00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
35 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմ չի՛ լինելու. Սամվել Կարապետյանի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին

© Photo : Screenshot / Strong ArmeniaՍամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2026
Սամվել Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գրասենյակից շեշտել են, որ լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` մեկից ավելի երաշխավորներով։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վախերը սաստկացել են Սամվել Կարապետյանի` Ուժեղ անվտանգության ծրագրի շնորհանդեսից հետո։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահմամանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և քաղաքական գործիչ, գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերին մեղադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու, վերաբանակցելու քաղաքականության մեջ։
«Ժողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է։ Վախը նրան ստիպում է սեփական ժողովրդին շանտաժի ենթարկել ու սպառնալ պատերազմով։ Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով»,– գրել է նա։
Ղահրամանյանը շեշտել է, որ ուժեղ դիվանագիտությունը պատերազմ չի՛ սկսում, այլ կանխում է պատերազմները, ուժեղ բանակը ռիսկեր չի՛ ստեղծում, այն զսպում է ռիսկերը, ուժեղ ղեկավարը պայմանավորվում է ու կյանքեր է փրկում` առանց մեկ կրակոցի։
«Իսկ թույլ ղեկավարը պատերազմ է բերում և ընդունում է հակառակորդի բոլոր պահանջները` մի կողմ դնելով ազգային պետական շահը»,– շարունանել է նա։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը մարտի 19–ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում ամենաուշը սեպտեմբերին պատերազմ կլինի` ծանր հետևանքներով։
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ անվտանգության ապահովումը շարունակում է մնալ ՀՀ գլխավոր խնդիրներից մեկը։ Նրա խոսքով՝ դրա համար երկրին անհրաժեշտ են մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հուսալի դաշնակից։ Նա նաև ընդգծել էր, որ կողմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, սակայն միայն անվտանգության հստակ երաշխիքների առկայության դեպքում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդը Սամվել Կարապետյանն է, նույնպես ներկայացրել է ՀՀ անվտանգության ոլորտի իր տեսլականը` նշելով, որ երկրի գլխին արհավիրքներ ու աղետներ բերած իշխանությունների խոստացած խաղաղությունը թույլ է։ Նրանց կարծիքով` խաղաղությունն առանց ուժեղ պետության հավասար է պետության հանձնման։ Ընդդիմադիր ուժի կարծիքով` Հայաստանն ունի արժանապատիվ խաղաղության կարիք, որը հնարավոր չէ հակառակորդից խաղաղություն մուրալով։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա նա առաջ է քաշել «երաշխավորված խաղաղության» գաղափարը, որը ենթադրում է պայմանավորվածությունների համակարգ՝ ամրագրված միջազգային-իրավական և իրատեսական մեխանիզմներով, որոնք ապահովում են վերահսկողության ու պատասխանատվության հստակ գործիքներ։ Ծառուկյանի թիմում հայտարարում են, որ Հայաստանը պետք է նաև աշխատի դաշնակիցների հետ անվտանգության նոր, իսկապես իրատեսական երաշխիքների ստեղծման ուղղությամբ, որոնք հիմնված կլինեն ամուր հիմքի վրա։
Լրահոս
0