https://arm.sputniknews.ru/20260321/natanzum-objekti-vra-hardzakumy-mijazgajin-iravunqi-annkaragreli-khakhtum-e-zakharvova-100114218.html
Նաթանզում օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում է. Զախարովա
Նաթանզում օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում է. Զախարովա
Sputnik Արմենիա
Շարունակվող հարձակումները ազդում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական, ինչպես նաև միջուկային օբյեկտների վրա, ինչը ռադիոլոգիական և բնապահպանական հետևանքների... 21.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-21T17:24+0400
2026-03-21T17:24+0400
2026-03-21T17:24+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ուրան
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
իսրայել
ռուսաստան
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99764214_0:0:1597:898_1920x0_80_0_0_5121db39405b7090110c2b10168f24c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Իրանական Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նաթանզում գտնվող օբյեկտին հարվածները հասցվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի շուրջ շարունակվող էսկալացիայի ֆոնին: Իրանը հայտարարել է ճառագայթման արտահոսքի բացակայության մասին, սակայն միջուկային ենթակառուցվածքի վրա հարձակումները մի շարք երկրների և միջազգային կառույցների կտրուկ արձագանք են առաջացրել՝ տեխնածին և բնապահպանական մասշտաբային աղետի ռիսկերի պատճառով:Զախարովան ընդգծել է, որ շարունակվող հարձակումներն ազդում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական, ինչպես նաև միջուկային օբյեկտների վրա, ինչը ռադիոլոգիական և բնապահպանական հետևանքների լուրջ ռիսկեր է ստեղծում:Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին, օբյեկտիվ և կոշտ գնահատական տալ տեղի ունեցածին:«Նման գործողությունները Մերձավոր Արևելքում մասշտաբային աղետի իրական սպառնալիքներ են պարունակում և խաթարում են խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99764214_0:0:1197:898_1920x0_80_0_0_acf9ecbbfc5b7274d8ed33f84734b491.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ուրան, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր, իսրայել, ռուսաստան, մարիա զախարովա
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ուրան, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր, իսրայել, ռուսաստան, մարիա զախարովա
Նաթանզում օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում է. Զախարովա
Շարունակվող հարձակումները ազդում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական, ինչպես նաև միջուկային օբյեկտների վրա, ինչը ռադիոլոգիական և բնապահպանական հետևանքների լուրջ ռիսկեր է ստեղծում:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Իրանական Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նաթանզում գտնվող օբյեկտին հարվածները հասցվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի շուրջ շարունակվող էսկալացիայի ֆոնին: Իրանը հայտարարել է ճառագայթման արտահոսքի բացակայության մասին, սակայն միջուկային ենթակառուցվածքի վրա հարձակումները մի շարք երկրների և միջազգային կառույցների կտրուկ արձագանք են առաջացրել՝ տեխնածին և բնապահպանական մասշտաբային աղետի ռիսկերի պատճառով:
«Դա միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրությունների, ՄԱԿ-ի ԱԽ-ի պրոֆիլային բանաձևերի և գործակալության գլխավոր համաժողովի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտում է», - ասվում է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱԳՆ կայքում:
Զախարովան ընդգծել է, որ շարունակվող հարձակումներն ազդում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական, ինչպես նաև միջուկային օբյեկտների վրա, ինչը ռադիոլոգիական և բնապահպանական հետևանքների լուրջ ռիսկեր է ստեղծում:
Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին, օբյեկտիվ և կոշտ գնահատական տալ տեղի ունեցածին:
«Նման գործողությունները Մերձավոր Արևելքում մասշտաբային աղետի իրական սպառնալիքներ են պարունակում և խաթարում են խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը
հաստատեց այդ լուրը։