00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը պատերազմի դուռը բացելու մեջ մեղադրում է Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին

© Photo : Social media of Nikol PashinyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2026
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Հայաստանն ունեցել է անվտանգության երաշխավոր, սակայն այդ մեխանիզմը չի աշխատել։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և քաղաքական գործիչ, գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերին մեղադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու, վերաբանակցելու քաղաքականության մեջ։ Նա այդ մասին հայտարարել է «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում։
«Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով, խաղաղությունը վերաբանակցելու, այդ թվում` ուժային տարբերակով պարտադրելու մասին»,– նշում է նա` ավելացնելով, որ Ադրբեջանի հետ ՀՀ իշխանություններն ամուր փակել են պատերազմի դուռը։
Ըստ Փաշինյանի` երբ իր նշած ուժերը խոսում են երաշխավորների մասին, նրանք դեպի մեր տարածաշրջան և մեր երկիր բացում են խաղաղապահներ մտցնելու դուռը։
«Թե ինչ հետևանքի է բերել խաղաղապահների գործունեությունը մեր աչքի առաջ, մենք դա բոլորս տեսել ենք։ Նույն փոցխի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն»,– ընդգծում է Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանն ունեցել է անվտանգության երաշխավոր, սակայն այդ մեխանիզմը չի աշխատել։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատվել է միայն ու միայն այն պատճառով, որ մենք հույսներս դրել ենք ինքներս մեզ վրա»,– ընդգծում է Փաշինյանը։
Արդյունքում, ըստ նրա, դուրս ենք եկել պատմական նոր հանգրվան, երբ գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը մարտի 19–ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում ամենաուշը սեպտեմբերին պատերազմ կլինի` ծանր հետևանքներով։
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ անվտանգության ապահովումը շարունակում է մնալ ՀՀ գլխավոր խնդիրներից մեկը։ Նրա խոսքով՝ դրա համար երկրին անհրաժեշտ են մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հուսալի դաշնակից։ Նա նաև ընդգծել էր, որ կողմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, սակայն միայն անվտանգության հստակ երաշխիքների առկայության դեպքում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդը Սամվել Կարապետյանն է, նույնպես ներկայացրել է ՀՀ անվտանգության ոլորտի իր տեսլականը` նշելով, որ երկրի գլխին արհավիրքներ ու աղետներ բերած իշխանությունների խոստացած խաղաղությունը թույլ է։ Նրանց կարծիքով` խաղաղությունն առանց ուժեղ պետության հավասար է պետության հանձնման։ Ընդդիմադիր ուժի կարծիքով` Հայաստանն ունի արժանապատիվ խաղաղության կարիք, որը հնարավոր չէ հակառակորդից խաղաղություն մուրալով։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա նա առաջ է քաշել «երաշխավորված խաղաղության» գաղափարը, որը ենթադրում է պայմանավորվածությունների համակարգ՝ ամրագրված միջազգային-իրավական և իրատեսական մեխանիզմներով, որոնք ապահովում են վերահսկողության ու պատասխանատվության հստակ գործիքներ։ Ծառուկյանի թիմում հայտարարում են, որ Հայաստանը պետք է նաև աշխատի դաշնակիցների հետ անվտանգության նոր, իսկապես իրատեսական երաշխիքների ստեղծման ուղղությամբ, որոնք հիմնված կլինեն ամուր հիմքի վրա։
Լրահոս
0