https://arm.sputniknews.ru/20260321/irani-dem-amni-ev-israjeli-gvortsvoghutjunneri-hetevanqnery-der-erkar-kzgacven-lavrvov-100114909.html
Իրանի դեմ ԱՄՆ–ի և Իսրայելի գործողությունների հետևանքները դեռ երկար կզգացվեն. Լավրով
Իրանի դեմ ԱՄՆ–ի և Իսրայելի գործողությունների հետևանքները դեռ երկար կզգացվեն. Լավրով
Sputnik Արմենիա
Լավրովը նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում չի գործում ուժային և վերջնագրային մոտեցումը: 21.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-21T17:45+0400
2026-03-21T17:45+0400
2026-03-21T18:05+0400
սերգեյ լավրով
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մերձավոր արևելք
իսրայել
ռուսաստան
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438339_0:0:2930:1648_1920x0_80_0_0_a5d7b7bac676ec7f806bed8f5f3510a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքները երկարաժամկետ և ծանր բնույթ են կրելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Նրա խոսքով` չնայած «ֆարսի արտաքին դրսեւորումներին», այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կհանգեցնի լուրջ հետևանքների, որոնք «դեռ երկար ժամանակ կզգացվեն»:Նաթանզում օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում է. ԶախարովաԼավրովը նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ուժային և վերջնագրային մոտեցումը չի գործում։«Այստեղ անհնար է գործել «կտրել ուսից» սկզբունքով․ նման մեթոդները արդյունք չեն տալիս», - նշել է նա։Նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ հայտարարելով, որ Մոսկվան Վաշինգտոնի կողմից ռուսական շահերը հաշվի առնելու պատրաստակամություն չի տեսնում։Նա հավելել է, որ Արևմուտքի աջակցությունը Եվրոպական էներգետիկ շուկաներից Ռուսաստանին դուրս մղելուն վկայում է գլոբալ էներգետիկ գերիշխանության ԱՄՆ-ի ձգտման մասին:Իրանի վրա հարձակումների ինտենսիվությունը հաջորդ շաբաթ կավելանա. Իսրայելի ՊՆ ղեկավարԸնդհանուր առմամբ, արտգործնախարարի գնահատմամբ, ստեղծված իրավիճակը խոսում է նախկին միջազգային կանոնների լղոզման մասին, երբ առանձին երկրների ազգային շահերը սկսում են վեր դասվել միջազգային պայմանավորվածություններից:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մերձավոր արևելք
իսրայել
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438339_131:0:2862:2048_1920x0_80_0_0_f69675e21293fbb9b8a6297831887575.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, մերձավոր արևելք, իսրայել, ռուսաստան, արևմուտք
սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, մերձավոր արևելք, իսրայել, ռուսաստան, արևմուտք
Իրանի դեմ ԱՄՆ–ի և Իսրայելի գործողությունների հետևանքները դեռ երկար կզգացվեն. Լավրով
17:45 21.03.2026 (Թարմացված է: 18:05 21.03.2026) Լավրովը նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում չի գործում ուժային և վերջնագրային մոտեցումը:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքները երկարաժամկետ և ծանր բնույթ են կրելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով` չնայած «ֆարսի արտաքին դրսեւորումներին», այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կհանգեցնի լուրջ հետևանքների, որոնք «դեռ երկար ժամանակ կզգացվեն»:
Լավրովը նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ուժային և վերջնագրային մոտեցումը չի գործում։
«Այստեղ անհնար է գործել «կտրել ուսից» սկզբունքով․ նման մեթոդները արդյունք չեն տալիս», - նշել է նա։
Նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ հայտարարելով, որ Մոսկվան Վաշինգտոնի կողմից ռուսական շահերը հաշվի առնելու պատրաստակամություն չի տեսնում։
«Եթե խոսքը համագործակցության մասին է, այն պետք է հաշվի առնի երկու կողմերի շահերը։ Առայժմ մենք դա չենք տեսնում», - ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ Արևմուտքի աջակցությունը Եվրոպական էներգետիկ շուկաներից Ռուսաստանին դուրս մղելուն վկայում է գլոբալ էներգետիկ գերիշխանության ԱՄՆ-ի ձգտման մասին:
Ընդհանուր առմամբ, արտգործնախարարի գնահատմամբ, ստեղծված իրավիճակը խոսում է նախկին միջազգային կանոնների լղոզման մասին, երբ առանձին երկրների ազգային շահերը սկսում են վեր դասվել միջազգային պայմանավորվածություններից:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը
հաստատեց այդ լուրը։