a83cb8e0dbb.jpg
Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Թեհրանի ուղղությամբ Այս մասին հայտարարել Է Իսրայելի պաշտպանության բանակը։Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը, ապա «ամերիկյան զինվորականները կոչնչացնեն իրանական բոլոր էլեկտրակայանները»:Ի պատասխան ՝ Թեհրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան էներգետիկ օբյեկտներին։Ինչպես հաղորդում Է Reuters-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությանը, երկու բալիստիկ հրթիռ է արձակվել Էր Ռիադի ուղղությամբ, մեկը որսվել Է, երկրորդը ընկել է ոչ բնակելի տարածքում:Հաղորդվում է նաև, որ Իրանը գործի է դրել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի նկարով հրթիռներ։ Սանչեսն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը չի աջակցի այնպիսի գործողությունների, որոնք համարում է աշխարհի համար վնասակար և իր արժեքներին հակասող:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Իրանը գործի է դրել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի նկարով հրթիռներ
Sputnik Արմենիա
Իրանը գործի է դրել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի նկարով հրթիռներ
2026-03-23T09:11+0400
true
PT0M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/17/100136019_155:0:1083:696_1920x0_80_0_0_3fb44e7895f32ac108351f0e26bf27d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հրթիռ, ամն, իսրայել, պատերազմ, видео
իրանի իսլամական հանրապետություն, հրթիռ, ամն, իսրայել, պատերազմ, видео
Նոր հարձակում Թեհրանի ուղղությամբ, հարվածներ Էր Ռիադին. իրավիճակը Մերձավոր Արևելքում
09:11 23.03.2026 (Թարմացված է: 10:34 23.03.2026) Մերձավոր Արևելքում իրավիճակը լարված է մնում. շարունակվում են փոխադարձ հարվածները, կողմերը հանդես են գալիս կոշտ հայտարարություններով:
Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Թեհրանի ուղղությամբ Այս մասին հայտարարել Է Իսրայելի պաշտպանության բանակը։
«ՑԱԽԱԼ-ը սկսել է հարվածների լայնածավալ շարք, որոնք ուղղված են ենթակառուցվածքներին Թեհրանում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը, ապա «ամերիկյան զինվորականները կոչնչացնեն իրանական բոլոր էլեկտրակայանները»:
Ի պատասխան ՝ Թեհրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան էներգետիկ օբյեկտներին։
Ինչպես հաղորդում Է Reuters-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությանը, երկու բալիստիկ հրթիռ է արձակվել Էր Ռիադի ուղղությամբ, մեկը որսվել Է, երկրորդը ընկել է ոչ բնակելի տարածքում:
Հաղորդվում է նաև, որ Իրանը գործի է դրել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի նկարով հրթիռներ։ Սանչեսն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը չի աջակցի այնպիսի գործողությունների, որոնք համարում է աշխարհի համար վնասակար և իր արժեքներին հակասող:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: