https://arm.sputniknews.ru/20260312/pashinjany-hastatec-ir-cucumvov-e-ceghaspanutjan-tangarani-tnoreny-hrazharakan-tvel-99756385.html
Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Ցեղասպանության թանգարանի տնօրենը հրաժարական տվել
Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Ցեղասպանության թանգարանի տնօրենը հրաժարական տվել
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով՝ թանգարանի տնօրենն ԱՄՆ փոխնախագահին Արցախյան հիմնահարցի մասին գիրք է նվիրել, ինչն իր գնահատմամբ՝ սադրիչ գործողություն է։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T13:01+0400
2026-03-12T13:01+0400
2026-03-12T14:45+0400
էդիտա գզոյան
նիկոլ փաշինյան
ցեղասպանություն
հայոց ցեղասպանություն
հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ջեյ դի վենս
ջեյմս դեյվիդ վենս
գիրք
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99759921_0:50:1000:613_1920x0_80_0_0_eebc6783f585db4e576a7a7ee7845e77.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից հեռացվել է իր ցուցումով։Վարչապետի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին թանգարան այցի ժամանակ նվիրված գիրքն ինքը համարել է սադրիչ գործողություն և հորդորել է Գզոյանին ազատման դիմում գրել։Հիշեցնենք՝ մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Ըստ ԶԼՄ–ների` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նրան հորդորել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, անգամ սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, կազատեն աշխատանքից։ Ըստ լուրերի` պաշտոնական պատճառաբանությունը եղել է, թե Գզոյանն իբր պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը (ինչը նրա գործառույթը չէ)։ Միաժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Գզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը կապ ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցի հետ. Գզոյանը Վենսին ներկայացրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի պատմությունն ու Արցախյան հակամարտությունը, իսկ թանգարանի պաշտոնական հայտարարության մեջ օգտագործվել է «Արցախ» բառը:ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան էր ժամանել փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, նա տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել, որտեղ նրանց ուղեկցել էր Էդիտա Գզոյանը։Դրանից հետո X-ում Վենսի պաշտոնական էջում հրապարակվել էր գրառում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության մասին, մի քանի ժամ անց հրապարակումը հեռացվել էր:Վենսի թիմը բացատրել է՝ ինչու է ջնջվել Ծիծեռնակաբերդ այցելելու մասին գրառումը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99759921_0:0:889:667_1920x0_80_0_0_4e9e80dc0a33f30eb994ddeb8ded0e80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդիտա գզոյան, նիկոլ փաշինյան, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, գիրք, արցախ
էդիտա գզոյան, նիկոլ փաշինյան, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, գիրք, արցախ
Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Ցեղասպանության թանգարանի տնօրենը հրաժարական տվել
13:01 12.03.2026 (Թարմացված է: 14:45 12.03.2026) Վարչապետի խոսքով՝ թանգարանի տնօրենն ԱՄՆ փոխնախագահին Արցախյան հիմնահարցի մասին գիրք է նվիրել, ինչն իր գնահատմամբ՝ սադրիչ գործողություն է։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից հեռացվել է իր ցուցումով։
«Երբ երկրի վարչապետն ասում է՝ ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին «Արցախյան հիմնահարց» թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Էս երկրում արտաքին քաղաքականություն վարում է կառավարությունը, և Հայաստանի էն պետական պաշտոնյան, ով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, էդտեղ ի՞նչ թեմա կա։ Մենք պետությու՞ն ենք, թե՞ ինքնագործ խմբակ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին թանգարան այցի ժամանակ նվիրված գիրքն ինքը համարել է սադրիչ գործողություն և հորդորել է Գզոյանին ազատման դիմում գրել։
Հիշեցնենք՝ մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն
Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Ըստ ԶԼՄ–ների` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նրան հորդորել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, անգամ սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, կազատեն աշխատանքից։ Ըստ լուրերի` պաշտոնական պատճառաբանությունը եղել է, թե Գզոյանն իբր պատշաճ չի վերահսկում
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը (ինչը նրա գործառույթը չէ)։ Միաժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Գզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը կապ ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցի հետ. Գզոյանը Վենսին ներկայացրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի պատմությունն ու Արցախյան հակամարտությունը, իսկ թանգարանի պաշտոնական հայտարարության մեջ օգտագործվել է «Արցախ» բառը:
ԱՄՆ փոխնախագահ
Ջեյ Դի Վենսը Հայաստան էր ժամանել փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, նա տիկնոջ հետ
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել, որտեղ նրանց ուղեկցել էր Էդիտա Գզոյանը։
Դրանից հետո X-ում Վենսի պաշտոնական էջում հրապարակվել էր գրառում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության մասին, մի քանի ժամ անց հրապարակումը հեռացվել էր: