00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ–Իրան բանակցություններում 3 երկիր է որպես միջնորդ հանդես եկել. ԶԼՄ

© Photo : Tasnim News AgencyԱմերիկա–իսրայելական հարվածների հետևանքները Թեհրանում
Ամերիկա–իսրայելական հարվածների հետևանքները Թեհրանում - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2026
Բաժանորդագրվել
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հերքել էր ԱՄՆ առաջնորդի հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԱՄՆ-Իրան բանակցություններում միջնորդ են հանդես եկել Թուրքիան, Եգիպտոսը և Պակիստանը։ Այս մասին հայտնում է «Axios»–ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ու Իրանը վերջին երկու օրում շատ դրական և արդյունավետ բանակցություններ են անցկացրել։ Նա նշել էր, որ Պենտագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները։ Միևնույն ժամանակ իրանական ԶԼՄ-ները, հղում անելով ԻԻՀ ԱԳՆ-ին, հայտնել էին, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ չի շփվել ո՛չ ուղիղ, ո՛չ էլ միջնորդների միջոցով։
«Միջնորդությունը շարունակվում է, և առաջընթաց է նկատվում։ Խոսքը հակամարտության դադարեցման և բոլոր չլուծված հարցերի կարգավորման մասին է։ Մենք հույս ունենք, որ շուտով պատասխաններ կստանանք»,- մեջբերում է Ռավիդը աղբյուրի խոսքերը։
Նա հավելել է, որ երեք երկրները երկու օրվա ընթացքում ուղերձներ են փոխանցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև, իսկ նրանց բարձրաստիճան պաշտոնյաները առանձին բանակցել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
Լրահոս
0