https://arm.sputniknews.ru/20260323/mirzvojann-el-e-pndum-paterazm-klini-ete-qpn-chhaghti-100144410.html
Միրզոյանն էլ է պնդում՝ պատերազմ կլինի, եթե ՔՊ–ն չհաղթի
Միրզոյանն էլ է պնդում՝ պատերազմ կլինի, եթե ՔՊ–ն չհաղթի
Sputnik Արմենիա
Վերջին օրերին վարչապետը մի քանի անգամ «սպառնացել է», որ եթե իրենք մեծամասնություն չկազմեն ընտրությունների արդյունքում, ապա աղետաբեր պատերազմ է լինելու։ 23.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-23T12:50+0400
2026-03-23T12:50+0400
2026-03-23T12:51+0400
հայաստան
պատերազմ
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/17/100139965_0:0:1500:844_1920x0_80_0_0_ae077a1f252a759178531906e0f62e23.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ է մոտալուտ պատերազմ կանխատեսում, եթե ընտրություններում ՔՊ-ն չհաղթի։ Նա այդ մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին մի քանի անգամ սպառնացել է, թե պատերազմ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն չունենա։ Անգամ ժամկետ էր նշել, ըստ նրա՝ այդ պատերազմը կլինի սեպտեմբերին։Նրա խոսքով՝ առանձին ընդդիմադիր շրջանակներում գաղափարախոսությունն այն է, թե գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային հավակնություններ ու պահանջներ ունենք։«Ակնհայտ է, որ եթե մարդիկ այս մտայնությամբ իշխանության գան, անմիջապես խնդիրներ են լինելու հարևանների հետ։ Հաշվի առնելով, թե հիմա խնդիրներն ինչ մեթոդաբանությամբ են խնդիրները լուծվում, Հայաստանը մեծ հավանականությամբ կկանգնի նոր պատերազմի առաջ»,- ասաց Միրզոյանը։Արձագանքելով լրագրողների հարցին, թե արդյոք շանտաժ է սա, նախարարն ասաց՝ իրենց քաղաքական իրավունքն է։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/17/100139965_89:0:1422:1000_1920x0_80_0_0_8a9b46374ca825f956e0ddec4040fba0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատերազմ, արարատ միրզոյան
հայաստան, պատերազմ, արարատ միրզոյան
Միրզոյանն էլ է պնդում՝ պատերազմ կլինի, եթե ՔՊ–ն չհաղթի
12:50 23.03.2026 (Թարմացված է: 12:51 23.03.2026) Վերջին օրերին վարչապետը մի քանի անգամ «սպառնացել է», որ եթե իրենք մեծամասնություն չկազմեն ընտրությունների արդյունքում, ապա աղետաբեր պատերազմ է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ է մոտալուտ պատերազմ կանխատեսում, եթե ընտրություններում ՔՊ-ն չհաղթի։ Նա այդ մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին մի քանի անգամ սպառնացել է, թե պատերազմ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն չունենա։ Անգամ ժամկետ էր նշել, ըստ նրա՝ այդ պատերազմը կլինի սեպտեմբերին։
«Սեպտեմբեր ամիսը վարչապետը պայմանական նշեց, նկատի ուներ՝ ընտրություններից կարճ ժամանակ անց։ Իսկ որ այդպիսի հեռանկար կարող է լինել, միանշանակ է»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ առանձին ընդդիմադիր շրջանակներում գաղափարախոսությունն այն է, թե գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային հավակնություններ ու պահանջներ ունենք։
«Ակնհայտ է, որ եթե մարդիկ այս մտայնությամբ իշխանության գան, անմիջապես խնդիրներ են լինելու հարևանների հետ։ Հաշվի առնելով, թե հիմա խնդիրներն ինչ մեթոդաբանությամբ են խնդիրները լուծվում, Հայաստանը մեծ հավանականությամբ կկանգնի նոր պատերազմի առաջ»,- ասաց Միրզոյանը։
Արձագանքելով լրագրողների հարցին, թե արդյոք շանտաժ է սա, նախարարն ասաց՝ իրենց քաղաքական իրավունքն է։
«Շանտաժի էլեմենտ տեսնո՞ւմ եմ, ո՛չ, ինչո՞ւ ենք անում, լավ ենք անում, դա մեր քաղաքական իրավունքն է»,- ասաց Միրզոյանը։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ
Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։