00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիահայ տղամարդը ստարտափ է ստեղծել, որը թույլ է տալիս քայլել ապագա տան միջով

© Sputnik / Aram GareginyanՍարո Ֆաթալ
Սարո Ֆաթալ - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2026
Բաժանորդագրվել
Վարձակալած տարածքում նա պրոյեկտորների համակարգ է հավաքել, որոնք տան կամ բնակարանի գծագիրը իրական չափսերով պրոյեկտում են հատակին։ Ապագա տան բնակիչները կարող են քայլել ու հասկանալ` հարմար է սենյակների դասավորությունը, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Սիրիահայ Սարո Ֆաթալը ստարտափ է ստեղծել, որը թույլ է տալիս քայլել ապագա տան հատակագծի միջով։
«Այս տեխնոլոգիան նոր չէ, սակայն Հայաստանում առաջին անգամ է կիրառվում»,– Sputnik Արմենիային ասաց Ֆաթալը։
Շատերը հատակագիծն ուսումնասիրելիս չեն պատկերացնում` ապագա տան սենյակները հարմար են դասավորված, թե ոչ, սենյակները մեծ են, թե փոքր։ Այս դեպքում գծագիրը բեռնվում է ծրագրի մեջ, իսկ պրոյեկտորների ցանցը այդ գծագիրն իրական չափսերով ցուցադրում է գետնին։ Որպեսզի տեղը բավարարի, Սարոն գործարանային տարածք է վարձակալել «Մարս» գործարանում (որտեղ Խորհրդային Միության վերջին տարիներին էլեկտրոնիկայի արտադրության համալիր էր կառուցվել, իսկ այսօր դրա մեծ մասը չի գործում):
Սարոն ծնունդով Հալեպից է: Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Սիրիայի հարևան Լիբանան` ուսումը շարունակելու, ապա` Իսպանիա, որտեղ ավարտելով մագիստրատուրան` մի քանի տարի աշխատել է առևտրի ոլորտում: Սակայն ամբողջ ընթացքում մտածել է Հայաստան տեղափոխվելու մասին, որտեղ արդեն հաստատվել էր նրա ընտանիքը:
«Ի դեպ, ազգանունս արաբական է, բայց մեր ընտանիքը հայկական է: Մեր տոհմը մի քանի դար ապրել է Սիրիայում 1915 թվականից շատ առաջ: Այդ ժամանակ նախնիներս ակնհայտ պատճառներով փոխել են իրենց ազգանունը», – պատմում է Սարոն (հայերի զանգվածային կոտորածներ են տեղի ունեցել նաև Սիրիայում, որն այդ ժամանակ Օսմանյան կայսրության մաս էր կազմում. խմբ.):
2020 թվականի սկզբին Սարոն Հայաստան է եկել ընտանիքի մոտ՝ համավարակից և խիստ սահմանափակումներից երկու-երեք շաբաթ առաջ, իսկ ստարտափը անցյալ ամռանն է գործարկել` չնայած մասնագիտությամբ դիզայներ կամ ծրագրավորող չէ (նա բիզնեսի և մարկետինգի մասնագետ է): Դրա համար նա սովորել է աշխատել գծագրերի վիզուալացման և պրոյեկտորների կառավարման ծրագրերով։
Եթե հաճախորդին թղթի վրա ինչ-որ բան դուր է գալիս, բայց գետնին՝ ոչ, ճարտարապետը (որին կարելի է տանել ձեզ հետ) անհրաժեշտ փոփոխությունները կկատարի նախագծում: Զբոսանքը, որպես կանոն, 1-1.5 ժամ է տևում։
«Մենք կարող ենք պատկերը պրոյեկտել ոչ միայն հատակին, այլև պատին, օրինակ, եթե անհրաժեշտ է ցույց տալ խոհանոցի պատը: Կարող եք ձեզ հետ բերել մայրիկին կամ կնոջը, ստուգել, թե որքանով է, օրինակ, խոհանոցը հարմարավետ նրանց համար», – ասում է Սարոն։
Մինչև դեկտեմբեր օրական մինչև 10 հաճախորդ է այցելել նրա հարթակ, Սարոն ակնկալում է, որ գարնանը կվերսկսվի հաճախորդների հոսքը։
Երբ և ինչպես կգործարկվի Հայաստանում ԱԲ–ի մեգակենտրոնը. նախագծի համահիմնադրի պարզաբանումը
Լրահոս
0