https://arm.sputniknews.ru/20260120/inchpes-e-pvokhvel-hajastani-karavarutjan-partqy-2025-tvakanin-97943078.html
Ինչպե՞ս է փոխվել Հայաստանի կառավարության պարտքը 2025 թվականին
Ինչպե՞ս է փոխվել Հայաստանի կառավարության պարտքը 2025 թվականին
Sputnik Արմենիա
Արտաքին վարկերը զգալիորեն կրճատվել են (թեև 2026-ին նոր խոշոր փոխառություններ են սպասվում), սակայն մոտ 10%-ով աճել են տոկոսավճարները։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T19:09+0400
2026-01-20T19:09+0400
2026-01-20T19:19+0400
հայաստան
պարտք
հհ կառավարություն
եվրապարտատոմս
տնտեսություն
հհ ֆինանսների նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1b/69229089_0:135:1600:1035_1920x0_80_0_0_1585252d1e370940b4c9c6bf911b608a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի կառավարության ներքին և արտաքին պարտքի հարաբերակցությունը 2025 թվականի արդյունքներով կազմել է 53,4%/46,6%։ Այս մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության` 2025 թվականի տվյալները։2024 թվականի վերջի համեմատ ներքին պարտքի տեսակարար կշիռն աճել է 1,6%-ով, արտաքինին պարտքինը՝ նույնքանով նվազել։Վերջին տարիներին կառավարությունը փոխում է պարտքի հարաբերակցությունը հօգուտ ներքինի։ Այդ պատճառով 2021-2024 թվականներին դրա չափը կրճատվել է 241 մլն դոլարով (արտաքին վարկերի հաշվին)։ 2025 թվականի աճը կապված է եղել 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի տեղաբաշխման հետ։Պարտքի պայմաններըԿառավարության պարտքի միջին տոկոսադրույքը (արտաքին վարկերի, արտարժութային և դրամային պարտատոմսերի միջինացված ցուցանիշը) տարեվերջին կազմել է 7,2%՝ վերջին տարվա ընթացքում մնալով անփոփոխ։ Չի փոխվել նաև պարտքի մարման միջին ժամկետը՝ 6,9 տարի (մոտ 6 տարի և 11 ամիս):Ինչ վերաբերում է տոկոսավճարներին, ապա 2025 թվականին դրանք կազմել են 349 մլրդ դրամ (910 մլն դոլարից մի փոքր ավելի)։ 2024 թվականի համեմատ վճարումներն աճել են 35,5 մլրդ դրամով (մոտ 93 մլն դոլար)՝ հիմնականում պետական պարտատոմսերի հաշվին, որոնց տոկոսադրույքը համեմատաբար բարձր է։Կրճատվել են արտաքին վարկերըԻնչպես նշեցինք, խիստ կրճատվել է արտաքին վարկերի ներգրավումը. եթե 2024 թվականին դրանց ծավալը կազմել էր 504 մլն դոլար, ապա 2025 թվականի 9 ամիսների ընթացքում՝ ընդամենը 90 մլն դոլար։Ամբողջ տարին դեռ ամփոփված չէ, սակայն տարեվերջին խոշոր վարկեր նախատեսված չեն եղել (դրանք ծրագրված են 2026 թվականին)։Ամենամեծ վարկը տվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (32 մլն դոլարից մի փոքր ավելի՝ երկրի հարավում Ագարակ-Քաջարան ճանապարհի շինարարության համար)։ՊարտատոմսերՇրջանառության մեջ գտնվող եվրապարտատոմսերի ծավալը (ինչպես նախորդ տարվա, այնպես էլ ավելի վաղ թողարկված ու դեռ չմարված) տարեվերջին կազմել է 2 մլրդ դոլար, որից 1 մլրդ 393 մլն դոլարը օտարերկրյա ներդրողների մոտ է, 607 մլն դոլարը՝ տեղական ներդրողների։Ազգային արժույթով պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 7 մլրդ 297 մլն դոլար, որից 6 մլրդ 751 մլն դոլարը ռեզիդենտների ձեռքում է (հիմնականում բանկերի), մնացած 546 մլն դոլարը՝ արտասահմանյան ներդրողների։Կառավարության պարտքի մեջ է մտնում Կենտրոնական բանկի պարտքը, որը 2025 թվականի ընթացքում նվազել է 13 մլն դոլարով և կազմել մոտ 491 մլն դոլար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1b/69229089_177:0:1600:1067_1920x0_80_0_0_51e42b379a545ca32ce780835c0ca7aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պարտք, հհ կառավարություն, եվրապարտատոմս, տնտեսություն, հհ ֆինանսների նախարարություն
հայաստան, պարտք, հհ կառավարություն, եվրապարտատոմս, տնտեսություն, հհ ֆինանսների նախարարություն
Ինչպե՞ս է փոխվել Հայաստանի կառավարության պարտքը 2025 թվականին
19:09 20.01.2026 (Թարմացված է: 19:19 20.01.2026) Արտաքին վարկերը զգալիորեն կրճատվել են (թեև 2026-ին նոր խոշոր փոխառություններ են սպասվում), սակայն մոտ 10%-ով աճել են տոկոսավճարները։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի կառավարության ներքին և արտաքին պարտքի հարաբերակցությունը 2025 թվականի արդյունքներով կազմել է 53,4%/46,6%։ Այս մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության` 2025 թվականի տվյալները։
2024 թվականի վերջի համեմատ ներքին պարտքի տեսակարար կշիռն աճել է 1,6%-ով, արտաքինին պարտքինը՝ նույնքանով նվազել։
Վերջին տարիներին կառավարությունը փոխում է պարտքի հարաբերակցությունը հօգուտ ներքինի։ Այդ պատճառով 2021-2024 թվականներին դրա չափը կրճատվել է 241 մլն դոլարով (արտաքին վարկերի հաշվին)։ 2025 թվականի աճը կապված է եղել 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի տեղաբաշխման հետ։
Կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը (արտաքին վարկերի, արտարժութային և դրամային պարտատոմսերի միջինացված ցուցանիշը) տարեվերջին կազմել է 7,2%՝ վերջին տարվա ընթացքում մնալով անփոփոխ։ Չի փոխվել նաև պարտքի մարման միջին ժամկետը՝ 6,9 տարի (մոտ 6 տարի և 11 ամիս):
Կառավարության պարտքը 2025 թվականին աճել է 1,7 մլրդ դոլարով՝ կազմելով 14 մլրդ 41 մլն դոլար։ Արտաքին պարտքն աճել է 596 մլն դոլարով և կազմել 6 մլրդ 546 մլն դոլար, իսկ ներքին պարտքը (որը գրեթե ամբողջությամբ բաղկացած է պետական պարտատոմսերից) աճել է 1 մլրդ 107 մլն դոլարով՝ կազմելով 7 մլրդ 495 մլն դոլար։
Ինչ վերաբերում է տոկոսավճարներին, ապա 2025 թվականին դրանք կազմել են 349 մլրդ դրամ (910 մլն դոլարից մի փոքր ավելի)։ 2024 թվականի համեմատ վճարումներն աճել են 35,5 մլրդ դրամով (մոտ 93 մլն դոլար)՝ հիմնականում պետական պարտատոմսերի հաշվին, որոնց տոկոսադրույքը համեմատաբար բարձր է։
Կրճատվել են արտաքին վարկերը
Ինչպես նշեցինք, խիստ կրճատվել է արտաքին վարկերի ներգրավումը. եթե 2024 թվականին դրանց ծավալը կազմել էր 504 մլն դոլար, ապա 2025 թվականի 9 ամիսների ընթացքում՝ ընդամենը 90 մլն դոլար։
Ամբողջ տարին դեռ ամփոփված չէ, սակայն տարեվերջին խոշոր վարկեր նախատեսված չեն եղել (դրանք ծրագրված են 2026 թվականին)։
Ամենամեծ վարկը տվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (32 մլն դոլարից մի փոքր ավելի՝ երկրի հարավում Ագարակ-Քաջարան ճանապարհի շինարարության համար)։
Շրջանառության մեջ գտնվող եվրապարտատոմսերի ծավալը (ինչպես նախորդ տարվա, այնպես էլ ավելի վաղ թողարկված ու դեռ չմարված) տարեվերջին կազմել է 2 մլրդ դոլար, որից 1 մլրդ 393 մլն դոլարը օտարերկրյա ներդրողների մոտ է, 607 մլն դոլարը՝ տեղական ներդրողների։
Ազգային արժույթով պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 7 մլրդ 297 մլն դոլար, որից 6 մլրդ 751 մլն դոլարը ռեզիդենտների ձեռքում է (հիմնականում բանկերի), մնացած 546 մլն դոլարը՝ արտասահմանյան ներդրողների։
Կառավարության պարտքի մեջ է մտնում Կենտրոնական բանկի պարտքը, որը 2025 թվականի ընթացքում նվազել է 13 մլն դոլարով և կազմել մոտ 491 մլն դոլար: