https://arm.sputniknews.ru/20260323/erevann-u-baqun-chen-banakcum-sahmanadrutjan-pvopvokhutjan-shurj-hh-ag-nakharar-100143562.html
Երևանն ու Բաքուն չեն բանակցում Սահմանադրության փոփոխության շուրջ․ ՀՀ ԱԳ նախարար
Երևանն ու Բաքուն չեն բանակցում Սահմանադրության փոփոխության շուրջ․ ՀՀ ԱԳ նախարար
Sputnik Արմենիա
Միրզոյանը վստահ է, որ տարբեր մտահոգությունների լուծման ու հասցեագրման լավագույն ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որը վերջ կդնի... 23.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-23T12:14+0400
2026-03-23T12:14+0400
2026-03-23T12:15+0400
հայաստան
արարատ միրզոյան
սահմանադրություն
ադրբեջան
բաքու
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/17/100140187_0:78:1500:922_1920x0_80_0_0_5b1d8c51b386fb7eb220e9826d621dd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխությանը վերաբերող որևէ հարց չեն բանակցել ու չեն բանակցում, դա Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների առարկա և թեմա չէ։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի հարցին։Նա հիշեցրեց, որ Երևանն էլ բազմիցս ասել է՝ եթե որևէ խնդիր որևէ մեկը տեսնում է մեր Սահմանադրության մեջ, ապա հավասարապես և գուցե ավելին կարելի է տեսնել Ադրբեջանի Սահմանադրության մեջ։Հայկական կողմը շարունակում է պնդել, որ նման տարբեր խնդիրների ու մտահոգությունների լուծումն ու հասցեագրումը հենց համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով վերջ կդրվի բոլոր տարընթերցումներին։ Միրզոյանը հավելեց, որ այստեղ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները բաժանվում են և չեն համընկնում։ Նրա խոսքով` եթե համընկնեին, համաձայնագիրը գուցե արդեն ստորագրված ու վավերացված լիներ։Միրզոյանը նշեց` ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը շատ ավելի վաղ է բարձրացվել, որը հետաձգվել է տարբեր պատճառներով։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրությունում այլևս չպետք է խոսք լինի ՀՀ անկախության հռչակագրի մասին, քանի որ այն կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է։ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մինչ այդ հայտնել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, բայց դեռ չեն ամբողջացրել։ Նա նշել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրի մասին հղումը ներածության մեջ էր։
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/17/100140187_84:0:1417:1000_1920x0_80_0_0_28519d1e801b409ad1061c61ddaadfc6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, սահմանադրություն, ադրբեջան, բաքու
հայաստան, արարատ միրզոյան, սահմանադրություն, ադրբեջան, բաքու
Երևանն ու Բաքուն չեն բանակցում Սահմանադրության փոփոխության շուրջ․ ՀՀ ԱԳ նախարար
12:14 23.03.2026 (Թարմացված է: 12:15 23.03.2026) Միրզոյանը վստահ է, որ տարբեր մտահոգությունների լուծման ու հասցեագրման լավագույն ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որը վերջ կդնի տարընթերցումներին։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխությանը վերաբերող որևէ հարց չեն բանակցել ու չեն բանակցում, դա Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների առարկա և թեմա չէ։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի հարցին։
«Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա։ Երբ մենք ասում ենք՝ չենք կարող Սահմանադրությունը քննարկել ձեզ հետ, դա Հայաստան-Ադրբեջան բանակցությունների թեմա չէ, իրենք ասում են՝ շատ լավ, դա մենք չենք բանակցում, չենք պահանջում, ձեր ներքին գործն է, բայց ձեզ տեղեկացնում ենք՝ քանի դեռ ձեր Սահմանադրությունն այս ձևակերպումներն ունի, մենք չենք պատրաստվում ստորագրել (խաղաղության համաձայնագիր. խմբ.)»,- ասաց Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ Երևանն էլ բազմիցս ասել է՝ եթե որևէ խնդիր որևէ մեկը տեսնում է մեր Սահմանադրության մեջ, ապա հավասարապես և գուցե ավելին կարելի է տեսնել Ադրբեջանի Սահմանադրության մեջ։
Հայկական կողմը շարունակում է պնդել, որ նման տարբեր խնդիրների ու մտահոգությունների լուծումն ու հասցեագրումը հենց համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով վերջ կդրվի բոլոր տարընթերցումներին։ Միրզոյանը հավելեց, որ այստեղ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները բաժանվում են և չեն համընկնում։ Նրա խոսքով` եթե համընկնեին, համաձայնագիրը գուցե արդեն ստորագրված ու վավերացված լիներ։
Միրզոյանը նշեց` ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը շատ ավելի վաղ է բարձրացվել, որը հետաձգվել է տարբեր պատճառներով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին
հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրությունում այլևս չպետք է խոսք լինի ՀՀ անկախության հռչակագրի մասին, քանի որ այն կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է։
ՀՀ արդարադատության նախարար
Սրբուհի Գալյանը մինչ այդ հայտնել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, բայց դեռ չեն ամբողջացրել։ Նա նշել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրի մասին հղումը ներածության մեջ էր։