https://arm.sputniknews.ru/20260323/hh-aatsn-berman-e-entarkel-arcakhi-fvonin-lusankarvats-3-arcakhcineri-pastaban-100151202.html
ՀՀ ԱԱԾ–ն բերման է ենթարկել Արցախի ֆոնին լուսանկարված 3 արցախցիների. փաստաբան
ՀՀ ԱԱԾ–ն բերման է ենթարկել Արցախի ֆոնին լուսանկարված 3 արցախցիների. փաստաբան
Sputnik Արմենիա
Ռոման Երիցյանի խոսքով` ոստիկանության բաժանմունքում փոխգնդապետի կոչումով անձն անհարգալից է եղել արցախցիների նկատմամբ։ 23.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-23T14:40+0400
2026-03-23T14:40+0400
2026-03-23T16:04+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ռոման երիցյան
արցախ
հակարի կամուրջ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
բռնի տեղահանված
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67421952_0:167:1600:1067_1920x0_80_0_0_348ccb19cd44ef3332523535de39e4f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երեք արցախցիներ Հակարիի կամրջի և Արցախի ֆոնին լուսանկարվելու համար բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Այս մասին ֆեսբուքյան տեսաուղերձով հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով` տղաները Սյունիքիմարզի Տեղ և Գորիս համայնքներում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում լուսանկարվել են Հակարիի կամրջի և Արցախի ֆոնին։«Վերադարձի ճանապարհին երիտասարդներին կանգնեցրել են ԱԱԾ ծառայողները, փաստացի նրանց զրկել ազատությունից, առգրավել հեռախոսները և զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Մեկ-երկու ժամ հետո նրանք տեղափոխվել են ոստիկանության բաժին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Նախատեսվում էր, որ նրանք պետք է վարչական պատասխանատվության ենթարկվեն՝ դրամական տուգանքի տեսքով, բայց բավարարվեցին նախազգուշացմամբ, նրանց հեռախոսները փաստացի խուզարկության ենթարկվեցին՝ առանց դատարանի որոշման»,- ասում է նա։Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել արդեն ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցածի մասին։Փաստաբանն ընդգծել է, որ «ատելություն», «խտրականություն» տարածելու համար այդ ոստիկանը վաղ թե ուշ պատասխան է տալու։Նշենք, որ հատկապես վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերեբար հայտարարում է, որ Արցախից բռնի տեղահանվածները պետք է «տնավորվեն» Հայաստանում, և որևէ միջազգային հարթակում այսօրվա իշխանությունը անգամ չի բարձրաձայնում արցախցիների վերադարձի հարցը։ Ոչ վաղ անցյալում ՀՀ վարչապետի հրահանգով աշխատաքից ազատվեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, որն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք էր նվիրել։ Նիկոլ Փաշինյանը պատերազմաբեր է համարում նաև ՀՀ Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին։
հակարի կամուրջ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67421952_177:0:1600:1067_1920x0_80_0_0_65b78eeaacea0323303b6a922f3180eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ռոման երիցյան, արցախ, հակարի կամուրջ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բռնի տեղահանված, հայաստան, видео
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ռոման երիցյան, արցախ, հակարի կամուրջ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բռնի տեղահանված, հայաստան, видео
ՀՀ ԱԱԾ–ն բերման է ենթարկել Արցախի ֆոնին լուսանկարված 3 արցախցիների. փաստաբան
14:40 23.03.2026 (Թարմացված է: 16:04 23.03.2026) Ռոման Երիցյանի խոսքով` ոստիկանության բաժանմունքում փոխգնդապետի կոչումով անձն անհարգալից է եղել արցախցիների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երեք արցախցիներ Հակարիի կամրջի և Արցախի ֆոնին լուսանկարվելու համար բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Այս մասին
ֆեսբուքյան տեսաուղերձով հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով` տղաները Սյունիքիմարզի Տեղ և Գորիս համայնքներում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում լուսանկարվել են Հակարիի կամրջի և Արցախի ֆոնին։
«Վերադարձի ճանապարհին երիտասարդներին կանգնեցրել են ԱԱԾ ծառայողները, փաստացի նրանց զրկել ազատությունից, առգրավել հեռախոսները և զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Մեկ-երկու ժամ հետո նրանք տեղափոխվել են ոստիկանության բաժին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Նախատեսվում էր, որ նրանք պետք է վարչական պատասխանատվության ենթարկվեն՝ դրամական տուգանքի տեսքով, բայց բավարարվեցին նախազգուշացմամբ, նրանց հեռախոսները փաստացի խուզարկության ենթարկվեցին՝ առանց դատարանի որոշման»,- ասում է նա։
Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել արդեն ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցածի մասին։
«Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արցախցիներից հետաքրքրվել է լուսանկարվելու պատճառը, ինչին ի պատասխան տղաները հայտարարել են, որ նրանք այդ եղանակով իրենց կարոտն են քաղել առանց որևէ այլ նպատակի։ Լուսանկարել են, նստել, մի քիչ Արցախի օդն են շնչել։ Ի պատասխան՝ ոստիկանության բարձրաստիճան այդ պաշտոնյան` փոխգնդապետի կոչումով, ասել է՝ դե, եթե կարոտ էիք քաղում, գնացեք, հանձնվեք, և այդ եղանակով ձեր տուն վերադարձեք ու ձեր կարոտը քաղեք»,- պատմել է Երիցյանը։
Փաստաբանն ընդգծել է, որ «ատելություն», «խտրականություն» տարածելու համար այդ ոստիկանը վաղ թե ուշ պատասխան է տալու։
Նշենք, որ հատկապես վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերեբար հայտարարում է, որ Արցախից բռնի տեղահանվածները պետք է «տնավորվեն» Հայաստանում, և որևէ միջազգային հարթակում այսօրվա իշխանությունը անգամ չի բարձրաձայնում արցախցիների վերադարձի հարցը։ Ոչ վաղ անցյալում ՀՀ վարչապետի հրահանգով աշխատաքից ազատվեց
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, որն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք էր նվիրել։ Նիկոլ Փաշինյանը պատերազմաբեր է համարում նաև ՀՀ Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին։