00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ պետական պարտքը նվազել է, բայց աճել է ներքին փոխառությունների բաժինը․ նախարար

© SputnikՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2026
Բաժանորդագրվել
Ֆինանսների նախարարի խոսքով` պարտքի կառավարման գնահատման համար ներդրվել է նոր գործիք։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի վերջի դրությամբ կազմել է շուրջ 5,5 տրիլիոն դրամ կամ 14,5 մլրդ դոլար, իսկ դրա հարաբերակցությունը ՀՆԱ-ին մնացել է վերահսկելի մակարդակում։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2025 թ.-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 0,7 տոկոսային կետով և կազմել 47,3%՝ պահպանվելով ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում»,- ասաց նախարարը։
Պետական պարտքի կառուցվածքում նկատվում է կարևոր միտում՝ աճում է ներքին փոխառությունների դերը։ Ըստ Հովհաննիսյանի՝ 2025 թվականին բյուջեի պակասուրդի ֆինանսավորման մեծ մասն իրականացվել է հենց ներքին աղբյուրների հաշվին։ Նախարարի խոսքով՝ այս փոփոխությունը նաև դրական ազդեցություն ունի՝ նվազեցրել է փոխարժեքի տատանումների ազդեցությունը պարտքի վրա։
«2025 թվականի ընթացքում ներքին փոխառու միջոցների հաշվին պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցներով ֆինանսավորման 67,7%-ը, իսկ արտաքին փոխառու միջոցների հաշվին պակասուրդի զուտ ֆինանսավորումը՝ 142 մլրդ դրամ կամ փոխառու միջոցներով ֆինանսավորման շուրջ 32,3%-ը: 2025 թվականի տարեվերջի դրությամբ ՀՀ դրամով արտահայտված պարտքի կշիռը կազմել է 52,9%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 2,2 տոկոսային կետով»,- մանրամասնեց Հովհաննիսյանը։
Նախարարը նշեց, որ նախնական կանխատեսումներով` պարտքը պետք է գերազանցեր 50%-ը, սակայն իրականում արձանագրվել է նվազում։ Դրական ցուցանիշը, ըստ Հովհաննիսյանի, պայմանավորված է երկու հիմնական գործոնով՝ տնտեսության սպասվածից բարձր աճով և հարկերի ավելի մեծ հավաքագրմամբ։

«Առաջինը ՀՆԱ–ի առաջանցիկ աճն է, որը մեր պլանավորածից ավել է եղել 2 տոկոսային կետով, և նաև հարկերի հավաքագրումը, որը նույնպես ավել է եղել մեր կանխատեսածից։ Մենք պլանավորում էինք 5,5 տոկոս դեֆիցիտ, սակայն ունեցանք 3,7 տոկոս դեֆիցիտ, և սրա արդյունքում ունենք պարտքի նվազող հետագիծ»,- ավելացրեց նախարարը։

Նա ընդգծեց, որ պարտքի կառավարման գնահատման համար ներդրվել է նոր գործիք, որը թույլ է տալիս ավելի լայն շրջանակով վերլուծել ռիսկերը։ Ըստ Հովհաննիսյանի՝ նոր մոդելը պետական պարտքի կայունության վերաբերյալ ավելի ամբողջական պատկեր ստանալու հնարավորություն է տալիս։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության ներքին և արտաքին պարտքի հարաբերակցությունը 2025 թվականի արդյունքներով կազմել է 53,4%/46,6%։ Այս մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության` 2025 թվականի տվյալները։
2024 թվականի վերջի համեմատ ներքին պարտքի տեսակարար կշիռն աճել է 1,6%-ով, արտաքինին պարտքինը՝ նույնքանով նվազել։
Վերջին տարիներին կառավարությունը փոխում է պարտքի հարաբերակցությունը հօգուտ ներքինի։ Այդ պատճառով 2021-2024 թվականներին դրա չափը կրճատվել է 241 մլն դոլարով (արտաքին վարկերի հաշվին)։ 2025 թվականի աճը կապված է եղել 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի տեղաբաշխման հետ։
Լրահոս
0